Կարեն Կարապետյանը հանդիպել է իր ղազախ գործընկերոջը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+21.09 oC

Կարեն Կարապետյանը հանդիպել է իր ղազախ գործընկերոջը

15:42 02.02.2018

Աշխատանքային այցով Ալմաթիում գտնվող վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիջան Սագինտաևի հետ:

Կարեն Կարապետյանի հաղորդմամբ՝ անցած տարվա առաջին 11 ամիսների ընթացքում, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 51.2 տոկոսով: Երկու երկրների վարչապետները համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է շարունակել ջանքեր գործադրել այդ ցուցանիշները բարելավելու և տնտեսական կապերն էլ ավելի խորացնելու  ուղղությամբ:

Վարչապետ Կարապետյանն ընդգծել է, որ երկու երկրներում էլ կան բազմաթիվ հեռանկարային նախագծեր, որոնք կարելի է իրականացնել համատեղ և փոխշահավետ պայմաններով:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տեղեկատվական տեխնոլոգիաների,  գյուղատնտեսության, հանքարդյունաբերության ոլորտներում փոխգործակցության, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման հարցերին:

Կարեն Կարապետյանը գործընկերոջը  նաև տեղեկացրել է Մեղրիում բացված Ազատ տնտեսական գոտու հնարավորությունների մասին՝ ընդգծելով, որ այդ և  այլ արտոնյալ առևտրային ռեժիմների առկայությունը լավ հնարավորություն է ընձեռում Հայաստանի միջոցով այլ խոշոր շուկաներ մուտք գործելու համար: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր. ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մարտի հաշվետվությունը

16:35 10.04.2025

Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր. ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մարտի հաշվետվությունը

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ: Այսպիսով՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների, ուղեկցումների բաժնի և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2025 թվականի մարտի ընթացքում ազատազրկված անձանց անձնական զննությամբ, տեսակցության եկած […] ...

Ջանլուիջի Դոնարուման այսօրվա դրությամբ աշխարհի լավագույն դարպասապահն է

16:28 10.04.2025

Ջանլուիջի Դոնարուման այսօրվա դրությամբ աշխարհի լավագույն դարպասապահն է

CIES Football Observatory Index-ի կիրառած մեթոդոլոգիայի համաձայն Ջանլուիջի Դոնարուման այսօրվա դրությամբ աշխարհի լավագույն դարպասապահն է: Երկրորդ տեղում է «Ինտերի» դարպասապահ Յան Զոմերը, երրորդ տեղում՝ «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան: Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը ցանկում ընդգրկել է այն դարպասապահներին, որոնք նախորդ 365 օրվա ընթացքում ներքին լիգաներում անցկացրել են առնվազն 20 խաղ: Հաշվի են առնվել նաև սեյվերի տոկոսը, […] ...

Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Մարաղայի ջարդերի զոհերի հիշատակին․ ՀՀ ԱԳՆ

16:23 10.04.2025

Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Մարաղայի ջարդերի զոհերի հիշատակին․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարարությունը, հարգանքի տուրք մատուցելով 1992 թվականի ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Մարաղա գյուղի հայ բնակչության դեմ Ադրբեջանի իրականացրած ջարդերի զոհերի հիշատակին, հիշեցրել է, որ նման վայրագությունների կանխարգելման համար անհրաժեշտ է հրաժարվել ատելության խոսքից և խթանել մարդու հիմնարար իրավունքների հարգումը։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարարությունը նշել է X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ։ «1992 թվականի ապրիլի […] ...

Կապահովվի զինված ուժերում կանանց ներգրավվածության աճը

16:17 10.04.2025

Կապահովվի զինված ուժերում կանանց ներգրավվածության աճը

ՀՀ զինված ուժերում սերժանտական համակարգի կայացման, հատուկ ինժեներական տեխնիկա շահագործող անձնակազմի, ուսումնական ստորաբաժանումներում անմիջականորեն ուսումնառության գործընթացում ներգրավված կամ հրահանգչի որակավորում ունեցող կադրերի, կանանց գումարտակում համալրվածության մակարդակի և որակների բարձրացման, օտարերկրյա պետությունում ուսումնառության գործուղված կուրսանտների հետ կապված առաջացած խնդիրը լուծելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման՝ ներկայումս ՀՀ զինված ուժերում մեծ աշխատանքներ են կատարվում […] ...

Նախատեսվում է հսկել և հաշվառել հայ նշանավոր հեղինակների ստեղծագործությունների շարժը

16:12 10.04.2025

Նախատեսվում է հսկել և հաշվառել հայ նշանավոր հեղինակների ստեղծագործությունների շարժը

Գործադիրը հաստատել է ՀՀ-ից միայն մշակութային արժեքների արտահանման լիցենզիայի (եզրակացության) կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) հիման վրա արտահանվող ստեղծագործությունների՝ վերջին 50 տարում մահացած հեղինակների ցանկը: Որոշման ընդունմամբ հնարավոր կլինի հսկել և հաշվառել հայ նշանավոր հեղինակների ստեղծագործությունների շարժը՝ դրանով նպաստելով մշակութային ժառանգության և մշակութային արժեքների շարժի օրինականության պահպանմանը: Արդյունքում՝ անկախ ստեղծման ժամանակից այդ ստեղծագործողների […] ...

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է կայանված «Nissan»-ի և «Hyundai»-ի վրա

16:06 10.04.2025

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է կայանված «Nissan»-ի և «Hyundai»-ի վրա

Այսօր՝ ապրիլի 10-ին, Երևանի տարբեր վարչական շրջաններում ծառերի կոտրման ու տապալման դեպքեր են տեղի ունեցել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 13:50-ի սահմաններում քամու հետևանքով Տերյան փողոցի թիվ 54 հասցեի հարևանությամբ ծառը կոտրվել ու ընկել է կայանված «Nissan» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաների վրա: Բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանած պարեկները սահմանազատել են տարածքը: Ահազանգով ժամանել են նաև […] ...

BACK_TO_TOP