Գյումրիի Սելեկցիոն կայանում սկսել են անհետացող Կովկասյան գորշ ցեղատեսակի  խոշոր եղջերավորների բուծման ծրագիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Գյումրիի Սելեկցիոն կայանում սկսել են անհետացող Կովկասյան գորշ ցեղատեսակի  խոշոր եղջերավորների բուծման ծրագիր

19:42 05.07.2021

Գյումրիի Սելեկցիոն կայանում Ագրարային համալսարանի անասնաբուծության ամբիոնի հետ համատեղ սկսել են Կովկասյան գորշ ցեղատեսակի խոշոր եղջերավոր կենդանիների բուծման ծրագիր։ Նպատակը ոչնչացման եզրին գտնվող հայրենական ցեղատեսակի պահպանումն է։

Տեղական դիմացկուն կովեր ունենալու նպատակով անասնաբույծները շուրջ 30 տարի զբաղվեցին  տեղական ցեղատեսակի տրամախաչման աշխատանքներով, արդյունքում՝ 1960 թվականին  պաշտոնապես գրանցվեց Կովկասյան գորշ տեսակը, որը հարմարեցված է տեղի բնակլիմայական պայմաններին, բացի դրանից՝ որոշակի առանձնահատկություններով ևս տարբերվում է։

«Որ նայում ենք մնացած ցեղատեսակներին, նրանց մեջքի գիծն ուղիղ չէ, իսկ Կովկասյան գորշերինը ուղիղ է, դա իրենց առանձնացնող հատկությունն է։ Գլուխները լայն են, վերջույթները կարճ են ու մկանուտ, կրծքագեղձերը զարգացած, դա բնորոշ է կաթնատու ցեղերին»,- ասում է Գյումրիի Սելեկցիոն կայանի անասնաբուծության բաժանմունքի պետ Էլմիրա Գլեչյանը։

Ի տարբերություն ներկրվող ցեղատեսակների, Կովկասյան գորշ տեսակի խոշոր եղջերավորներն ազատ կարողանում են տեղաշարժվել լեռնային ու բարձր լեռնային պայմաններում։

Պահման  ու կերային առանձնահատուկ պայմաններ չպահանջվող Կովկասյան գորշ տեսակը, սակայն, գտնվում է անհետացման եզրին։ Հանրապետության ամբողջ տարածքում մաքրացեղ կենդանիներ հիմա չկան։ Ոչնչացման պատճառներից մեկն էլ վերջին 30 տարիներին տոհմային կանոնակարգված տավարաբուծության բացակայությունն է, ինչի պատճառով հայրենական ցեղատեսակը ենթարկվել է ամենատարբեր խաչասերումների։

«Մենք կունենանք մեր տեղի ցեղատեսակը, մենք պիտի չթողնենք՝ այն վերանա։ Այս աշխատանքով ցեղատեսակի վերացմանը և անհետացմանը մենք վերջ ենք դնում։ 7-8 տարիներ հետո մենք կունենանք արդեն մաքրացեղ Կովկասյան գորշ ցեղատեսակի կենդանիներ, և ցեղը կփրկվի ոչնչացումից»,- նշում է Գյումրիի սելեկցիոն կայանի տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը։

Մասնագետները շրջում են Հանրապետության տարածաշրջանների գյուղական համայնքներում, հայտնաբերում Կովկասյան գորշի առավել պահպանված տեսակները, դրանք գիտատեխնիկական կայանի անասնաֆերմա բերելով՝ խաչասերում են։ «Մենք առաջնահերթությունը տալիս ենք այն գյուղերին, որոնք հիմնականում քաղաքից հեռու են, և սերմնավորումը տեղի է ունենում բնական ճանապարհով ու տեղի ցուլերով, որոնք էլի գորշի առավել շատ գեն պարունակող առանձնյակներ են»,- նշում է Սելեկցիոն կայանի տնօրենը։

Վերացող հայրենական տավարի տեսակի պահպանման համար Սելեկցիոն կայանը համագործակցության հնարավորություններ է ստեղծում ֆերմերային տնտեսությունների համար՝ տրամադրելով կամ վաճառելով մաքրացեղ ցլիկներ ու երինջներ։ Մինչև 2028 թվականը ծրագրի շրջանակում կբուծվեն 110 գլուխ մաքրացեղ կովեր։

