Ամենաշոգը հունի՞սն էր, թե՞ ամեն ինչ դեռ առջևում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+9.09 oC

Ամենաշոգը հունի՞սն էր, թե՞ ամեն ինչ դեռ առջևում է

13:17 11.07.2021

2021 թվականի հունիսը դարձել է աշխարհում ամենաշոգերից մեկը՝  2016, 2018, 2019 և 2020 թվականներից հետո: Հուլիսի 7-ին Copernicus արբանյակային դիտազննման ծրագրի հաշվետվությունից տեղեկանում ենք, որ անցյալ ամիս միջին հաշվով ի 0,21 աստիճան Ցելսիուսով ավելի շոգ է եղել, քան 1991 – 2020 թվականների նույն ժամանակահատվածում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

2021 թվականի հունիսը դարձել է Եվրոպայում երկրորդ ամենատաք ամիսը 2019 թվականի հունիսից հետո՝ հատկապես տարածաշրջանի արևելյան մասում: Անցյալ տարի հունիսի միջին ջերմաստիճանը Եվրոպայում եղել է 1,5 աստիճանով ավելի տաք, քան 1991 – 2020 թվականերին: Անցյալ ամիսը նաև մի քանի ջերմաստիճանային ռեկորդներ է սահմանել Հյուսիսային Ամերիկայի մի շարք շրջաններում՝ դառնալով  ամենատաք հունիսը մայրցամաքում օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության մեջ: Արկտիկական Սիբիրի շրջանում 2021 թվականի հունիսը մտել է ամենաշոգ հունիսների հնգյակը՝ զբաղեցնելով չորրորդ տեղը 2018, 2019 և 2020 թվականներից հետո:

Ըստ որում, Անտարկտիկայում ջերմաստիճանը եղել է նորմայից ցածր: Բոլոր ներկայացված արդյունքները հիմնված են համակարգչային վերլուծության վրա՝ արբանյակներից, նավերից, ինքնաթիռներից և ամբողջ աշխարհի օդերևութաբանական կայաններից ստացված զանազան տվյալների  համադրմամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարմիր ծովում նավի խորտակումից հետո 3 անձի դի են հայտնաբերել

16:27 26.11.2024

Կարմիր ծովում նավի խորտակումից հետո 3 անձի դի են հայտնաբերել

Եգիպտոսի Մարսա Ալամ առողջարանային քաղաքի ափերի մոտ Sea Story զբոսանավի վթարից հետո երեք զոհերի մարմիններ են հայտնաբերվել, հայտնում է Al Masry Al Youm թերթը՝ վկայակոչելով Կարմիր ծովի նահանգապետ Ամր Հանաֆին։ Ավելի վաղ Հանաֆին հայտնել էր, որ Կարմիր ծովի Մարսա Ալամ ափերի մոտ խորտակված Sea Story զբոսանավից քսանութ մարդ է փրկվել, 17-ը համարվում են անհետ կորած։ […] ...

Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը

16:20 26.11.2024

Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը

Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը ֆրանսիական «Բրեստի» դեմ։ Այդ մասին հայտնել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը։ «Յամալն իրեն անհամեմատ լավ է զգում։ Նա լավ աշխատանք է կատարել մարզմանը, սակայն բաց կթողնի «Բրեստի» դեմ խաղը։ Մենք պետք է զգույշ լինենք նրա ապաքինման հարցում և հուսով ենք` նա խաղադաշտ կվերադառնա շաբաթ օր։ […] ...

Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

16:13 26.11.2024

Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Տիգրան Պետրոսյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,-նշված է որոշման տեքստում: ...

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

16:07 26.11.2024

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Անիի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, իսկ Տաշիրի, Ստեփանավանի, Արթիկի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Գորիսի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար […] ...

Գտնվել է Վիլնյուսում կործանված DHL ինքնաթիռի սև արկղը

16:02 26.11.2024

Գտնվել է Վիլնյուսում կործանված DHL ինքնաթիռի սև արկղը

Փորձագետները հայտնաբերել են DHL բեռնատար ինքնաթիռի սև արկղը, որը վթարի էր ենթարկվել երկուշաբթի օրը Վիլնյուսի միջազգային օդանավակայանին մոտենալիս։ Այս մասին հայտնել է Լիտվայի արդարադատության նախարարությունը։ «Ինքնաթիռի բեկորների ապամոնտաժման ժամանակ հայտնաբերվել է սև արկղը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Վթարի ենթարկված Boeing 737-ը պատկանել է իսպանական Swift Air ընկերությանը և օգտագործվել է DHL ծանրոցների տեղափոխման համար։ ...

Կոմպանիի կարծիքով Մեսսիի, Նեյմարի և Մբապեի հեռանալուց հետո ՊՍԺ-ն չի թուլացել

15:55 26.11.2024

Կոմպանիի կարծիքով Մեսսիի, Նեյմարի և Մբապեի հեռանալուց հետո ՊՍԺ-ն չի թուլացել

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին ՊՍԺ-ի դեմ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տնային հանդիպման նախախաղային ասուլիսին չի ընդունել լրագրողներից մեկի կարծիքը, թե վերջին ֆրանսիական ակումբի կազմն այժմ ամենաթույլն է` հաշվի առնելով Նեյմարի, Լիոնել Մեսսիի և Կիլիան Մբապեի հեռանալու փաստը: «Սա միանշանակ ՊՍԺ-ի վերջին տարիների ամենաթույլ կազմը չէ։ Սա անհավանական տաղանդավոր թիմ է: Այս […] ...

BACK_TO_TOP