Երաժշտական դպրոցների պետպատվերի ֆինանսավորումը կրճատվել է․ մասնագետները  մի շարք  նվագարանների բաժիններում սովորողներ կորցնելու մտավախություն են հայտնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Երաժշտական դպրոցների պետպատվերի ֆինանսավորումը կրճատվել է․ մասնագետները  մի շարք  նվագարանների բաժիններում սովորողներ կորցնելու մտավախություն են հայտնում

20:58 01.07.2021

 

2006 թվականին  կառավարությունը ներդրեց պետպատվերի կարգ, որը հնարավորություն տվեց երաժշտական դպրոցների մոռացության մատնված նվագարանների բաժիններում աշակերտներ ներգրավել, որոնք անվճար՝ պետպատվերով, սովորում էին հազվագյուտ նվագարանների բաժիններում։

Համայնքային ենթակայության երաժշտական դպրոցների այդ բաժիններում սովորող յուրաքանչյուր աշակերտի համար սահմանված էր հաստատուն վարձավճարի չափ։ Քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական  բաժնի պետ՝ Լենա Ջիլավյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ թեև երաժշտական դպրոցները համայնքային ենթակայության կառույցներ են, բայց երաժշտական հազվագյուտ գործիքներ դասավանդող ուսուցիչների աշխատավարձերը համայնքի բյուջեից երբևէ չի փոխանցվել: Այդ հարցերը լուծում են ունեցել Կառավարություն-Մարզպետարան-Երաժշտական դպրոց եռակողմ պայմանագրի հիման վրա:

Մայիսից երաժշտական դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները տեղյակ են եղել, որ չեն ֆինանսավորվելու, բայց պարապել են մասնագիտական և մանկավարժական պարտավորվածություն ունենալով այն սաների հանդեպ, որոնք սիրով հաճախում են դասերի այն բաժիններում, որտեղ մոռացության կամ անհետացման եզրին գտնվող նվագարաններով նվագել են սովորում:

Ֆինանսավորման կրճատումների հետևանքը միայն դասատուների աշխատավարձի խնդիրը չի լինելու։ Երաժշտական դպրոցները կկորցնեն աշակերտներ, հազվագյուտ գործիքները նորից  կհայտնվեն պարապուրդում, իսկ տարիներ անց նվագախմբերից ու երգչախմբերից կպակասեն այդ նվագարանները:

Օհաննա Ավդալյանն ուդահար է: 7 տարի է դասավանդում է երաժշտական դպրոցում, իր աշակերտների թիվը երբեք չի գերազանցել 5-ը: Իսկ հիմա երբ պետպատվեր չի լինի, մտավախություն ունի, որ այս տարի ունեցած 1 աշակերտին էլ կկորցնի:

«Խոսակցություններն այն մասին են, որ սեպտեմբերից ծրագիրն ընդհանրապես չի լինելու դպրոցներում, անշուշտ մտահոգիչ է, որովհետև գոնե Գյումրիի ժողովրդական նվագարանների նկատմամբ հոգածությունը անհրաժեշտ է, Գյումրին ժողովրդական արվեստի քաղաք է ու մենք մեծ քանակությամբ աշակերտներ ունենք, ովքեր ժողովրդական նվագարանների անվճար ուսուցման ծրագրի շնորհիվ կարողացել են պահպանել գործիքն ու գտել են իրենց ապագան ու մասնագիտությունները »,-SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։

 

 

Պետական ֆինանսավորման կրճատման հետևանքով ստեղծված ֆինանսական բացը, արդյոք հնարավոր է տեղական բյուջեի հաշվին լրացնել, այն պարագայում, երբ տարեկան բյուջեով մշակութային ոլորտին հատկացվող գումարները սահմանափակ են։

«Ավագանուն մենք ներկայացրել ենք, որ որոշումով տրամադրենք գոնե մայիս ամսվա աշխատած ժամերի գումարը, որը 6 երաժշտական դպրոցների  համար կազմում է 2 մլն 713 հազար դրամ»,- SHANTNEWS-ի հետ զրույցում   ասել է Գյումրիի քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետը։

Միայն մայիս ամսվա ուսուցիչների աշխատավարձի փոխհատուցումը լինելու է Գյումրիի բոլոր 6 երաժշտական դպրոցների վարձավճարներից գոյացած եկամտի հաշվին։ Իսկ անվճար բաժիններում սովորող սաների հետագա ուսումը նույն հիմունքներով կազմակերպելու խնդիրը ինչպես է կարգավորվելու, քաղաքապետարանում և երաժշտական դպրոցներում հստակ առաջարկներ ու նախատեսումներ չունեն։

 

 

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP