19:25 13.07.2021
Վերանորոգվում է Մերկուրովի անվան նկարչական դպրոցի նկուղային հարկը: «Կումայրի» արգելոց- թանգարանի պատմական կառույցի ստորգետնյա հարկաբաժնի վերանորոգումը քաղաքային բյուջեով է: Շինարարական աշխատանքների ընթացքում վերականգնվում ու պահպանվում են ալեքպոլյան ճարտարապետությանը բնորոշ հորինվածքները։
Սլաբոտկա թաղամասի հին շինություններից մեկն է, սև տուֆից՝ կառուցված 1800-ականներին: Ալեքպոլի ճարտարապետությանը բնորոշ զարդաքանդակներով այս շենքում 1925-27 թվականներին ապրել է Հայաստանում սկաուտական շարժման հիմնադիր Վահան Չերազը: Հետո երկար տարիներ այստեղ է գործել Հովհ․Թումանյանի անվան գրադարանը։ Հիմա այն պատկանում է Մերկուրովի անվան նկարչական դպրոցին:
1921 թվականին հիմնադրված դպրոցը, որը եղել է Անդրկովկասի առաջին նկարչական ստուդիան, որը հետագայում ստանում է քառամյա դպրոցի կարգավիճակ։ Դպրոցը գործել է այլ շենքում՝ Օրիորդաց գիմնազիայում, այնուհետև տեղափոխվել Գյումրիում հայտնի «օժիտի շենք», որն այսօր փլուզվում է։
Այժմյան շենքը, որպես նկարչական դպրոց, տիպային չէ։ 80 աշակերտի համար տարածքը փոքր է, նկարների ու քանդակների համար ցուցասրահներ չկան: Դպրոցի նկուղային հարկաբաժինը ստիպված են վերածել ցուցասրահի և դասասենյակի։
Կամարակապ հորինվածքներով նկուղային հարկերը Ալեքպոլում օգտագործվել են որպես մառաններ, որոշ շինություններում կան պահպանված նաև ջրհորներ: Առանց սյուների կառուցված կիսալուսնաձև հատվածները, որոնք կառուցված են հատուկ տեխնոլոգիայով, իրենց վրա են կրում շենքի ամբողջ ծանրությունը։ Գրեթե երկու դար առաջ կառուցված մի քանի մետր երկարության թռիչքաձև կամարներում քարերը մնացել են անխախտ:
«Քարերն, այսպես ասած, իրար կերցնելով են կառուցել, ոչ մի բետոնային աշխատանք այստեղ չկա։ Մոտ 100 տարվա կառույց է, բայց տեսնում եք, որ ոչ մի քարի շարժ չկա։ Հիմա մենք ուզում ենք լրիվ մաքրել պատերի սալաքարերը հին կրային շաղախից, որպեսզի գյումրվա սև ու կարմիր քարերի շարվածքն ամբողջությամբ երևա, ու կոլորիտային միջավայրը պահպանենք»,-ասում է «Սիմենշին» ՍՊԸ տնօրեն Իշխան Գասպարյանը։
«Ամեն ինչ անելու ենք, որ նկուղային հարկի հին աուրան պահպանվի, նորը համադրելով՝ ստանանք նոր ու կոլորիտային միջավայր։ Սալաքարերը ամբողջությամբ մաքրելուց հետո վերջում կլաքապատվեն, առաստաղն ու որոշ պատեր կներկենք։ Մեծ սրահը կվերածվի ցուցասրահի, որտեղ մեր սաների աշխատանքները կցուցադրվեն, իսկ փոքր սրահում կլինի մեր քանդակագործության դասարանը»,- ասում է Ս․ Մերկուրովի անվան նկարչական դպրոցի տնօրեն Ժակլին Սարգսյանը։
17:06 28.04.2025
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլի հաղթողՀայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում ավարտին մոտեցող աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլում: Հենացատկի վարժության եզրափակչում նա հավաքել է 14.700 միավոր և զբաղեցրել է առաջին տեղը: Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի հաղթողներ էին դարձել Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներ Համլետ Մանուկյանն […] ...
17:00 28.04.2025
Արդարադատության նախարարը ելույթով է հանդես եկել հանրային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարին նվիրված աշխատաժողովինԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը որպես բանախոս հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպած աշխատաժողովին՝ նվիրված պետական հաստատությունների և լրատվամիջոցների միջև հաղորդակցության ամրապնդմանը՝ հանրային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարելու համատեքստում։ Իր խոսքում Սրբուհի Գալյանն անդրադարձել է իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության, ինչպես նաև ատելության խոսքի դեմ պայքարի ոլորտում […] ...
16:53 28.04.2025
Կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Էստոնիայի ԱԳ նախարարի հետՊաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր՝ կարևորելով քաղաքական, տնտեսական և միջմշակութային համագործակցության զարգացման հեռանկարները: Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Կողմերը շեշտել են […] ...
16:44 28.04.2025
Անչելոտին ամենայն հավանականությամբ կգլխավորի Բրազիլիայի հավաքականըՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ամենայն հավանականությամբ, շուտով աշխատանքի կանցնի Բրազիլիայի ազգային հավաքականում, գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Իտալացուն այժմ մեկ քայլ է բաժանում հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուց։ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) ներկայացուցիչների ու Անչելոտիի միջև բանակցությունները հաջող են ընթանում։ CBF-ում վստահ են, որ առաջիկա օրերին վերջնական համաձայնության կհասնեն իտալացու հետ։ Անչելոտին մինչև […] ...
16:34 28.04.2025
«Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են օտարերկրացի հետախուզվողներիՀամայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 25-ին` գիշերվա ժամը 1-ին, Դոհա-Երևան չվերթի ժամանումից հետո, բաժին է բերվել և ձերբակալվել օտարերկրյա 28-ամյա քաղաքացի, որը 2022 թվականից Ուզբեկստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Ոստիկանները նաև ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ նույն օրը Ուզբեկստանի իրավապահների կողմից հետախուզվող 50-ամյա […] ...
16:25 28.04.2025
Դեսպան Վահագն Աֆյանն իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի նախագահինՀՀ դեսպան Վահագն Աֆյանն (նստավայրը՝ Նյու Դելի) իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նախագահ Մոհամմեդ Շահաբուդդինին։ Ինչպես տեղեկացնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից, Բանգլադեշում ՀՀ դեսպանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր ներդնել երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության ակտիվացման գործում, ում հաջողություններ է մաղթել Բանգլադեշի նախագահը։ Մինչ այդ դեսպան Վ. Աֆյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Բանգլադեշի […] ...