13:44 28.06.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ՀՀ ԿԳՄՍՆ Գեղարվեստական դաստիարակության ու մշակույթի մանկապատանեկան կենտրոնի նախաձեռնությամբ հունիսի 27-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել կենտրոնի սահմանամերձ-սահմանապահ համայնքներում գործող գեղարվեստական խմբերի հաշվետու համերգը:
Համերգային ծրագրին մասնակցել են Սյունիքի մարզի Մեղրի և Վերիշեն, Վայոց ձորի Արենի համայնքի և Խաչիկ գյուղի, Արմավիրի մարզի Երվանդաշատ, Բագարան, Ստեփանավանի տարածաշրջանի Գյուլագարակ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Արարատի մարզի Եղեգնավան, Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Արծվաբերդ, Այգեպար համայնքների երգչախմբերը, ժողովրդական երգի և պարի խմբերը, իսկ համերգասրահի նախասրահում ելույթով հանդիսատեսին ողջունել է Գյումրու մանկապատանեկան փողային նվագախումբը: Նշենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Ենոք Ավետիսյանը ևս ելույթ է ունեցել Արմավիրի մարզի Երվանդաշատ համայնքի «Ծովասար» ավանդական երգի-պարի խմբի հետ:
Համերգի ընթացքում կատարմամբ հանդես է եկել նաև վերջերս Մոսկվայում կայացած միջազգային մրցույթ-փառատոնի եռակի ոսկե գավաթակիր, կենտրոնի Ջիվանու անվան աշուղական դպրոցի սան Արմեն Մանիջոյանը:
Գեղարվեստական խմբերի հաշվետու ելույթների վերջում համերգի մասնակիցներին և գեղարվեստական ղեկավարներին իր շնորհակալական խոսքն է ուղղել Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի տնօրեն Տիգրան Բալոյանը՝ կարևորելով նրանց կատարած աշխատանքը: Կենտրոնի տնօրենը նաև շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը` կենտրոնին ֆինանսավորելու և աջակցելու համար:
Համերգային ծրագիրը եզրափակվել է ավանդական «Մշո խըռ» և «Յարխուշտա» ռազմապարերով՝ մասնակից գեղարվեստական խմբերի միասնական ելույթով:
19:53 28.04.2025
Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», հայտնում է Madrid Universal-ը։ «Ռեալը» վերջին շրջանում երկու անգամ կապվել է գերմանացի մասնագետի հետ` իմանալու նրա ծրագրերը։ Իսպանական ակումբին գրավում են 57-ամյա մարզչի` բարձր մակարդակով աշխատելու փորձը, տակտիկական մակարդակը և աստղային ֆուտբոլիստների հետ աշխատելու ունակությունը։ Կլոպը 2024թ. հուլիսին է հեռացել «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից։ ...
19:41 28.04.2025
Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով սահմանվում Է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին բարձր կատարողականի արդյունքով խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում […] ...
19:36 28.04.2025
Լավրովը հանդիպել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։ Հանդիպումը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում՝ BRICS-ի երկրների արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակում։ Նախարարները ջերմորեն ողջունել են և միմյանց ձեռք են սեղմել: ...
19:30 28.04.2025
Սպիտակ տունը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրը պատմական է անվանելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարել է հարյուրավոր խոստումներ և ունեցել է ամենապատմական պաշտոնավարման առաջին 100 օրը, ասել է Սպիտակ տան խոսնակ Կարոլին Լևիթը։ «Թրամփի առաջին 100 օրերը, անկասկած, եղել են ամենամոնումենտալն ու պատմականը ամերիկյան պատմության մեջ ցանկացած վարչակազմի համեմատությամբ: Նախագահ Թրամփն արդեն կատարել է իր տված հարյուրավոր խոստումները», – ասել է Լևիթը ճեպազրույցում: Նա ասել […] ...
19:20 28.04.2025
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Բուխարեստում կայացել է ոգեկոչման արարողությունԱպրիլի 27-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը և դեսպանության անձնակազմը մասնակցել են Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը։ Ռումինահայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի գլխավորությամբ մատուցվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված պատարագ, որին հաջորդել է ծաղկեպսակների զետեղման արարողությունը։ Ռումինահայ համայնքի կողքին արարողությանն […] ...