Փոփոխությունները Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու համար չեն արվում. Արդարադատության նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+5.09 oC

Փոփոխությունները Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու համար չեն արվում. Արդարադատության նախարար

08:00 03.02.2018

Իշխանական համակարգում տեղի ունեցող փոփոխությունների թեմայով՝  «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրի տաղավարում Արամ Աբրահամյանը զրուցել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ: Հարց է հնչել այն մասին, թե արդյո՞ք  անհրաժեշտ էր հիմա  կատարել  այն փոփոխությունները, որոնց ականատեսն ենք լինում այս օրերին.

«Աշխատանքները սկսել ենք շատ վաղուց՝ Սահմանադրությունը ընդունելուց հետո և մի շարք սահմանադրական օրենքներ վաղուց արդեն ընդունված են: ԱԺ ընտրությունները  տեղի են ունեցել սահմանադրական օրենքի հիման վրա, մի շարք սահմանադրական օրենքներ՝ Կուսակցությունների մասին, Մարդու իրավունքների պաշտպանի մասին,  ևս ընդունվել են նախկինում: Այսինքն աշխատանքը պլանավորված էր, քայլերի հաջորդականությունը ևս՝ շատ հստակ սահմանված», – ասել է Դավիթ Հարությունյանը:

Զրույցի ժամանակ Արամ Աբրահմյանը կրկին ցանկացել է հստակեցնել, ուստի հարցրել է՝ իշխանական համակարգի փոփոխությունները հիմա՝ ապրիլից  մեկ կամ երկու ամիս առա՞ջ պետք է արվերին.

«Այո, ոչինչ չէր խանգարում, որովհետև կան օրենքներ, որոնք պետք է գործեին ավելի վաղ՝ Ընտրական օրենսգիրքն է, իսկ Դատական օրենսգիրքը մասամբ պետք է  ուժի մեջ մտնի մինչև ապրիլի 9-ը, իսկ օրենքների հիմնական մասը, որոնք պետք է ապրիլի 9-ից ուժի մեջ մտնեն, կարող են արվել հենց հիմա» , – պարզաբանել է Հարությունյանը

Արամ Աբրահամյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս օրերին՝ հատկապես սոցիալական ցանցերում, խոսվում է այն մասին, թե այս ամենն արվում է, որպեսզի  ապրիլին վարչապետ դառնա Սերժ Սարգսյանը

«Կարծում եմ շատ թյուր մոտեցում է: Լսել եմ նման կարծիք, որ Սահմանադրություն փոխվեց, որպեսզի Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, սակայն կարծում եմ սթափ գնահատելու դեպքում պարզ կդառնար, որ եթե նպատակը այն էր, որ Սերժ Սարգսյանը շարունակի պաշտոնավարել որպես նախագահ, ապա բազում այլ մոդելներ կային՝ չփոխելով Սահմանադրությունը »,- ասել է Հարությունյանը՝ բերելով ՌԴ օրինակը, երբ նախագահ Պուտինը և վարչապետ Մեդվեդևը փոխվեցին տեղերով, իսկ հետո Պուտինը նորից նախագահ դարձավ:

ՀՀ արդարադատության նախարարը հարկ է համարել ընդգծել, թե որն է Սահմանադրությամբ ամրագրվող կառավարման մոդելի առանձնահատկությունը.

«Նախագահական կամ կիսանախագահական երկներում նախագահներն ընտրվում են 5 տարի ժամկետով, ինչպես օրինակ  մեզանում, և 5 տարի նրանք հաշվետու չեն որևե մեկին: Վարչապետը խորհրդարանական մոդելում միշտ հաշվետու է խորհրդարանին և միշտ փոփոխելի է: Նա չի ընտրվում, նա չի ընտրվում որոշակի ժամկետով»,- հավելել է Հարությունյանը, նաև ասելով, որ սա ամենակարևոր փոփոխությունն է՝ հաշվետվողականությունը խորհրդարանի առջև:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

23:55 18.04.2025

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

23:47 18.04.2025

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

23:46 18.04.2025

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...

BACK_TO_TOP