Նյու Յորքի մետրոյից ուղևորները լողալով են դուրս եկել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 11 2024
  • $
    387.51
  • RUBLE
    3.95
  • 411.46
WEATHER
+9.41 oC

Նյու Յորքի մետրոյից ուղևորները լողալով են դուրս եկել

13:24 09.07.2021

Նյու Յորքում հորդառատ անձրևները հանգեցրել են ջրհեղեղի, մետրոյի մի քանի կայարան ջրի տակ է հայտնվել, ճանապարհներն անանցանելի են դարձել, հաղորդում է New York Times-ը: Մետրոյի ուղևորները ստիպված են եղել լողալով դուրս  գալ գետնի տակից:

Последствия сильного дождя в Сочи. Кадр из видео очевидца
Քաղաքի պատասխանատուները հորդորում են մարդկանց տնից դուրս չգալ, հավաստիացնում են, թե քաղաքի ջրահեռացման համակարգը լավ է աշխատում, պարզապես կարճ ժամանակահատվածում մեծ քանակի տեղումների հետևանքով համակարգը չի հասցնում դրանք հեռացնել:

Օդերևութաբանները տեղեկացնում են, որ տեղումների ևս մի ալիք սպասվում է ուրբաթ օրը, երբ Էլզա մրրիկը կանցնի Նյու Յորքի վրայով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արոնյանը երկրորդ տեղն է գրավել Chennai Grand Masters-ում

10:45 13.11.2024

Արոնյանը երկրորդ տեղն է գրավել Chennai Grand Masters-ում

ԱՄՆ-ը ներկայացնող հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը Հնդկաստանում կայացած Chennai Grand Masters մրցաշարում զբաղեցրել է երկրորդ տեղը: Հայ գրոսմայստերը հիմնական փուլի 7 տուրից հետո Հնդկաստանի ներկայացուցիչներ Արջուն Էրիգայիսիի և Արավինդհ Չիթհամբարամի հետ 4,5 միավորով բաժանել է 1-3-րդ տեղերը: Էրիգայիսին լրացուցիչ ցուցանիշներով առաջին տեղն է գրավել, 42-ամյա Արոնյանը մյուս հնդիկ շախմատիստի հետ թայ-բրեյքում վիճարկել է եզրափակչի մյուս […] ...

Անցած շաբաթ մայրաքաղաքի պարեկները հայտնաբերել են թմրանյութ ապօրինի պահելու 63 դեպք

10:38 13.11.2024

Անցած շաբաթ մայրաքաղաքի պարեկները հայտնաբերել են թմրանյութ ապօրինի պահելու 63 դեպք

Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից է, և այս ուղղությամբ իրենց լուրջ ներդրումն ունեն Պարեկային ծառայության ստորաբաժանումները։ Ի թիվս այլ հանցանք-զանցանքների կանխարգելման ու բացահայտման, պարեկները նաև հայտնաբերում են թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու դեպքեր։ Մասնավորապես, անցած շաբաթ մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նման 63 դեպք, արձանագրվել է նաև սառը զենք պահելու […] ...

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին

10:29 13.11.2024

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային պաշտոնում վերընտրվելու առիթով: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրել Հայաստանի և Ճապոնիայի միջև առկա բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգացնելու և ամրապնդելու ուղղությամբ՝ ի շահ մեր երկու պետությունների և ժողովուրդների: Օգտվելով […] ...

Պայթեցման աշխատանքներ՝ Տաթևի ճանապարհին

10:24 13.11.2024

Պայթեցման աշխատանքներ՝ Տաթևի ճանապարհին

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Հ-46 /Մ-9/-Տաթև- /Մ-2/ ավտոճանապարհի կմ16+580-կմ16+640 հատվածում կատարվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նոյեմբերի 13-ի ժամը 12.00-ից մինչև նոյեմբերի 14-ը՝ ժամը 12.00, նշված ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար: Վարորդները փակ ճանապարհահատվածը կարող են շրջանցել Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհով։ ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 13-ին

10:16 13.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 13-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 410 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 415 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․94 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․99 դրամ:   ...

Իսրայելը խորհուրդ է տվել Իրանին չօգտագործել ԱՄՆ-ի անցումային շրջանը հարձակման համար

10:00 13.11.2024

Իսրայելը խորհուրդ է տվել Իրանին չօգտագործել ԱՄՆ-ի անցումային շրջանը հարձակման համար

ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ​​ներկայացուցիչ Դենի Դանոնն ասել է, որ Իրանը չպետք է փորձի օգտվել ԱՄՆ-ում անցումային շրջանից՝ հրեական պետության վրա հարձակումներ սկսելու համար: «Ես նրանց խորհուրդ կտայի չփորձել օգտվել անցումային շրջանից: Մինչև հունվարի 20-ը՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության օրը, դեռ երկու ամսից ավելի կա, այնպես որ, եթե Իրանում ինչ-որ մեկը կարող է մտածել […] ...

BACK_TO_TOP