Շիրակի մարզի մեղվապահներն ահազանգում են մեղուների անկման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Շիրակի մարզի մեղվապահներն ահազանգում են մեղուների անկման մասին

18:20 06.07.2021

Շիրակի մարզի Կարմրաքար գյուղի  սարի լանջին, կողք կողքի, փայտե գունավոր տնակները գյուղում հայտնի մեղվապահ Վահրադյանների մեղուների փեթակներն են: Ամենաշատ մեղուները գյուղում իրենք են պահում, տասնամյակներով մեղվաբուծությամբ են զբաղվում։ Մինչև 100 փեթակ ունեցող այս տնտեսությունում, վերջին երեք տարիներին անկումներ են արձանագրում, մեղուները սատկում են ընտանիքներով: Մեղվապահը տասնամյակների փորձով է եզրակացնում, թե ինչը կարող է մեղուների անկման պատճառ լինել:

«Հիմա իրանք պիտի գերաճ տային, բայց հետաճ է։ Ժամանակակից թունաքիմիկատները՝ առանց զգուշացնելու մեղվաբույծներին, այգեգործները կօգտագործեն, միայն թե իրանց բերքը լավ ստացվի, բայց իրանց տված էդ թույնով ոչնչացել է իմ մեղուների 10 ընտանիք։ Մեղուն տվյալ դաշտում աշխատում է, իրա ամբողջ էներգիայով նեկտարը հասցնում է, բայց իրա բերած էդ թույնով էլ ինքը իրա ձագերին է թունավորում։ Հետևանքում՝ սկսում են մեղուները ընտանիքներով սատկել»,- SHNATNEWS.am-ի հետ զրույցում ասում է մեղվաբույծ Գագիկ Վահրադյանը։

Փեթակները դատարկվել են, հետևաբար բերքն էլ քիչ են ստանում: Յուրաքանչյուր փեթակի տակ կշեռք է դրված, մինչև մեղվաընտանիքներին փեթակում պահելը նախ կշռում են փայտե տնակը, հետո՝ մեղուներին առանց բերքի, իսկ երբ մեղուն բերքն է թողնում փեթակում, մեղվապահը կշռում է, թե օրական ինչքան մեղր է ստացվում մեկ փեթակից: Վահրադյանների 7-րդ սերունդը, բացի մեղվափեթակներից, մեկ այլ կարևոր ժառանգություն էլ է ստացել: Պապերից եկած գրանցամատյանն է, որտեղ գրանցված է մեղուների կենսական ընթացքը, բերքատվության ծավալը, սա նաև կողմնորոշիչ մատյան է նրանց համար:

Գրանցամատյանում են նաև Հանրապետության տարածաշրջանների կլիմայական պայմանները, թե որտեղ ու ինչպես է մեղուն իրեն դրսևորել: Հիմա բոլոր մեղվապահները պատրաստվում են փեթակները տեղափոխել ավելի բարձրադիր գոտիներ: Այդպես են անում նաև Արթիկի տարածաշրջանի Մեղրաշենի գյուղի  մեղվապահները: Մեղրաշենը մեղվապահությամբ զբաղվող խոշոր գյուղերից մեկն է, բայց տնտեսություններն ամեն տարի փեթակներով կորցնում են:

«Հենց բերքը վերջանում է, իրանք բնից դուրս են անում էն մեղուներին՝ բոռերին, որպեսզի մյուս բերքը չուտեն, այսինքն՝ էս սեզոնին, երբ եղանակը չոր է, մեղուների այս դրսևորումը նշանակում է, որ երաշտ է։ Մեղվին փրկելու համար փեթակները տեղափոխում ենք»,- ասել է մեղվաբույծ Լյովիկ Գրիգորյանը։

Մեղուն թռչող դեղագործ է, սա ապացուցված է, միայն թե, բացի թունաքիմիկատներից ու բնության երևույթներից, այլ պատճառներ էլ կան, որոնք վնասում են մեղուներին, և մարդկային գործոնով պայմանավորված՝ կորցնում են իրենց կենարար ներուժը։ Իսկ հետևանքն ամեն տարի բերքի պակասելն է։ Մեղվապահները գնորդների համար այս տարի էլ լավ լուր չունեն, բերքը քիչ է լինելու:

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP