21:03 03.07.2021
Այսօր ՝ ժամը 18:35 -ին, ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ կայծակնահարությամբ Գյումրի ԲԿ են տեղափոխվել երկու քաղաքացիներ: Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Ջաջուռ գյուղի գերեզմանատան մոտ գտնվող սարալանջին ժամը 17:00-ի սահմաններում: Գյուղացիները կայծակնահարվել են գյուղի անասունների նախիրը արածեցնելու ժամանակ, երբ ուժեղ ամպրոպի ընթացքում թաքնվելու տեղ չեն ունեցել:
56 և 45 տարեկան տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Գյումրի ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը SHANTNEWS.am-ին փոխանցեց, որ 58-ամյա տուժածը հետազոտվելուց և բուժօգնություն ստանալուց հետո տուն է ուղարկվել, իսկ 1976 թվականին ծնված Ջաջուռ գյուղի բնակիչն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա մոտ ախտորոշվել են այրվածքներ ու թոքի սալջարդ, կյանքին վտանգ չի սպառնում:
10:26 07.04.2025
Ամենայն Հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը՝ Սուրբ Աստվածածնի ավետման տոնի և Մայրության ու գեղեցկության օրվա առթիվԳարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Աստվածածնի ավետման տոնի և Մայրության ու գեղեցկության օրվա առթիվ․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ավետման տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում համայն հավատավոր մեր ժողովրդին և ի մասնավորի`մեծազնիվ տիկնանց և օրիորդաց։ Ավետման ավետարանական դրվագը մեզ փոխանցում է Փրկչի աշխարհ գալու բարի ավետիսը և […] ...
10:12 07.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 7-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 427․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 435․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․56 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․69 դրամ: ...
10:00 07.04.2025
Yonhap. Հարավային Կորեան մտադիր է նախագահական ընտրություններ անցկացնել հունիսի 3-ինԿորեայի Հանրապետության իշխանությունները մտադիր են արտահերթ նախագահական ընտրություններ նշանակել հունիսի 3-ին, այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։ Նրա խոսքով՝ ընտրությունների անցկացման հարցը կբարձրացվի երեքշաբթի կաբինետի ծրագրված նիստում։ «Չկան հստակ իրավական նորմեր, որոնք ասում են, որ ընտրությունների օրը որոշելու համար անհրաժեշտ է նախարարների կաբինետի նիստ անցկացնել: Բայց քանի որ սա կարևոր կետ […] ...
09:50 07.04.2025
Ճապոնիայի վարչապետը մտադիր է որքան հնարավոր է շուտ այցելել ԱՄՆ եւ քննարկել մաքսատուրքերըՃապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան պատրաստ է մոտ ապագայում այցելել ԱՄՆ՝ նախագահ Դոնալդ Թրամփին փոխանցելու ճապոնական կողմի դիրքորոշումը մաքսատուրքերի վերաբերյալ։ Այդ մասին Ճապոնիայի կառավարության ղեկավարը հայտարարել է՝ խորհրդարանի բյուջետային հանձնաժողովում պատասխանելով պատգամավորների հարցերին։ «Մենք մշտապես տարբեր մակարդակներով բանակցություններ ենք վարում ամերիկյան կողմի հետ։ Եթե անհրաժեշտ լինի, ես անձամբ կբանակցեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, սակայն այդ […] ...
09:40 07.04.2025
Թրամփը հայտարարել է, որ բանակցություններ է վարել եվրոպական և ասիական առաջնորդների հետ մաքսատուրքերի վերաբերյալԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շաբաթավերջին բանակցություններ է վարել եվրոպական և ասիական առաջնորդների հետ՝ ԱՄՆ մաքսատուրքերի հարցի շուրջ։ Նա պատասխանել է լրագրողների հարցերին Ֆլորիդայից Վաշինգտոն ուղեւորվող նախագահական ինքնաթիռում: «Ես խոսել եմ շատ եվրոպացի և ասիական առաջնորդների հետ», -ասել է պետության ղեկավարը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նա խոսել է որևէ առաջնորդի հետ մաքսատուրքերի մասին: […] ...
09:35 07.04.2025
Բելառուսից մարդասիրական օգնությամբ ինքնաթիռ է մեկնել ՄյանմաԲելառուսը 20 տոննա կշռող մարդասիրական օգնություն է ուղարկել երկրաշարժից տուժած Մյանմա։ Ռազմատար տրանսպորտային ինքնաթիռը կիրակի ուշ երեկոյան օդ է բարձրացել Մինսկի մերձակայքում գտնվող օդանավակայանից, հայտնում է Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Կիրակի օրը Բելառուսի ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ Մյանմայի բնակիչներին անվճար օգնության շրջանակներում կփոխանցվի 20 տոննա քաշով բեռ։ «Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության IL-76MD […] ...