Արցախից տեղահանված և Գյումրիում ապրող 85 ընտանիքներ սպասում են բնակարանային փոխհատուցման – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+9.09 oC

Արցախից տեղահանված և Գյումրիում ապրող 85 ընտանիքներ սպասում են բնակարանային փոխհատուցման

20:59 29.06.2021

 

44 օրյա պատերազմի օրերին Շիրակի մարզ տեղափոխված արցախցիների մեծ մասը վերադարձել է Արցախ՝ իրենց բնակավայրեր: Իսկ նրանց, ում բնակավայրերն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, Ստեփանակերտի հարակից գյուղերում են նոր բնակարաններ առաջարկվել: Այժմ Հայաստանում տեղահանվածների համար գործող սոցիալական ծրագրերից օգտվում են նրանք, որոնք հրաժարվել են Արցախ վերադառնալ:

 

Գյումրիի նախկին թիվ 1 գիշերօթիկի դատարկ մնացած շենքում օթևանեցին Արցախից տեղահանված ընտանիքները: Պատերազմի 44 օրերի ընթացքում այստեղ օթևանած ընտանիքների թիվն անընդհատ փոփոխվում էր ու ավելանում: Իսկ ռազմական գործողութուններից հետո արդեն նույն կենտրոնում ընտանիքների վերադարձի հնարավորություններն էին գնահատում։

Վերադարձածների թվում նաև այնպիսի ընտանիքներ են, որոնց բնակավայրերը մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ: Թշնամու վերահսկողության տակ մնացած տան ու ունեցվածքի փոխարեն հատկացվել են նոր տներ Ասկերանի շրջանում:

«Ստեփանակերտի կոորդինատորի միջոցով 5 ընտանիք տեղափոխվել է Բադարա գյուղ: Իրենց տվել են այլ բնակարաններ նաև կահույք : Այն ինչ կորցրել են պատերազմի հետևանքով վերադարձվել է պետության կողմից: Հիմա իրենք բնակվում են Արցախում: Ստեփանակերտի բնակիչները վերադարձել են իրենց տները: Եվս մեկ ընտանիք հովանավորի միջոցներով է բնակարանատեր դարձել: Այժմ ապրում են Վանաձորում: Ընդհանուր՝ մինչ օրս այս կենտրոնում ապրել ու խնամվել է՝ 300 արցախցի»,- SHANTNEWS-ին ասել է  խնամքի կենտրոնի պատասխանատու Լիանա Ասլանյանը:

Թիվ 1 գիշերօթիկի նախկին շենքում 300 արցախցի է ժամանակավոր ապրել: Հիմա 4 ընտանիք է մնացել: Նրանք են, որոնք հրաժարվել են առաջարկված ծրագրերից, Արցախ չեն ուզում վերադառնալ:

Մառլեն Վարդանյանը 1990-ականներին է Երևանից Շուշի տեղափոխվել, 20 տարուց ավելի տուն ու տեղ էր հիմնել, ապրուստ վաստակել: Ամեն ինչ թողել է Շուշիում ու հոկտեմբերից Գյումրիում է ապրում: Արցախ այլևս չի վերադառնալու:

«Շատերն են վերադարձել Ստեփանակերտ, որոշները՝ Բադարա գյուղ: Հիմնականում վերադարձել են արցախցիները: Իրենց հողն ու ջուրն է, պետք է գնան: Իսկ ես այլևս չեմ վերադառնալու: Տունս ու ապրուստս այլևս չկա: Որոշել եմ՝ մնալու եմ Գյումրիում»,- SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է Մառլեն Վարդանյանը:

Բոլոր այս ընտանիքները համարվում են բնակարանի կարիքավոր, բայց դեռ չհստակեցված կարգավիճակով: 44 օրյա պատերազմի հետևանքով տները կորցրած ու Հայաստանում բնակվող արցախցիները դեռ անօթևանի կարգավիճակ չունեն: Իսկ Գյումրիի թիվ 1 գիշերօթիկի նախկին շենքում մնացած 4 ընտանիքներին տեղեկացրել են, որ այստեղ ժամանակավոր են մնալու: Շենքն այլ նպատակների համար է օգտագործվելու։

