Արմեն Գրիգորյանը և բրիտանացի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
18:45:10
Ամսաթիվ
12 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+9.09 oC

Արմեն Գրիգորյանը և բրիտանացի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

17:01 10.07.2018

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ տեղեկացրել է, որ այսօր ԱԽ գրասենյակում աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի հետ:

«Դեսպան Ֆարնուորթը կարևորեց անվտանգության խորհրդի դերը երկրի կայուն զարգացման գործում ու իր պատրաստակամությունը հայտնեց համագործակցել և ընդլայնել փորձի փոխանակման հնարավորությունները:

Դեսպան Ֆարնուորթը ընդգծեց նաև Հայաստանի կարևոր դերը միջազգային խաղաղապահ առաքելության գործում:
Ողջունելով նոր կառավարության թափանցիկ քաղաքականության ռազմավարությունը՝ նա կարևորեց նաև հանրային կառույցներում բարեփոխումների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության կայացման գործընթացի շարունակականությունը:Հանդիպման ընթացքում քննարկեցինք նաև երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր»,- գրել է Արմեն Գրիգորյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տավուշում բախվել են «BMW X5»-ն ու «Mercedes»-ը

22:37 12.04.2025

Տավուշում բախվել են «BMW X5»-ն ու «Mercedes»-ը

Ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Ծաղկավան բնակավայրում բախվել են «Mercedes Viano» և «BMW X5» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: ...

Հայաստան-Ադրբեջան. որո՞նք էին Անթալիայի դիվանագիտական ֆորումի ուղերձները

22:29 12.04.2025

Հայաստան-Ադրբեջան. որո՞նք էին Անթալիայի դիվանագիտական ֆորումի ուղերձները

Անթալիայում ընթացքի մեջ է դիվանագիտական ֆորումը: Դրան արդեն երրորդ անգամ մասնակցում է նաև Հայաստանը: Ֆորումի շրջանակում առանձին պանելային քննարկում նվիրված էր Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության հարցերին: Դրանք քննարկվում էին Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ: Հայաստանի ԱԳ նախարարի՝ ֆորումում առաջ քաշած հարցերին և այլ թեմաների անդրադարձել է Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար […] ...

Ապրիլի 14-ի կգրանցվեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիները

22:22 12.04.2025

Ապրիլի 14-ի կգրանցվեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիները

Մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունները կազմակերպած թիվ 14 և 31 ԸԸՀ-ները ապրիլի 14-ի նիստերում կգրանցեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիներին: Այս մասին հայտնել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Հիշեցնենք, որ թիվ 14 և 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ապրիլի 6-ի նիստերում ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները։ Փարաքարում կուսակցությունների և դաշինքի ստացած քվեները՝ «Քաղաքացիական պայմանագիր» […] ...

Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում 1:2 հաշվով պարտվել է բուլղարացի մրցակցին. ԵԱ

22:16 12.04.2025

Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում 1:2 հաշվով պարտվել է բուլղարացի մրցակցին. ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) 1:2 հաշվով պարտվել է բուլղարացի մրցակից Կիրիլ Միլովին և կպայքարի բրոնզե մեդալի համար: Այս մասին հայտնել են Ըմբշամարտի ֆեդերացիայից: Սամվել Գրիգորյանը սփոփիչ գոտեմարտի հնարավորություն է ստացել: Հայաստանի հունահռոմեական ոճի […] ...

Երևանում բախվել են «Ford Fusion»-ը ու «Mitsubishi»-ն․ վերջինը կողաշրջվել է

22:09 12.04.2025

Երևանում բախվել են «Ford Fusion»-ը ու «Mitsubishi»-ն․ վերջինը կողաշրջվել է

Ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Իսակովի պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Կարգո»-ի խաչմերուկում, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Բորիս Վ․-ի վարած «Ford Fusion» մակնիշի և Երևանի բնակիչ 44-ամյա Էդուարդ Թ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Mitsubishi»-ն կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։ […] ...

SHANTNEWS

22:00 12.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP