«Լսել եմ, որ Պավել Մանուկյանը «մոզի» է ասել, բայց ում է ասել՝ չգիտեմ». դատական կարադրիչ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+6.09 oC

«Լսել եմ, որ Պավել Մանուկյանը «մոզի» է ասել, բայց ում է ասել՝ չգիտեմ». դատական կարադրիչ

19:22 02.02.2018

«Ինչ որ եղել է, ես չեմ հիշում, ինչ որ կատարվել է ամիսներ առաջ, ես չեմ հիշում», – ասաց վկա Արարատ Սահակյանը, ով որպես դատական կարգադրիչ է աշխատում Աջափնյակ-Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Այն  օրը, երբ Պավել Մանուկյանն, ըստ մեղադրանքի,  դատավոր Արտուշ Գաբրիելյանին «ցռան մոզի» անվանեց, ուժեղացված ծառայություն էր կատարում Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:  

 «Ո՞վ ու՞մ ասեց  մոզի,- պետական մեղադրողի ճշտող հարցին, պատասխանեց.«Լսել եմ, որ ասել է «մոզի», բայց  ու՞մ ասեց՝  չգիտեմ»: Վկան նշեց, որ դատական նիստի մանրամասները չի հիշում, քանի որ իր կարծիքով արտասովոր ոչինչ չի եղել: «Արտահայտությունը հիշում եմ, բայց ինչ-որ մեկին ուղղված չէր»,- կրկնեց վկան: «Էսօրվա  նիստը վաղը արդեն չեմ հիշում »,- վստահեցրեց վկան: 

Դատավորը հարցեր չտվեց  դատական կարգադրիչ Արարատ Սահակյանին, քանի որ վկան բոլոր հարցերին պատասխանում  էր, թե՝ չի հիշում: Դատարանը հակասություններ  նկատեց  նախաքնական ցուցմունքների և  դատարանում հնչած ցուցմունքների միջև և սկսեց հրապարակել վկայի  նախաքննական ցուցմունքները: 

Ըստ դրանց՝ Պավել Մանուկյանը նշված դատական նիստի ժամանակ  ցանկացել է հայտարարություն անել, դատավորն արգելել է առանց  թույլտության խոսել: Մանուկյանը շարունակել է խոսել: Դատավորը սանկցիա է կիրառել, Մանուկյանն ասել է՝ «Այդ  դեպքում ես էլ Ձեր նկատմամբ եմ սանկցիա կիրառում և անվանում եմ Ձեզ Ցռան Մոզի»: 

  Մյուս  վկաները՝ Էդգար Սաֆարյանը,Ռաֆայել Խաչատրյանը ևս դատական  կարգադրիչներ են:Նրանք նույնպես  կրկնեցին, ըստ էության, այն ամենը, ինչն արդեն դատարանին հայտնի էր միջադեպի վերաբերյալ: Միայն թե  վկա  Էդգար Սաֆարյանն ասաց, որ այդ դատական նիստի ժամանակ «աժիոտաժ» սկսվեց, նիստի բնականոն ընթացքը խախտված էր, և այդ ժամանակ է հնչել այդ արտահայտությունը: Այդ պահին չի հասկացել, թե կոնկրետ ում էր ուղղված արտահայտությունը:  

Հիշեցնենք՝ միջադեպը տեղի է ունեցել 2017 թվականի հունիսի 26-ի դատական նիստի ժամանակ: Ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը, չենթարկվելով նիստի կարգապահությանը, շարունակում էր խոսել առանց դատավորի թույլտվության, և  ենթարկվեց 10 ժամով նիստից հեռացման սանկցիայի։ Ի պատասխան՝ Մանուկյանը դատավորին անվանել էր «ցռան մոզի»։ Ամբաստանյալը հրաժարվել էր ծանոթանալ քրեական գործին, չէր ստորագրել որևէ փաստաթղթի տակ, ցուցմունք չէր տվել։

  Նշենք, որ Պավել Մանուկյանին առաջադրված մեղադրանքը  ընդամենը 2 տող է՝ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դատական նիստի ժամանակ անհարգալից վերաբերմունք է ցույց տվել դատարանի նկատմամբ, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

Լարսը փակ է բեռնատարների համար

23:59 17.04.2025

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար: ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 17.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

23:48 17.04.2025

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

Միացյալ Նահանգները չի շտապում հարձակվել Իրանի վրա՝ Թեհրանի զարգացող միջուկային ծրագրի պատճառով։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրան խնդրեցին մեկնաբանել Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու հնարավորությունը։ «Ես չէի ասի, որ մերժել եմ այս տարբերակը։ Ես չեմ շտապում դա անել, քանի որ կարծում եմ, որ Իրանն ունի հնարավորություն ստեղծելու […] ...

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

23:43 17.04.2025

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

Ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սարգիս Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհարամ Ս․-ի վարած «Scania» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։ Վթարի փաստով […] ...

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

23:34 17.04.2025

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

Ուրախ էի կրկին այցելել Սյունիք և ծանոթանալ նրա հարուստ մշակույթին ու պատմությանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալահերը։ «Ոգեշնչող է տեսնել այն կարևոր աշխատանքը, որ կատարում են տեղական իշխանությունները և քաղաքացիական հասարակությունը, հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի»,- գրել է նա: Մեկ այլ […] ...

BACK_TO_TOP