Աշոցքի տարածաշրջանի Սիզավետ գյուղում ավանդական մշակաբույսերից անցում են կատարել այլ տեսակների մշակությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Աշոցքի տարածաշրջանի Սիզավետ գյուղում ավանդական մշակաբույսերից անցում են կատարել այլ տեսակների մշակությանը

19:52 14.07.2021

Հայաստանի հյուսիսի՝ Աշոցքի տարածաշրջանի Սիզավետ գյուղի բարձրադիր հատվածի սարերի լանջերի ցանքատարածքներում հիմնականում անասնակեր են աճեցնում, տեղ-տեղ էլ ցորեն կամ գարի մշակում: Իսկ ավելի բարձրադիր հատվածում, որը տարբերվում է գույնով ու տեսքով, տարեկանի կամ աշորայի ցանքերն են։ Շվեյցարական աշորան է, որը մարզում առաջին անգամ է մշակել բուսաբույծ Ֆրունզ Պողոսյանը:

Բույսի վեգետացիան, հյուսիսային տարածաշրջանի կլիմային դիմանալու ու բերքատվության հավանականությունը գյուղատնտեսն ուսումնասիրել է: Կդիմանա Աշոցքի ցրտին, միայն թե այս տարվա երաշտային պայմաններն  այս տարածաշրջանի ցանքատարածքների վրա ևս ազդել են: Հացազգի բույսերը հիմա պետք է մարդաբոյից էլ ավելի լինեին։

Աշոցքի բոլոր բնակավայրերում հիմնականում անասնապահությամբ են զբաղվում, իսկ հողատարածքներում կարտոֆիլ, գարի ու ցորեն են մշակում: Ամեն տարի նույն դաշտում նույն բերքն են ցանում: Այսինքն՝ տարիներով բավարար ցանքաշրջանառություն չի կատարվում, որպեսզի լավ բերք ստանան։ Այլ՝ ոչ ավանդական բույսերի մշակման ռիսկի գնալ գյուղացիական տնտեսություններից քչերն են համարձակվում։

Նուրբ կապույտ երանգով ծածկված հողատարածքում կտավատի բերքն է։ Խոշոր հատիկներով կտավատից ձեթ են քամում: Միայն թե մաքրման և վերամշակման աշխատանքները տեղում՝ գյուղում չի կատարվում։ Բուսաբույծը  համոզվել է՝ ավանդական մշակաբույսերից առավել այս հատիկ-ընդեղենից է մեծ եկամուտ ու բերքատվություն  ապահովում տարածաշրջանի հողը:

Սիզավետում 700 հա վարելահողից այս տարի մշակվել է 220-ը։ Համայնքի վարչական ղեկավարը սա համարում է լավագույն, նույնիսկ ռեկորդային ցուցանիշ։ Նախորդ տարիներին հողերի մեծ մասը գյուղում թողել են անմշակ։ Հողագործությամբ զբաղվելու, հիմնականում այլ մշակաբույսերի արտադրությունը զարգացնելու ուղղությամբ տնտեսություններին առաջարկները շատ են, բայց գյուղացին ռիսկի գնալ չի համարձակվում։ Ագրոբիզնես սկսելու ու ընդլայնելու հարցում նաև Եվրամիության կանաչ գյուղատնտեսության ծրագրերն են օգնում:

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP