14:53 12.07.2021
«Երէկ գիշեր, 11 Յուլիս 2021, Կիրակի, ընկերային ցանցերու մէջ տեղ գտած տեսաերիզի մը մէջ յայտնի կը դառնար, թէ՝ Գատըգիւղի Ս. Թագաւոր Եկեղեցւոյ դրան առջեւ պատահած էր անախորժ դէպք մը, ըստ որում բազմութիւն մը հաւաքուած էր եկեղեցւոյ առջեւի փոքր հրապարակը երաժշտութեամբ զուարճանալու տրամադրութեամբ եւ անոնցմէ երեքը եկեղեցւոյ արտաքին դրան պատին վրայ մագլցելով պարած էին։
Ուստի, Պատրիարքական Փոխանորդ եւ Ս. Թագաւոր Եկեղեցւոյ Երէց՝ Արժ. Տ. Գրիգոր Աւ. Քհնյ. Տամատեան, առանց յապաղելու, կէսգիշերին կապ հաստատած է Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարք Հօր հետ եւ եկեղեցւոյ պաշտօնէութենէն ստացած տեղեկութեանց հիման վրայդէպքի մասին մանրամասնօրէն տեղեակ պահած է Պատրիարքական Աթոռը։Ըստ Ս. Թագաւոր Եկեղեցւոյ տեղեկութեանց, շաբաթ գիշեր ուշ ժամերուն գինովներ հաւաքուած են եկեղեցւոյ առջեւի փոքր հրապարակը եւ անոնցմէ երեքը եկեղեցւոյ արտաքին դրան պատին վրայ մագլցելով պարած են։ Գիշերապահը նախ ազդարարած է, որ պատէն վար իջնեն։ Երբ անոնք շարունակած են մնալ պատին վրայ, գիշերապահը տեղեակ պահած է ոստիկանութիւնը։ Գիշերապահէն ստացուած տեղեկութեան համաձայն երբ ոստիկանութիւնը հասած է դէպքին վայրը, արդէն իսկ բոլորը հեռացած են հրապարակէն։ Դէպքը, որուն նմանները վերջերս յաճախակիօրէն կը տեսնուին Գատըգիւղի, յատկապէս Մօտայի կամ այլ վայրերու մէջ, գիշերուան ուշ ժամերուն, երբ զուարճութեան վայրերու երաժշտական յայտագրերը ժամը 24.00-ին կը դադրին հրապարակուած վերջին կանոնադրութեան համաձայն։ Թաղին մէջ արդէն իսկ նման երեւոյթներ ընդհանրապէս դժգոհութեանց դուռ բացած են եւ անհատական բողոքներ սկսած են ներկայացուիլ։Բաց աստի, թաղային խորհուրդը այս առաւօտ պաշտօնական բողոքագիր ներկայացուցած է ապահովութեան պաշտօնարան, խնդրելով պատշաճին տնօրինութիւնը, որպէսզի եկեղեցւոյ առջեւի հրապարակին վրայ նման դէպքեր չպատահին։
Պատրիարք Հայրը, լսելով դէպքի մասին առաջին հերթին իր ցաւը յայտնեց եւ հասաւտիացուց, թէ՝ Պատրիարքական Աթոռը որպէս հոգեւոր կեդրոն, կապ հաստատելով պատկան մարմիններուն հետ հետամուտ պիտի ըլլայ այս դէպքին։ Պատրիարք Հայրը, այս առիթով հայրական թելադրութիւնները ըրաւ Տէր Հօր եւ վարչութեանց ու փոխանցեց իր օրհնութիւնները տեղւոյն ժողով»,- նշված է հայտարարության մեջ:
09:03 28.11.2024
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում08:35 28.11.2024
Դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին22:08 27.11.2024
“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին21:44 27.11.2024
Լիբանանում խորհրդարանի նախագահը կոչ է արել ամրապնդել պետականությունը21:12 27.11.2024
ՊՍԺ-ը ՉԼ հիմնական փուլում չի կարողանա հայտնվել թոփ-8-ում․ Opta19:17 27.11.2024
Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն18:47 27.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց18:36 27.11.2024
Վիրցը կրկնել է Մեսսիի ռեկորդը16:47 27.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 16։30-ի դրությամբ10:42 28.11.2024
Որոնվում է տեսանյութում երևացող անձըՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […] ...
10:33 28.11.2024
Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ռաֆայել Գրոսսիի հետՎիեննայում ընթացող «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովի շրջանակներում նոյեմբերի 27-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ԱԷՄԳ տեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակներում Առողջապահության նախարարության հետ իրականացվող ընթացիկ և ապագա ծրագրերին։ Նախարար Ավանեսյանը […] ...
10:24 28.11.2024
Լիբանանը ՄԱԿ-ի օգնություն կստանա Իսրայելի հետ զինադադարից հետոՄԱԿ-ի կառույցներն ու գործակալությունները կշարունակեն հումանիտար օգնություն ցուցաբերել Լիբանանին Իսրայելի հետ հրադադարից հետո։ Այս մասին հայտնում է Լիբանանում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA): «ՄԱԿ-ը կշարունակի աջակցել Լիբանանի կառավարությանը և գործընկերներին: Զինադադարի առաջին օրը ՄԱԿ ՓԳՀ-ի 11 բեռնատարներ Բաալբեկի ավելի քան 3000 բնակիչներին մատակարարեցին առաջին անհրաժեշտության պարագաներ, ներառյալ վերմակներ, ներքնակներ, ձմեռային բաճկոններ, սավաններ»,- նշվում է […] ...
10:15 28.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 28-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 391․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 395 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 413 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 418 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․47 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․6 դրամ։ ...
10:00 28.11.2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակը հայտարարել է Գազայում հրադադարի ջանքերը խրախուսելու մասինՄԱԿ-ը պատրաստ է խրախուսել ցանկացած քայլ, որը կնպաստի Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը՝ մեկնաբանելով ամերիկյան իշխանությունների հայտարարությունը անկլավում զինադադարի հասնելու փորձի մասին։ Երեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Իսրայելը միջնորդների հետ՝ ի դեմս Եգիպտոսի, Կատարի և Թուրքիայի, […] ...
09:49 28.11.2024
Նիդեռլանդները միացել է հեռահար հրթիռների արտադրության ֆրանսիական նախաձեռնությանըՆիդեռլանդները որոշել է միանալ ֆրանսիական նախաձեռնությանը, որը մշակում է հեռահար հրթիռներ։ Այս մասին հայտարարել է Նիդերլանդների պաշտպանության նախարարության ղեկավար Ռուբեն Բրեկելմանսը։ «Եվրոպական երկրները հեռահար հրթիռների կարիք ունեն»,-նշել է նա: Ֆրանսիական ELSA (European Long-Range Strike Approach) նախաձեռնության շրջանակներում եվրոպական երկրները ցանկանում են մշակել ցամաքային թեւավոր հրթիռներ՝ 1 հազարից 2 հազար կմ թռիչքի հեռահարությամբ։ Ծրագրին մասնակցում են […] ...