«Նախարարութունում տեղյակ են, տվյալները փոխանցել ենք, հետռաքրքրվում են, հարցնում են: Այս պահի դրությամբ այս շենքը՝ նախկին թիվ 1 գիշերօթիկը, հատկացվել է սպորտդպրոց հիմնելու նպատակին: Երևի, երբ այդ աշխատանքները սկսվեցին, այդ ժամանակ էլ նաև կզբաղվեն այստեղ ապրող ընտանիքների հարցերով»,-  ասել է կենտրոնի պատասխանատու Լիանա Ասլանյանը:

Գյումրիում Արցախից տեղահանված 85 ընտանիք կամ 450 մարդ է ապրում: Նրանք հաշվառվել են համայնքապետարաններում, մարզպետարաններում , աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում:Իսկ սա հնարավորություն է տալիս միայն սոցիալական ծրագրերից օգտվել:

 

  «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարմիր ծովում նավի խորտակումից հետո 3 անձի դի են հայտնաբերել

16:27 26.11.2024

Կարմիր ծովում նավի խորտակումից հետո 3 անձի դի են հայտնաբերել

Եգիպտոսի Մարսա Ալամ առողջարանային քաղաքի ափերի մոտ Sea Story զբոսանավի վթարից հետո երեք զոհերի մարմիններ են հայտնաբերվել, հայտնում է Al Masry Al Youm թերթը՝ վկայակոչելով Կարմիր ծովի նահանգապետ Ամր Հանաֆին։ Ավելի վաղ Հանաֆին հայտնել էր, որ Կարմիր ծովի Մարսա Ալամ ափերի մոտ խորտակված Sea Story զբոսանավից քսանութ մարդ է փրկվել, 17-ը համարվում են անհետ կորած։ […] ...

Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը

16:20 26.11.2024

Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը

Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը ֆրանսիական «Բրեստի» դեմ։ Այդ մասին հայտնել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը։ «Յամալն իրեն անհամեմատ լավ է զգում։ Նա լավ աշխատանք է կատարել մարզմանը, սակայն բաց կթողնի «Բրեստի» դեմ խաղը։ Մենք պետք է զգույշ լինենք նրա ապաքինման հարցում և հուսով ենք` նա խաղադաշտ կվերադառնա շաբաթ օր։ […] ...

Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

16:13 26.11.2024

Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Տիգրան Պետրոսյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,-նշված է որոշման տեքստում: ...

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

16:07 26.11.2024

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Անիի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, իսկ Տաշիրի, Ստեփանավանի, Արթիկի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Գորիսի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար […] ...

Գտնվել է Վիլնյուսում կործանված DHL ինքնաթիռի սև արկղը

16:02 26.11.2024

Գտնվել է Վիլնյուսում կործանված DHL ինքնաթիռի սև արկղը

Փորձագետները հայտնաբերել են DHL բեռնատար ինքնաթիռի սև արկղը, որը վթարի էր ենթարկվել երկուշաբթի օրը Վիլնյուսի միջազգային օդանավակայանին մոտենալիս։ Այս մասին հայտնել է Լիտվայի արդարադատության նախարարությունը։ «Ինքնաթիռի բեկորների ապամոնտաժման ժամանակ հայտնաբերվել է սև արկղը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Վթարի ենթարկված Boeing 737-ը պատկանել է իսպանական Swift Air ընկերությանը և օգտագործվել է DHL ծանրոցների տեղափոխման համար։ ...

Կոմպանիի կարծիքով Մեսսիի, Նեյմարի և Մբապեի հեռանալուց հետո ՊՍԺ-ն չի թուլացել

15:55 26.11.2024

Կոմպանիի կարծիքով Մեսսիի, Նեյմարի և Մբապեի հեռանալուց հետո ՊՍԺ-ն չի թուլացել

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին ՊՍԺ-ի դեմ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տնային հանդիպման նախախաղային ասուլիսին չի ընդունել լրագրողներից մեկի կարծիքը, թե վերջին ֆրանսիական ակումբի կազմն այժմ ամենաթույլն է` հաշվի առնելով Նեյմարի, Լիոնել Մեսսիի և Կիլիան Մբապեի հեռանալու փաստը: «Սա միանշանակ ՊՍԺ-ի վերջին տարիների ամենաթույլ կազմը չէ։ Սա անհավանական տաղանդավոր թիմ է: Այս […] ...

BACK_TO_TOP