Դատարանը Բրիթնի Սփիրսին թողել է հոր խնամակալության ներքո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+6.09 oC

Դատարանը Բրիթնի Սփիրսին թողել է հոր խնամակալության ներքո

22:11 01.07.2021

Լոս Անջելեսի դատարանը մերժել է հայտնի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսի հայցը՝ իր միլիոնները հոր վերահսկողությունից հանելու մասին, գրում է USA Today-ը: Բանն այն է, որ հայրը Սփիրսի միակ խնամակալն է: Բրիթնիի փաստաբանը պնդել է հայցն այն մասին, որ հայրը  չմասնակցի երգչուհու ֆինանսական գործարքներին:

Դատարանն ավելի վաղ համաձայնել էր որպես խնամակալ ներգրավվել մասնավոր ֆինանսական ընկերություններից մեկին, իսկ հորը խնաակալությունից զրկելու պահանջը մերժել է:

Հունիսի 23-ին երգչուհին դատարանին դիմել էր տեսաուղերձով և խնդրել դադարեցնել նրա խնամակալությունն այն հիմնավորմամբ, որ հայրն իր հսկողությամբ վիրավորում է երգչուհու արժանապատվությունը: Սփիրսի հավաստիացմամբ՝ հայրը պատժել է վերջինիս՝ իր պահանջները չկատարելու դեպքում:

Երգչուհին պատմել է նաև, որ իր  հայրը թույլ չի տվել հանգստանալ համերգների միջակայքում, ամուսնանալ, երեխա ունենալ, քանի որ այդ  որոշումները պետք է կայացնի խնամակալը:

Ջեյմս Սփիրսը 13 տարի է՝ հսկում է դստեր ֆինանսական և անձնական կյանքը: Խնամակալ է նշանակվել 2008 թվականին, երբ դուստրը նյարդային ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

Լոս Անջելեսի դատարանը երկու անգամ՝ 2020 թվականի օգոստոսին ու նոյեմբերին արդեն մերժել է Բրիթնիի հայցը՝ հորը խնամակալությունից զրկելու մասին: Ի նշան բողոքի՝ Սփիրսը հրաժարվել է համերգային գործունեությունից մինչև հայրը չդադարի ղեկավարել իր գործերը:

Երգչուհու երկրպագուները սոցկայքերում ֆլեշմոբ են սկսել #FreeBritney  հեշթեգով: Նրանց կարծիքով՝ երգչուհուն զրկել են ազատությունից, և նա սոցկայքերում այդ մասին ահազանգում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիգի ձվադրման շրջանում ԲԸՏՄ-ն ուժեղացված ստուգայցեր է կատարել մայրաքաղաքի վաճառակետերում

18:33 26.11.2024

Սիգի ձվադրման շրջանում ԲԸՏՄ-ն ուժեղացված ստուգայցեր է կատարել մայրաքաղաքի վաճառակետերում

Սևանա լճում սիգի ձվադրման շրջանում ապօրինի որսի ու վաճառքի կանխարգելման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վաղ առավոտից վերահսկողական ուժեղացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի շուկաներում և սուպերմարկետների հարակից տարածքներում։ Ստուգայցերի ընթացքում մայրաքաղաքի բացօթյա վաճառակետերից մեկում արձանագրվել է 11.8 կգ սիգ տեսակի ձուկ, որն առգրավվել է։ Ս. թ. նոյեմբերի 15-ից մինչև 2025թ. հունվարի 20-ը ՀՀ […] ...

Հայաստանի առաջատար մարմնամարզիկները 3 ոսկե մեդալ են նվաճել առցանց մրցաշարում

18:26 26.11.2024

Հայաստանի առաջատար մարմնամարզիկները 3 ոսկե մեդալ են նվաճել առցանց մրցաշարում

Հայաստանի առաջատար մարմնամարզիկները մեդալներ են նվաճել առցանց ձևաչափով անցկացված Platinum League մրցաշարում: 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը 14,487 միավորով ոսկե մեդալ է նվաճել հենացատկում: Օղակների վրա 13,925 միավորով ոսկե մեդալակիր է դարձել Արթուր Ավետիսյանը, Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցած Վահագն Դավթյանն էլ 6-րդ տեղն է գրավել` 12,700 […] ...

Հայաստանը բարելավել է հակամանրէային կայունության դեմ պայքարի կարողությունները ագրոպարենային համակարգում. ՍԱՏՄ

18:20 26.11.2024

Հայաստանը բարելավել է հակամանրէային կայունության դեմ պայքարի կարողությունները ագրոպարենային համակարգում. ՍԱՏՄ

Հակամանրէային կայունության դեմ պայքարի մասին իրազեկման համաշխարհային շաբաթվա շրջանակներում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվել է միջազգային համաժողով, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է ՀՀ ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Գևորգյանը: Հակամիկրոբային դեղերի կայունությունը ձևավորվում է հակաբիոտիկների և այլ դեղերի ոչ ճիշտ ու չափից ավելի օգտագործման հետևանքով: Այս գլոբալ սպառնալիքն ամեն տարի […] ...

Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ

18:14 26.11.2024

Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ

Գեղարքունիքի մարզ իրականացրած աշխատանքային այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 26-ին այցելել է Ներքին Գետաշենի Աղվան Եղիազարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց, հանդիպել դպրոցականների, այդ թվում՝ հարակից դպրոցի սաների և ուսուցչական անձնակազմի հետ: Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը, շեշտել մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարների` հանդուրժողականության, մարդու՝ որպես բարձրագույն արժեքի, […] ...

Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ

18:06 26.11.2024

Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ

Անգլիական «Լիվերպուլն» ակումբի եզրային հարձակվող Մոհամեդ Սալահին պայմանագրի երկարաձգման առաջարկ չի արել։ Այդ մասին հայտնել է եգիպտոսցին։ «Արդեն գրեթե դեկտեմբերն է, և ես ակումբից որևէ առաջարկ չեմ ստացել։ Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն, քան ակումբում մրցելույթներս շարունակելուն։ Գիտեք` ես արդեն երկար տարիներ է՝ «Լիվերպուլում» եմ։ Նման ակումբ աշխարհում չկա, բայց ապագաս գործնականում իմ ձեռքում […] ...

SHANTNEWS

18:00 26.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP