15:59 02.02.2018
«Gibraltar Masters» մրցաշարում հաղթանակ տոնելուց հետո Լևոն Արոնյանը հարցազրույց է տվել՝ խոսելով մրցաշարի, իր անցած ուղու, իր երազանքների և կնոջ արձագանքի մասին, երբ ինքը ձանձրալի է խաղում:
Հաղթանակ բերած մրցապայքարի մասին
Ես դանդաղ սկսեցի: Առաջին խաղում թույլ տագնապ ունեցա, երկրորդում՝ նույնպես, բայց հետո դա հաղթահարեցի: Կարծում եմ, որ Մաքսի (խմբ.- Մաքսիմ Վաշյե-Լագրավ) դեմ լավ խաղացի: Փոքր-ինչ դանդաղ, բայց ընդհանուր առմամբ՝ լավ:
Արոնյանի «ցավալի ուղին»
Միշտ էլ ցանկալի է խաղալ աշխարհի առաջնության հավակնորդների մրցաշարում, ինձ համար այն որոշ իմաստով հիասթափեցնող ուղի էր: Սակայն շախմատը և ընդհարապես ցանկացած մարզաձև մարդուն սովորեցնում է՝ պետք է լինել ճկուն, պետք է հավատալ և պետք է փորձել:
Կնոջ արձագանքը, երբ «ձանձրալի» է խաղում
Իմ կինը զայրանում է, երբ ես ձանձրալի եմ խաղում: Նա ասում է՝ «դու ծեր ես հիմա»: Նման մի բան: Դա շատ ուժեղ մոտիվացիա է: (ծիծաղում է)
Օրվա հաջողության արդյունքը
Երբ դու խաղում ես ուժեղ մրցակիցների հետ, ինչպիսին Մաքսիմն (խմբ.- Մաքսիմ Վաշյե-Լագրավը) կամ Ռիշարդը (խմբ.- Ռիշարդ Ռափորտին), շատ բան կախված է հաջողությունից:
Արվեստի դեմ անզոր լինելու մասին
Ընդհանրապես դասական երաժշությունը ինձ ստիպում է լացել: Ես դյուրազգայուն տղա եմ, ի՞նչ կարող եմ անել: Կարծում եմ՝ այն մարդկանից եմ, ով կարողանում է ղեկավարել զգացմունքերը, բայց երբեմն արվեստին դժվարանում եմ դիմանալ: Անշուշտ, օպերան, գրականությունը… էլ ավելի էմոցիոնալ եմ դառնում:
SHANTNEWS-ը հայտնել էր, որ Լևոն Արոնյանը հաղթել է Ջիբրալթարում ավարտված «Gibraltar Masters» մրցաշարում, որին մասնակցում էին 274 շխամատիստներ աշխարհի 50 երկրիներից։ Վերջին` 10-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի էր խաղացել ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ և 7 շախմատիստների հետ կիսել էր մրցաշարի առաջին հորիզոնականը:
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...
23:50 10.04.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթըԱպրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...
23:44 10.04.2025
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնիցՈւկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի […] ...
23:41 10.04.2025
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի ՀայաստանԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...
23:35 10.04.2025
«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...