ԱՀԿ-ն նշել է, թե ինչպես պայքարել «սև բորբոսի» տարածման դեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

ԱՀԿ-ն նշել է, թե ինչպես պայքարել «սև բորբոսի» տարածման դեմ

12:32 01.07.2021

«Սև բորբոսի» հետ կապված սնկային ինֆեկցիայի ռիսկի նվազեցումը հնարավոր է ծանր և միջին ընթացքով կորոնավիրուսի ժամանակ հորմոնալ դեղամիջոցների և հակաբիոտիկների ընդունումը նվազագույնի հասցնելով: Այս մասին հինգշաբթի՝ հուլիսի 1-ին, հայտարարել է Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:

Որոշ սնկային ինֆեկցիաներ, որոնք հայտնաբերվել են Հնդկաստանում կորոնավիրուսային հիվանդների մոտ, կարող են կապված լինել խմորիչի կամ բորբոսի հետ, ինչը կարող է նպաստել ասպերգիլեզի կամ մուկորմիկոզի զարգացմանը, որն առավել հայտնի է որպես «սև բորբոս»:

«Այս խմորիչն ու բորբոսը սովորաբար հայտնաբերվում են շրջակա միջավայրում, բայց ազդում են թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց վրա, ինչպիսիք են շաքարախտը կամ այլ քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ, քաղցկեղով հիվանդները կամ երկար ժամանակ որոշակի դեղամիջոցներ ընդունածները և, իհարկե, COVID-19-ը նույնպես թուլացնում է իմունիտետը», -РИА Новости-ին ասել է առողջապահական կազմակերպության ներկայացուցիչը:

ԱՀԿ-ն խորհուրդ է տվել կրճատել կորտիկոստերոիդների և հակաբիոտիկների օգտագործումը COVID-19- ի մեղմ և ծանր դեպքերի բուժման ժամանակ. կորտիկոստերոիդները կարող են դիմակայել մահվան ելքին հիվանդության ծանր ձևերի դեպքում, սակայն դեղամիջոցի զանգվածային օգտագործումը կարող է խթանել սնկային ինֆեկցիաները:

Համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը, որպես լրացուցիչ ցուցումներ, նշել է կենսաբժշկական սարքավորումների, հատկապես օդափոխիչների մանրակրկիտ մաքրումն ու ախտահանումը: Այն դեպքում, երբ հիվանդը սնկային վարակ է ունեցել, հիվանդության դեմ պայքարելու համար պետք է օգտագործել հակասնկային դեղեր:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Կոլումբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանը

19:18 26.11.2024

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Կոլումբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանը

Նոյեմբերի 26-ին Պորտուգալիայում ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորումի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Կոլումբիայի ԱԳ բազմակողմ հարցերով նախարարի տեղակալ Կանդյա Ժիզել Օբեզո Կասսարեսի հետ։ Հանդիպման ընթացքում Կանդյա Ժիզել Օբեզո Կասսարեսը շնորհավորել է այս տարվա հոկտեմբերին Կոլումբիայում կայացած ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում Հայաստանի՝ որպես կոնվենցիայի […] ...

Ստամբուլում ձերբակալել են ԻՊ-ի զինյալների, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում

19:08 26.11.2024

Ստամբուլում ձերբակալել են ԻՊ-ի զինյալների, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում

Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու զինյալների, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում պայթուցիկ նյութերի օգտագործմամբ։ Այս մասին հայտնել են Թուրքիայի իրավապահները։ Գործողությունն իրականացվել է Ստամբուլի եվրոպական մասի Գազիոսմանփաշա շրջանում։ Ծրագրով նախատեսված էր օգտագործել TATP պայթուցիկ նյութեր։ 2021 թվականին ձերբակալվածները դատապարտված են եղել ԻՊ-ի հետ առնչություն ունենալու համար և ազատվել էին կալանքից 2023 թվականին։ ...

Վինիսիուսը չի խաղա մոտ մեկ ամիս

19:00 26.11.2024

Վինիսիուսը չի խաղա մոտ մեկ ամիս

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Իսպանիայի Լա լիգայի 14-րդ տուրի «Լեգանեսի» դեմ խաղում (3-0) բրազիլացին վնասել է ազդրը և խաղադաշտից կբացակայի 3-4 շաբաթ։ 2024/25 մրցաշրջանի 18 խաղում նա դարձել է 12 գոլի ու 8 արդյունավետ փոխանցման հեղինակ։ ...

Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում հաստատվի կայուն խաղաղություն. Լեհաստանի նախագահ

18:55 26.11.2024

Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում հաստատվի կայուն խաղաղություն. Լեհաստանի նախագահ

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Կողմերը քննարկել են հայ-լեհական համագործակցության խորացման հնարավորությունները, ՀՀ-ի՝ ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացները: ՀՀ նախագահը գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում տիրող իրավիճակն ու խաղաղության հասնելու տեսլականը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով

18:51 26.11.2024

ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Հայաստանի ինքնուրույն կուրսին, որը դադարեցրել է իր գործուն մասնակցությունը ՀԱՊԿ-ում, սակայն պահպանում է անդամակցությունը կազմակերպությանը, և ՀԱՊԿ բոլոր միջոցառումների դռները բաց են Հայաստանի առջև: «Կասկածի տակ չենք դնում հայ գործընկերների՝ իրենց կուրսն ինքնուրույն որոշելու իրավունքը: Դե յուրե Երևանը մնում է […] ...

ՀՀ վարչապետը կղեկավարի Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 25-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովը․ Ուշակով

18:47 26.11.2024

ՀՀ վարչապետը կղեկավարի Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 25-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովը․ Ուշակով

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին՝ Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում: Այն կվարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ 2024 թվականին ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը։ «Դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Հայկական կողմի խնդրանքով՝ հանդիպումը կազմակերպվում է Ռուսաստանում»,-ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունն է մեջբերում ՏԱՍՍ-ը: ...

BACK_TO_TOP