Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի երևանյան մեծ համերգը Առնո Բաբաջանյան համերգասրահում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի երևանյան մեծ համերգը Առնո Բաբաջանյան համերգասրահում

18:41 12.07.2021

Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի երևանյան համերգը նվիրված էր նվագախմբի համահիմնադիր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանի հիշատակին։ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյան համերգասրահում նվագախումբը ելույթ էր ունենում երկրորդ անգամ։

«Հասմիկ Կիրակոսյանի հիմնած նվագախումբն, անշուշտ, մի հիասքանչ նվագախումբ է: Մենք Հայաստանում ունենք 4 սիմֆոնիկ նվագախմբեր, մեկը՝ Գյումրիինն է, և շատ մեծ է այդ մարդկանց ներդրումը: Մենք էլ, որպես Հայաստանի պետական Ֆիլհարմոնիա, պետք է անենք ամեն բան, որպեսզի տարածենք նվագախմբի երաժշտությունը»,- Shantnews.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանը:

 

Երկար տարիներ Շիրակի մարզի մշակութային ոլորտը ղեկավարած, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրիի պատվավոր քաղաքացի  Հասմիիկ Կիրակոսյանի  նվիրումը մշակույթին ու քաղաքին սկիզբ է առել դեռ 80-ականներից, որն ավելի ամրացավ ու անսահման սիրո վերածվեց երկրաշարժից հետո։ 90-ականներին, Հայաստանի համար ծանր ու դժվարին տարիներին, Հասմիկ Կիրակոսյանը նախաձեռնեց սիմֆոնիկ նվագախմբի կազմավորումը։ Ավերիչ երկրաշարժից հետո քչերն էին հավատում, որ հետերկրաշարժյան քաղաքում հնարավոր կլինի դարձյալ մշակութային կյանքն ակտիվացնել։ Գյումրիին ու մշակույթին ամուր  կառչած մարդիկ համախմբվեցին և հիմնեցին սիմֆոնիկ նվագախումբը, որը 1993 թվականին ստացավ պետական կարգավիճակ։

«Մայրս ինչ ստեղծել է, իր զավակն է համարել: Ես էլ՝ լինելով նրա զավակը, այսօր պատվով եմ կրում դժվարությամբ ստեղծված սիմֆոնիկ նվագախմբի գործունեության առաքելությունը: Նույն ոգով ու շնչով եմ աշխատելու ու վստահ եմ՝ էլ ավելի մեծ բեմերում ենք հանդես գալու: Մորս թողած ոտնահետքը Գյումրիի մշակույթի մեջ շատ խորն է ու դեռ երկար տարիներ այդ հետքը կմնա ու սերունդներն  այն կպահպանեն»,- նշել է  Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը:

Նվագախմբի համերգային ծրագիրը հայտնի կոմպոզիտորների հայտնի ստեղծագործությունների այն ընտրանին էր, որը մշտապես սիրում էր լսել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը։ Նրա հիշատակին նվիրված համերգը բաբաջանյանական մշակումների մի ամբողջ շարք էր:

Համերգին ներկա  էր ՀՀ Ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր  Ռոբերտ Ամիրխանյանը։ Նա  SHANTNTWES.am-ի հետ զրույցում խոսել է Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ իր  նոր ստեղծագործությունը կատարելու առաջարկների մասին:

«Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբն ինքնուրույն կեցվածք ունի, ես առաջարկ ունեմ՝ ունեմ հետաքրքիր ստեղծագործություն, հատուկ սիմֆոնիկ նվագախմբերի կատարումներում ավելի հարմար հնչող: Խոսել եմ դիրիժորների հետ ու վստահ եմ՝ մենք շուտով միասին այդ գործը կկատարենք: Պատվախնդրության հարցը Գյումրիի անձնագրի մեջ է, կարծում եմ՝ այն ինչ դժվարությամբ է ստեղծվել, մեր կյանքի դժվարին տարիների ծնունդն է եղել, արժանապատիվ պահել պարտադիր է»,- նշել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը:

 

Սիմֆոնիկը համատեղ համերգային ու ստեղծագործական աշխատանք ունեցել է նաև շատ հայտնի կոմպոզիտորների և դիրիժորների հետ։ Դասական երաժշտությունը պրոպագանդելու, մաքուր արվեստը ներկայացնելու իր առաքելությունը նոր ծրագրերով է շարունակելու։ Առաջիկայում նոր համերգներ են ծրագրում։ Հրավիրյալ դիրիժորների հետ համատեղ ստեղծագործական աշխատանքները ևս նախատեսում են այս տարի ակտիվացնել։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP