«Հավերժ հարցեր» և արդարության պահանջ՝ ՀՀԿ-ական պատգամավորից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

«Հավերժ հարցեր» և արդարության պահանջ՝ ՀՀԿ-ական պատգամավորից

12:04 11.07.2018

ԱԺ արտահերթ նիստում «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը դիմեց նախագծի զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին:

Նա նշեց՝ կա քաղաքացիների հավասարության սահմանադրական սկզբունքը, և կան արդարության մասին պատկերացումները: Բաբուխանյանը հետաքրքրվեց՝ որքանո՞վ է արդար, որ մարդկանց մի մասը վճարել է տուգանքները, մի մասը՝ չի վճարել:

«Վճարողները, ստացվում է, պատժված են, որովհետև օրինապաշտ էին: Դա հաճախ եղել է ոչ այնքան արդարացի տուգանք, սակայն վճարել են: Նրանց, ովքեր վճարել են, որպես սփոփում ի՞նչ կարող եք առաջարկել»,- հարցրեց պատգամավորը:

Հարցին արձագանքելով՝ Զեյնալյանը նշեց.

«Դա հավերժ հարց է, որ Դուք հնչեցնում եք: Այն պետք է քննարկման առարկա դառնար, և դրան պատասխան տրվեր, երբ ԱԺ-ն ընդունում էր Սահմանադրության նախագիծը, որով նախատեսվում է, որ Կառավարության նախաձեռնությամբ կարող է համաներում կիրառվել»:

Նախարարն ընդգծեց՝ սա հին իրավական վեճ է՝ արդյո՞ք համաներում կիրառելիս չի խախտվում հավասարության սկզբունքը:

Բաբուխանյանն ուշադրություն հրավիրեց մի շարք հոդվածների վրա, որ բացառությունների մեջ են դրվել, ապա ընդգծեց՝ եթե մարդ առաջին անգամ է կատարում իրավախախտումը, արժե գոնե տուգանքը հիսուն տոկոսի չափով կիրառել:

«Մի մասին ներում եք ամբողջը, մի մասին բոլորովին չեք ներում: Եթե, օրինակ, համարանիշն ընկել է, մարդը թոշակառու է, որտեղի՞ց տա այդ մեծ տուգանքը: Եթե խախտումն առաջին անգամ չէ, միտումնավոր չէ, դրանք էլ մտցրեք բացառությունների մեջ կամ գոնե 50 տոկոսանոց տուգանք կիրառեք»,- ասաց նա:

Արդարադատության նախարարը նշեց, որ պատգամավորի նկարագրած դեպքը «Վարչական իրավախտումների վերաբերյալ» օրենսգրքով, Սահմանադրությամբ ենթակա չէ վարչական տույժի առհասարակ:

«Կառավարությունը փոխել է իր քաղաքականությունը, նման դեպքերի պարագայում վարչական իրավախախտման ակտ պետք է չկայացվի, եթե դատական ակտ է կայացվել, այն պետք է անվավեր ճանաչվի»,- նշեց նա:

«Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը արձագանքեց՝ նշելով, որ ցանկանում է հարցում պարզություն մտցնել:

«Խոսքն այն մարդկանց մասին է, որ ակնհայտ է՝ չեն կարողանում վճարել, դրա պատճառով վարկային պատմությունն է փչանում, կալանք է դրվում, փաստացի, պետությունն այդ գումարը չէր կարողանալու վերցնել»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP