Փաստաբանը պահանջում է արդարացնել Սամվել Բաբայանին. գործը Վերաքննիչ դատարանում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Փաստաբանը պահանջում է արդարացնել Սամվել Բաբայանին. գործը Վերաքննիչ դատարանում է

13:25 02.02.2018

Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանում Մանուշակ Պետրոսյանի, Մխիթար Պապոյանի և Սևակ Համբարձումյանի նախագահությամբ այսօր շարունակվել է Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը:

Հիշեցնենք, որ Բաբայանը մեղադրվում է Հայաստան «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր բերելու և «փողերի լվացման» մեջ: Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը մեղադրվում են միայն «Իգլայի» դրվագով:

Նշենք նաև, որ Բաբայանը դատպարտվել է  6 տարվա ազատազրկման, Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը՝ 3  տարվա: Նախորդ  դատական նիստին Բաբայանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը ներկայացրել էր վերաքննիչ բողոքը «Իգլայի» վերաբերյալ, իսկ այսօր շարունակել է ներկայացնել փողերի լվացման մեղադրանքով վերաքննիչ բողոքը:

Փաստաբան Արտաշես Քալաշյանը պնդում է, որ Բաբայանի՝ «Իգլայի» հետ առնչությունը կայացել է միայն նրանում, որ նա պարզապես կարծիք է հայտնել զենքի վերաբերյալ:

«Կարծիքը լսելուց հետո, որ զենքից մասեր են պակասում, Սանասար Գաբրիելյանը, որը, ինչպես ինքն է նշել, ցանկացել է զենքը բանակին նվիրաբերել, ինքնակամ հրաժարվել է զենքը գնելուց»,-հիշեցրեց պաշտպանը:

Նրա համոզմամբ՝ Բաբայանի հեռախոսային գաղտնալսումները ևս չեն հիմնավորում նրա մեղադրանքը.

«Գործով մյուս մեղադրյալների հեռախոսային խոսակցությունները հիմնավորում են միայն այն, որ այդ անձինք միջոցներ են ձեռնարկել զենքը գտնելու ուղղությամբ, իսկ Սամվել Բաբայանի մասով տվյալներ առկա չեն»:

Քալաշյանը պնդեց՝ Բաբայանի մեղքը հիմնավորված չէ և պետք է իրականացնել արդարացման դատական ակտ: 

Փաստաբանն արդարացման դատական ակտ է պահանջում նաև «փողերի լվացման» գործով:

«Ինտերպոլի տրամադրած տվյալների համաձայն՝ նշված թղթադրամները հանված են պաշտպանիչ ներկանյութեր պարունակող բանկոմատից: Այդ թղթադրամները եղել են Եվրոպոլի պահոցում, և ստուգումների արդյունքում որևէ համընկնում չի գրանցվել: Սամվել Բաբայանը հենց սկզբից հայտնել է, որ իր ծանոթ Վասիլին Մոսկվայում իրեն պարտք է եղել: Նա առաջարկել է 5 հազար եվրո վերադարձնել պարտքից, սակայն ասել է, որ դրանք ներկոտված են:

Վասիլին մի քանի թղթադրամ է ուղարկել, որը Բաբայանի ծանոթ Կարենի միջոցով ուղարկել է բանկ՝ պարզելու, թե դա իսկական թղթադրա՞մ է, թե՞ ոչ: Երբ պարզվել է, որ թղթադրամները իրական են, նա Վասիլիին ասել է, որ ուղարկի գումարը: Ներկոտած թղթադրամները փոխանակելու դեպքում բանկերը կարող էին մինչև 10 տոկոս պահում անել, այդ պատճառով էլ նա դիմել է մարդու, ով քիմիական միջոցներով կարող էր մաքրել թղթադրամները: Բաբայանը տվել է Վասիլիի, Տիգրան Մնացականյանի անունները, որոնք այդպես էլ չեն հարցաքննվել:

Թղթադրամների ներկոտված լինելու երեք վարկած կա, ըստ Ինտերպոլի, որից միայն մեկն է ներկայացրել պետական մեղադրողը»,- նշեց Ավետիս Քալաշյանը:

Սամվել Բաբայանն էլ հայտարարեց, որ ինքը չի պաշտպանվելու, քանի որ հանցագործ չէ:

Նշենք, որ այս գործով 3 տարվա ազատազրկման դատապարտված Սանասար Գաբրիելյանը ևս դիմել է Վերաքննիչ դատարան: Նա պահանջում է բեկանել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և իրեն ճանաչել անմեղ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP