Բնակապահովման պետական ծրագրով Մայիսյան գյուղում առաջին առանձնատունն է հանձնվել շահագործման – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Բնակապահովման պետական ծրագրով Մայիսյան գյուղում առաջին առանձնատունն է հանձնվել շահագործման

19:40 09.07.2021

Շիրակի մարզի Մայիսյան գյուղում այսօր բնակարանամուտ է նշել 30 տարի տնակում ապրած Տերտերյանների ընտանիքը։ 2 տարի առաջ Շիրակի մարզում գյուղական բնակավայրերում անօթևանության հարցի լուծման երկու տարբերակ ներդրվեց՝ բնակարանաշինություն և բնակարանային գնման վկայագրերի տրամադրում։ Վերջինի դեպքում ծրագիրն առայժմ չի գործում, իսկ բնակարանների կառուցման բաղադրիչը  ընթացքի մեջ է։ Շիրակի մարզի 7 գյուղերի  անօթևան 25 ընտանիքների համար տներ են կառուցվում։

Կառավարության այս ծրագիրն իրականացվում է «Ֆուլեր» տնաշինական կենտրոն բարեգործական հասարակական կազմակերպության հետ, որը պետության տրամադրած ֆինանսական միջոցներով լիազորված է կազմակերպել տների կառուցման աշխատանքները։ Բայց այսքանով մարզում անօթևանության խնդիրը վերջնական չի լուծվում։ Դեռ կան ընտանիքներ, որոնք տարբեր պատճառներով դեռ տնակներում են ապրում։ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը խոսել է մարզում անօթևանության խնդրի լուծման հնարավոր  ծրագրերի իրականացման մասին։

  «Կարծում եմ, որ համայնքների հետ համագործակցության  արդյունքում, եթե վերցնենք Գյումրի համայնքը, սոցիալական բնակարանների միջոցով կամ այլ ծրագրերի միջոցով, որոշ ժամանակ հետո պետք է լուծված լինեն խնդիրները։ Քննարկվում է այդպիսի ծրագիր, մենք կապիտալիստական երկրում ենք ապրում, և սոցիալիստական երկրում է, որ պետությունը ունի պարտավորություն մարդկանց բնակարաններով ապահովելու, բայց այսօր այդ խնդիրը ուշադրության կենտրոնում է»,- SHNATNEWS.am-ի հարցին պատասխանել է Շիրակի մարզպետը։

Նշենք , որ Շիրակի մարզում բնակապահովման միակ ծրագիրը գյուղական բնակավայրերում իրականացվող բնակարանաշինությունն է, որն անցած տարի է մեկնարկել: Մարզի 7 գյուղերի 25 շահառուներն այն անօթևան ընտանիքներն են, որոնք հրաժարվել էին բնակարանի գնման վկայագրերից:

Ընտրված բնակարանաշինության տարբերակն այնպիսին է, որ տանտերն ինքն է գտնում շինարարին կամ շինաշխատանքներն ինքնուրույն է կատարում, իսկ շինանյութի և աշխատավարձի գումարը փոխհատուցում է կառավարությունը:

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP