20:09 02.07.2021
Իսահակյան գյուղի մոտ հսկողություն են իրականացնում Անիի ոստիկանության տեսուչները, ստուգում են գյուղ մուտք ու ելք անող տրանսպորտային միջոցները, կատարում են սանիտարահամաճարակային կանխարգելիչ միջոցառումներ։
Հիվանդության առաջին դեպքը գյուղում արձանագրվել է Գևորգյանների տնտեսությունում, խոշոր ու մանր եղջերավորներն իրար հետևից սատկել են։ Անասնատերը դրանից մեկ օր առաջ էր նկատել, որ կենդանիները ջերմում եմ։ Բայց չի կասկածել, որ լուրջ հիվանդությամբ են վարակված, հարկադիր մորթի է ենթարկել ու ավելի լուրջ խնդրի բախվել՝ ինքն է վարակվել։
Միայն Գևորգյանների տնտեսությունում 17 մանր, 3 խոշոր եղջերավոր կենդանի է անկել։ Պատմությունը կրկնվել է հարևան երկու տնտեսությունում։ Նույն կերպ են վարվել նաև այդ անասնատերերը։ Կենդանիներին մորթել ու վաճառել են համագյուղացիներին։
Երկրորդ օրն է բուժքույրն ու Մարալիկի առողջության կենտրոնի բժիշկները շրջում են գյուղով, ստուգայցեր են կատարում, ջերմաչափում ու մաշկային վնասվածքներն ուսումնասիրում, կասակածելի դեպքեր այսօր դեռ չեն ունեցել։ Սննդի անվտանգության տեսչության Շիրակի մարզային կենտրոնը կանախարգելիչ աշխատանքներ է իրականացնում։ Գյուղից բավական հեռու առանձնացված մի տարածքում, խորը փոսում հավաքել են հիվանդ կենդանիներին, ինչպես նաև մսեղիքն ու կանթնամթերքը, և տեղում՝ այրման միջոցով, ոչնչացնում են։
Իսկ որտեղի՞ց ու ինչպե՞ս են վարակվել կենդանիները։ Գյուղացիները կապում են երաշտային վիճակի հետ, անասունները դաշտերում չոր ու ոչ սննդարար կերով են սնվում։ Իսկ առաջին ու կարևոր գործոնն, ըստ վարչական ղեկավարի, պատվաստումների ուշացումն է։
«Ինձ անասնաբույժը ասաց, որ սիբիրախտի դեմ պատվաստում է արել 119 անասունի, բայց գյուղում պետք է պատվաստվեր 810 գլուխ։ Ասել էր, որ պետք է մնացածին էլ անի ու դեռ չէր արել»,- SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է Իսահակյանի վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանը։
Երեկվանից գյուղի մնացած անասնագլխաքանակը ևս պատվաստել է, պատասխանատուները վստահեցնում են , որ հիմա բոլոր մանր ու խոշոր եղջերավորները պատվաստված են։ Արդյո՞ք պատվաստումների ուշացումն է հիմնական պատճառը հիվանդության տարածման, խնդիրն իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:41 08.04.2025
Առաջարկվում է մանկապատանեկան մարզադպրոցներն անվանակոչել բարձրագույն նվաճումների հասած ՀՀ մարզիկների անուններովԱռաջարկվում է մանկապատանեկան մարզադպրոցներն անվանակոչել բարձրագույն նվաճումների հասած ՀՀ մարզիկների անուններով Առաջարկվում է սահմանել մարզադպրոցների անվանակոչության վերաբերյալ ընդհանրական չափորոշիչներ: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 8-ին հրավիրած նիստում: Փոխնախարարն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Ֆիզիկական […] ...
15:35 08.04.2025
Երևանի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու համար ձերբակալել են գյումրեցի երիտասարդիԱպրլի 6-ին՝ գիշերվա 1.35-ին, Երևանի պարեկները Շինարարների փողոցում, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տարել Գյումրիի բնակիչ 30-ամյա երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թղթյա երեք փաթեթ` լցված դեղնականաչավուն զանգվածներով: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: ...
15:28 08.04.2025
Հակոբ Արշակյանը հանդիպել է Ինդոնեզիայի պատվիրակության ղեկավարին. ընդգծվել է երկու երկրների միջեւ հետագա տնտեսական համագործակցության ներուժըՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ինդոնեզիայի պատվիրակության ղեկավար Մարդանի Ալի Սերայի հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահը գոհունակություն է հայտնել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր շարունակվող համագործակցության կապակցությամբ եւ շեշտել քաղաքական երկխոսության բարձր մակարդակի պահպանումը, այդ թվում՝ փոխայցելությունների միջոցով: Երկուստեք կարեւորվել են խորհրդարանական համագործակցության ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող կարեւոր քայլերը քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիաների […] ...
15:23 08.04.2025
Գևորգ Պապոյանն Անգոլայի գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրըԱրաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Անգոլայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Ռույ Միգուենս դե Օլիվեյրայի հետ։ Քննարկվել են Անգոլայից ադամանդի հումքի ձեռքբերման և ներմուծման հարցերը։ Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը և նշել, որ ադամանդի հումքի մշակման գործընթացը Հայաստանում զարգացած է և տարեկան կարող […] ...
15:18 08.04.2025
Անցորդից բջջային հեռախոս հափշտակած երիտասարդին պարեկները բռնել ու ձերբակալել ենԱպրիլի 7-ին պարեկային ծառայողները Երևանի Թամանցիների փողոցում նկատել են 21-ամյա Վ․Ս․-ին, որի մոտ եղել է 2 բջջային հեռախոս։ Նույն պահին նրանց է մոտեցել անցորդներից մեկն ու հայտնել, որ բջջային հեռախոսը պատկանում է իրեն։ Երկուսն էլ տեղափոխվել են Շենգավիթի բաժին։ Շենգավիթի համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ Վ․Ս․-ն և նրա հետ մեկ այլ քաղաքացի հափշտակել […] ...
15:14 08.04.2025
Ռուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում․ ՌԴ ԱԳՆՌուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ «Ռուսաստանը միշտ ամեն հնարավոր օգնություն է ցուցաբերում, երբ խոսքը վերաբերում է ցանկացած ճգնաժամի կամ հակամարտության կարգավորմանը: Դա վերաբերում է նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Ներկայումս բանակցություններ են ընթանում Օմանում ՝ Օմանի միջնորդությամբ, ԱՄՆ-ի և Իրանի միջև, և մենք հուսով […] ...