20:00 30.06.2021
Գյումրիի պատմության թանգարանը պատրաստվում է առաջին անգամ հանրությանը ներկայացնել թանգարանի ֆոնդերում պահվող գորգերի ու կարպետների մեծ հավաքածուն: 208 կտորից բաղկացած հավաքածուն քաղաքի նորաստեղծ պատմության թանգարանի մշտական ցուցադրության ներկայացված էքսպոնատների շարքում դեռ ընդգրկված չէ: Ցուցադրությունից առաջ հավաքածուն մշակվում է բացօթյա տարածքում, որից հետո ենթարկվելու է մասնագիտական ուսումնասիրության։
Հայկական կենցաղավարության սովորույթի համաձայն՝ արևին են տալիս: Սա լավագույն միջոցն է նաև «Կումայրի» արգելոց-թանգարանի ֆոնդապահների համար հարյուրամյակների պատմություն ունեցող արժեքավոր իրերը խոնավությունից ու քայքայումից փրկելու համար:
Թանգարանի պահոցներում եղած գորգերն ու կարպետները ոչ միայն Գյումրիի, նաև Հայաստանի տարբեր բնակավայրերի նիստ ու կացն են ներկայացնում։ Բոլորը ձեռագործ են, եղել են հայկական օջախների ներքին կահավորանքի ամենակարևոր բաղկացուցիչ մասը: Հարուստ ընտանիքներում արժեքավոր գորգերը համարվել են հասարակության մեջ իրենց դիրքը ընդգծելու, իսկ մյուս ընտանիքների համար զուտ ազգային ավանդույթներն ու ադաթները պահպանելու միջոց:
Ձեռագործ իրերի վրա հաճախ գորգագործը թողել է իր մակագրությունը: Թանգարանի հավաքածուում է թելագործ մակագրությամբ գորգի եզակի մի նմուշ:
«Նմուշը առանձնահատուկ է նրանով, որ կարպետը ասեղով է պատրաստված, այսինքն՝ ասեղնագործել են հենքի վրա և ունի մակագրություն, որտեղ գրված է՝ «Հռիփսիմե Աբիսողոմյանց ձեռամբ՝ 1915 թվականին գործ» գրությունը։ Անշուշտ այս արձանագրությունը կարպետը դարձնում է ավելի արժեքավոր»,- SHANTNEWS-ի հետ զրույցում պատմում է Գյումրիի պատմության թանգարանի տնօրեն Ինգա Ավագյանը։
Թանգարանում պահպանված գորգերի ու կարպետների մեծ մասը գործված են բամբակե թելերով, դրանք ժամանակին գունավորել են միայն բնական գունանյութերով կամ խոտաբույսերով: Հայկական գորգերը մշտապես տարբերվել են իրենց առանձնահատուկ խտությամբ, այսինքն՝ 10 սմ տարածության մեջ օգտագործվել է 62 զույգ թել:
«Գորգը գործելիս ամեն շարքի ժամանակ աշխատում ես զույգ հանգույցներով, և գորգի երկարությունից ու լայնությունից է կախված, թե քանի հանգույց պետք է կապես։ Գորգի հիմնական արժեքը հենց դրանով է գնահատվում, թե խտությունը ինչքան է 10 սմ-ի մեջ։ Մենք՝ հայերս, ունենք մինչև 61 խտություն, այսինքն՝ 10 սմ-ի մեջ տեղավորվում է 62 զույգ թել»,- հայկական գորգագործության առանձնահատկություններն է SHANTNEWS-ին ներկայացրել գորգագործ Տիրուհի Ղազարյանը։
Գորգերից, կարպետներից բացի, հնում ձեռքով են գործել նաև իրեր տեղափոխելու համար նախատեսված ջվալներ ու խուրջիններ։ «Կումայրի» արգելոցի ցուցանմուշներից մի քանիսը մինչ այս ցուցադրվել է Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում:
Թանգարանի պահոցներում եղած գորգերից շատերը մաշված են, վնասված ու պատառոտված: Փոքր վնասվածքներով գորգերը հնարավորության դեպքում ռեստավրացիայի կարող են ենթարկվել։ Այն բավական բարդ ու դժվար աշխատանք է համարվում, բացի դրանից՝ վերականգնման համար հատուկ մասնագետ է պետք հրավիրել:
Ցուցադրությունից առաջ թանգարանի ֆոնդերում պահվող գորգերը կլուսանկարվեն ու թվայնացված տարբերակով կուղարկվեն Սարդարապատի Հայոց ազգագրության թանգարանի մասնագետներին։ Ուսումնասիրությունից հետո կգնահատեն հավաքածուի արժեքը, թվագրությունն ու պատկանելությունը։ Ամբողջական հավաքածուն նախատեսում են առաջին անգամ հանրային ցուցադրության ներկայացնել «Քաղաքի օր» միջոցառումների շրջանակներում:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
17:22 28.04.2025
Իրանի իշխանությունները նշել են Բենդեր-Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառըԻրանի հարավային Հորմոզգան նահանգի Բենդեր-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում պայթյունը տեղի է ունեցել անփութության պատճառով, մեղավորները հայտնաբերվել են, հետաքննություն է ընթանում, հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Իսկանդար Մոմենին։ «Հանձնաժողով է ստեղծվել՝ հետաքննություն անցկացնելու համար, մեղավորները բերման են ենթարկվել, բացատրել են պայթյունի հետ կապված որոշ հարցեր, հետաքննությունը շարունակվում է։ Ես երեկ արդեն բացատրեցի, թե ինչպես […] ...
17:14 28.04.2025
2022 թվականից հետախուզվողին քրեական ոստիկանները տեղափոխել են ՀայաստանԱպրիլի 26-ի ժամը 19:50-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխել Երևանի բնակիչ 40-ամյա տղամարդու, որը 2022 թվականից Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
17:06 28.04.2025
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլի հաղթողՀայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում ավարտին մոտեցող աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլում: Հենացատկի վարժության եզրափակչում նա հավաքել է 14.700 միավոր և զբաղեցրել է առաջին տեղը: Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի հաղթողներ էին դարձել Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներ Համլետ Մանուկյանն […] ...
17:00 28.04.2025
Արդարադատության նախարարը ելույթով է հանդես եկել հանրային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարին նվիրված աշխատաժողովինԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը որպես բանախոս հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպած աշխատաժողովին՝ նվիրված պետական հաստատությունների և լրատվամիջոցների միջև հաղորդակցության ամրապնդմանը՝ հանրային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարելու համատեքստում։ Իր խոսքում Սրբուհի Գալյանն անդրադարձել է իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության, ինչպես նաև ատելության խոսքի դեմ պայքարի ոլորտում […] ...
16:53 28.04.2025
Կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Էստոնիայի ԱԳ նախարարի հետՊաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր՝ կարևորելով քաղաքական, տնտեսական և միջմշակութային համագործակցության զարգացման հեռանկարները: Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Կողմերը շեշտել են […] ...
16:44 28.04.2025
Անչելոտին ամենայն հավանականությամբ կգլխավորի Բրազիլիայի հավաքականըՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ամենայն հավանականությամբ, շուտով աշխատանքի կանցնի Բրազիլիայի ազգային հավաքականում, գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Իտալացուն այժմ մեկ քայլ է բաժանում հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուց։ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) ներկայացուցիչների ու Անչելոտիի միջև բանակցությունները հաջող են ընթանում։ CBF-ում վստահ են, որ առաջիկա օրերին վերջնական համաձայնության կհասնեն իտալացու հետ։ Անչելոտին մինչև […] ...