19:16 14.07.2021
Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի աշխատակիցները երկօրյա գործադուլից հետո անցել են բնականոն աշխատանքի։ Երեկվանից այցելուների են ընդունում, երկուշաբթին ոչ աշխատանքային է թանգարանների համար, այնուամենայնիվ, գործադուլը դադարեցրած են եղել կիրակի օրվանից։
Հիշեցնենք, գործադուլի պատճառ էր հանդիսացել պատկերասրահի տնօրենի ԺՊ Միքայել Վարդպարոնյանին աշխատանքից ազատելու քաղաքապետարանի որոշումը, և պահանջում էին նրան վերականգնել իր պաշտոնում։ Աշխատանքի են անցել, բայց իրենց պահանջից չեն հրաժարվում, ասում են՝ ընդամենը զիջումների են գնացել։
Պատկերասրահի աշխատակազմը սպասում է նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Վարդպարոնյանի իրավական ճանապարհով հարցի լուծմանը, իսկ մինչ այդ արդեն պատկերասրահում նոր տնօրենի պաշտոնակատար է նշանակվել, նրա հետ աշխատանքային ընդհանուր եզրեր գտել են։
«Հիմնականում աշխատակազմն է հայտարարի եկել ինձ հետ, ես ներկայացա իրենց, և իրենք ինձ ասացին՝ քանի որ մեր նախկին տնօրենը վերցրել է հարցի լուծման իրավական ճանապարհը, թանգարանը չի կարող այդ ընթացքում փակ մնալ, և մենք հիմա փորձում ենք միասին աշխատել»,- Shantnews-ի հետ զրույցում նշել է պատկերասրահի տնօրենի նոր պաշտոնակատար Կարեն Բարսեղյանը։
Նկարիչ Կարեն Բարսեղյանը նշում է՝ նախկին տնօրենի հետ մտերիմ ընկերներ են, տարիներ առաջ աշխատել է նույն թանգարանում և վստահ է, որ այս գործընթացի պատճառով իրենց հարաբերությունները չեն սրվի, միևնույն ժամանակ չի թաքցնում, որ պատկերասրահը ղեկավարելու հավակնություններ ունեցել է։
«Միգուցե ունեցել եմ, որովհետև ես էստեղ նաև ժամանակին, երեք տարի աշխատել եմ, աշխատակից եմ եղել թանգարանում, բայց որ էս պահին առաջարկ կստանամ, մտքովս չէր էլ անցնում»,- ասել է Կարեն Բարսեղյանը։
Քաղաքապետարանը ընդամենը 4 օր առաջ պատկերասրահի աշխատակազմին էր ներկայացրել մեկ այլ անձի՝ որպես տնօրենի պաշտոնակատար։ Հետո պարզել էին , որ արդեն հրամանագրված Գագիկ Մանուկյանը պատկերասրահը ղեկավարելու իրավունք չունի։
«Մենք գիտեցել ենք՝ ինքը գիտամանկավարժական աշխատանք է կատարում, բայց հետո պարզվել է, որ նաև ամբիոնի վարիչ է և դա վարչական աշխատանք է որպես դիտվել։ Գագիկ Մանուկյանը նաև դիմում է ներկայացրել մեզ, որ երկրորդ աշխատանքից հրաժարվելու դիմում է ներկայացրել իր վերադասին, բայց քանի որ վերադասից մենք որոշում չենք ունեցել Մանուկյանի ամբիոնի վարիչի պաշտոնից ազատման վերաբերյալ, մենք մեր որոշումը անվավեր ենք ճանաչել»,- Shantnews-ին պարզաբանել է Գյումրիի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ԺՊ Կարեն Բադալյանը։
Որպես նոր պաշտոնակատար՝ Կարեն Բարսեղյանը կմնա այնքան, քանի դեռ Միքայել Վարդպարոնյանը իր իրավունքները կվիճարկի դատարանում, և այնուհետ լինելու է պատկերասրահի թափուր պաշտոնի համար մրցույթ։ Ամեն դեպքում, քաղաքապետարանի պաշտոնյան չի ընդունում այն պնդումները, թե տնօրենը ազատման դիմում գրել է պարտադրանքով, և որ դրանում դեր է ունեցել այն, որ կոնֆլիկտի կողմ հանդիսացող աշխատակցուհին քաղաքապետի ընկերոջ դուստրն է։
Քաղաքապետարանի ենթակայության պատկերասրահը կշարունակի աշխատել ժամանակավոր պաշտոնակատարով։ Միքայել Վարդպարոնյանը այդ կարգավիճակով ղեկավարեց երկու տարի, և այդ ընթացքում տնօրենի մրցույթ այդպես էլ չհայտարարվեց։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
17:22 28.04.2025
Իրանի իշխանությունները նշել են Բենդեր-Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառըԻրանի հարավային Հորմոզգան նահանգի Բենդեր-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում պայթյունը տեղի է ունեցել անփութության պատճառով, մեղավորները հայտնաբերվել են, հետաքննություն է ընթանում, հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Իսկանդար Մոմենին։ «Հանձնաժողով է ստեղծվել՝ հետաքննություն անցկացնելու համար, մեղավորները բերման են ենթարկվել, բացատրել են պայթյունի հետ կապված որոշ հարցեր, հետաքննությունը շարունակվում է։ Ես երեկ արդեն բացատրեցի, թե ինչպես […] ...
17:14 28.04.2025
2022 թվականից հետախուզվողին քրեական ոստիկանները տեղափոխել են ՀայաստանԱպրիլի 26-ի ժամը 19:50-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխել Երևանի բնակիչ 40-ամյա տղամարդու, որը 2022 թվականից Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
17:06 28.04.2025
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլի հաղթողՀայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում ավարտին մոտեցող աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլում: Հենացատկի վարժության եզրափակչում նա հավաքել է 14.700 միավոր և զբաղեցրել է առաջին տեղը: Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի հաղթողներ էին դարձել Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներ Համլետ Մանուկյանն […] ...
17:00 28.04.2025
Արդարադատության նախարարը ելույթով է հանդես եկել հանրային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարին նվիրված աշխատաժողովինԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը որպես բանախոս հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպած աշխատաժողովին՝ նվիրված պետական հաստատությունների և լրատվամիջոցների միջև հաղորդակցության ամրապնդմանը՝ հանրային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարելու համատեքստում։ Իր խոսքում Սրբուհի Գալյանն անդրադարձել է իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության, ինչպես նաև ատելության խոսքի դեմ պայքարի ոլորտում […] ...
16:53 28.04.2025
Կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Էստոնիայի ԱԳ նախարարի հետՊաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր՝ կարևորելով քաղաքական, տնտեսական և միջմշակութային համագործակցության զարգացման հեռանկարները: Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Կողմերը շեշտել են […] ...
16:44 28.04.2025
Անչելոտին ամենայն հավանականությամբ կգլխավորի Բրազիլիայի հավաքականըՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ամենայն հավանականությամբ, շուտով աշխատանքի կանցնի Բրազիլիայի ազգային հավաքականում, գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Իտալացուն այժմ մեկ քայլ է բաժանում հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուց։ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) ներկայացուցիչների ու Անչելոտիի միջև բանակցությունները հաջող են ընթանում։ CBF-ում վստահ են, որ առաջիկա օրերին վերջնական համաձայնության կհասնեն իտալացու հետ։ Անչելոտին մինչև […] ...