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը․ ինչի՞ շնորհիվ

00:48 28.11.2024

Հայաստանը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը․ ինչի՞ շնորհիվ

Հայաստանը կրկին դասվել է աշխարհի ամենաանվտանգ պետությունների շարքին: Հրապարակված վերլուծությունը թույլ է տալիս նկատել, որ մեր երկիրը քրեական հանցագործությունների վտանգի տեսակետից անվիճելի առաջատար է ողջ տարածաշրջանում: Ո՞վ է կազմել այդ վարկանիշը և ո՞ր ցուցանիշները հաշվի առնելով: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Կա միջազգային տեղեկությունների այդպիսի բազա, կոչվում է Numbeo: Միջազգային կառույց է, որն […] ...

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

00:00 28.11.2024

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

Ամերիկյան Lunar Outpost ընկերությունը, որը 2024 թվականի գարնանը պայմանագիր է կնքել ՆԱՍԱ-ի հետ՝ տիեզերագնացների համար լուսնային փոխադրամիջոց մշակելու համար, պայմանագիր է ստորագրել SpaceX-ի հետ՝ Starship-ն օգտագործելու իր Lunar Outpost Eagle ամենագնացը Երկրի բնական արբանյակին հասցնելու համար: «Պատճառը, որ մենք ընտրեցինք Starship-ը, նրա տեխնոլոգիական հասունությունն է, զարգացման տեմպերը և որակը»,-ասել է Lunar Outpost-ի գործադիր տնօրեն Ջասթին […] ...

Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն

23:52 27.11.2024

Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն

Նացիստների գործողությունները պետք է համարել ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն, ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի համատեղ հայտարարության մեջ։ «Միջազգային հարթակներում, այդ թվում՝ ԱՊՀ-ում և ՀԱՊԿ-ում, կողմերն ընդգծում են, որ նացիստների և նրանց հանցակիցների գործողությունները, որոնք հաստատվել են Նյուրնբերգի Միջազգային ռազմական տրիբունալի դատավճռով, պետք է համարվեն Խորհրդային Միության ժողովուրդների ցեղասպանություն»,- ասվում է […] ...

Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

23:44 27.11.2024

Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

Նոյեմբերի եղանակային դիտարկումների պատմության մեջ ամենաառատ ձյունը Հարավային Կորեայում երեք մահվան պատճառ է դարձել, չորեքշաբթի հաղորդում են հարավկորեական լրատվամիջոցները: Տեղեկություններ են ստացվում նաև տուժածների մասին, սակայն նրանց թիվը չի նշվում։ Օդերևութաբանների տվյալներով՝ Սեուլում տեղումներն ավելի քան 24 սմ են, Գյոնգիում՝ 22 սմ, Ինչհոնում՝ 14 սմ։ Եղանակային վատ պայմանների պատճառով ավելի քան 330 տնտեսություն մնացել է […] ...

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

23:36 27.11.2024

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ նոր ԵՀ-ն աշխատելու է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ։ «Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան դառնա մեր Եվրամիության մաս, մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – ասել է նա։ Ֆոն դեր Լայենը խոստացել է, որ ԵՀ-ն կօգնի Ուկրաինային, Մոլդովային և Արևմտյան Բալկանների երկրներին պատրաստվել ԵՄ անդամակցությանը […] ...

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

23:28 27.11.2024

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

Եվրոպական Stellantis խումբը 2024 թվականից հետաձգում է էլեկտրական Ram փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կես և շարունակում է մեքենայի փորձարկումը, հայտնում է CNBC-ն։ Ընկերության ղեկավար Կառլոս Տավարեսը հրաժարվել է հայտնել հետաձգման ստույգ պատճառները։ «Մենք պարզապես շատ աշխատանք ունենք անելու, և մենք ցանկանում ենք շատ ուշադիր փորձարկել արտադրանքը, այնպես որ մենք չենք շտապում»,-ասել է […] ...

BACK_TO_TOP