«Իրանի նոր իշխանությունները պետք է խիզախ և ուժեղ որոշումներ ընդունեն». Բլինկենը և Լե Դրիանը քննարկել են Իրանի հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

«Իրանի նոր իշխանությունները պետք է խիզախ և ուժեղ որոշումներ ընդունեն». Բլինկենը և Լե Դրիանը քննարկել են Իրանի հարցը

12:28 26.06.2021

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն իր եվրոպական այցի շրջանակներում եղել է Ֆրանսիայում: Փարիզում նա բանակցություններ է վարել իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Իվ Լե Դրիանի հետ, հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Կողմերի քննարկման հիմնական թեմաներից մեկը եղել է Իրանը և վերադարձն այդ երկրի հետ միջուկային համաձայնագրին: Մինչև Փարիզ այցելելը Բլինկենը եղել է Գերմանիայում, այնուհետև նա կմեկնի Իտալիա:

ԱՄՆ պետքարտուղարի այցը Փարիզ տեղի է ունեցել Մեծ Յոթնյակի երկրների և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներից 2 շաբաթ անց, երբ Եվրոպայում էր գտնվում Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենը՝ հստակ ուղերձով, որ Միացյալ Նահանգները վերադարձել է:

Reuters գործակալության փոխանցմամբ՝ Էնթոնի Բլինկենին Ֆրանսիայում դիմավորել են, ինչպես տանը. նա իր դպրոցական տարիներին ապրել և սովորել է Փարիզում:

Կողմերի բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը եղել է Իրանը: ԱՄՆ-ն և Ֆրանսիան Իրանին հորդորել են վերադառնալ միջուկային համաձայնագրին, որից Վաշինգտոնը դուրս էր եկել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք: Իրանն էլ իր հերթին, պատժամիջոցների վերականգնումից հետո սկսել էր չպահպանել միջուկային համաձայնագրով նախատեսված պահանջները: Շուտով Վիեննայում տեղի կունենա Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին վերադառնալու շուրջ բանակցությունների 7-րդ փուլը:

Ըստ Էնթոնի Բլինկենի՝ այդ բանակցությունների ընթացքում կողմերը պետք է փորձեն հարթել առկա շատ լուրջ տարաձայնությունները:

«Եթե Իրանը շարունակի գործարկել իր ժամանակակից ցենտրիֆուգները, եթե այն հետապնդի իր ծրագրի մյուս ասպեկտները, որոնք արգելված էին Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով, ապա կգա մի կետ, որտեղից դժվար կլինի վերադառնալ համաձայնագրով սահմանված չափանիշներին», – ասել է ԱՄՆ պետքարտուղարն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ եթե Իրանն ունենա միջուկային զենք, ապա այն ավելի վտանգավոր կդառնա և կգործի ավելի անպատիժ կերպով: Բլինկենը նաև շեշտել է, որ միջուկային համաձայնագրին վերադարձը բխում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերից:

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանն իր հերթին շեշտել է միջուկային համաձայնագրին վերադառնալու կարևորությունը:

«Իրանի հարցում մեր դիրքորոշումը պարզ է: Մենք սպասում ենք, որ Իրանի իշխանությունները վերջնական դժվարին որոշումներ ընդունեն, որպեսզի արագ վերադառնանք 2015 թվականի միջուկային համաձայնագրին: Մենք հասել ենք ամենաբարդ փուլին: Իրանի նոր իշխանությունները պետք է խիզախ և ուժեղ որոշումներ ընդունեն», – նշել է Ժան-Իվ Լե Դրիանը:

Իրանի հարցը քննարկվել է նաև Էնթոնի Բլինկենի և Էմանուել Մակրոնի հանդիպման ընթացքում:

Արևմտյան երկրների հայտարարություներին արձագանքել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն՝ նշելով, որ «դիմացի կողմերը պետք է վերջնական որոշումներ ընդունեն»:

Միջուկային համաձայնագրին վերադարձի շուրջ բանակցությունները ձգձգվում էին, քանի որ Իրանը պնդում էր բոլոր պատժամիջոցների վերացում: Ջո Բայդենի վարչակազմը հայտնել է, որ պատրաստ է չեղարկել տնտեսական պատժամիջոցները, սակայն կպահպանի մարդու իրավունքներին վերաբերող պատժամիջոցները, ինչպես նաև այն սահմանափակումները, որոնք առնչվում են արաբական աշխարհում ռազմական շարժումներին Իրանի աջակցությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին

09:21 25.11.2024

Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին

Կիպրոսը մտադիր է անդամակցել ՆԱՏՕ-ին, դաշինքի հետ մերձեցման հարցը եղել է հոկտեմբերի վերջին Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպման առանցքային թեման։ Այս մասին հայտնում է հունական Kathimerini թերթը։ Նիկոսիան ՆԱՏՕ-ին միանալու ծրագիր է մշակել, որն արդեն հավանություն է ստացել Վաշինգտոնից։ ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նշել է, որ […] ...

Ճապոնիայի կառավարության վարկանիշը իջել է մինչև 31 տոկոս

09:16 25.11.2024

Ճապոնիայի կառավարության վարկանիշը իջել է մինչև 31 տոկոս

Ճապոնիայի կառավարության վարկանիշն իջել է 15 տոկոսային կետով՝ հասնելով 31%-ի, ասվում է Mainichi թերթի կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքում։ Նախորդ հարցումն անցկացվել է նախարարների առաջին կաբինետի ձևավորումից անմիջապես հետո՝ հոկտեմբերի 3-ին, այնուհետև վարկանիշը կազմել է 46%։ Կառավարությանը չվստահող հարցվածների թիվն աճել է 13 կետով և կազմել 50%։ Հարցվածների մեծ մասը (43%) չի հավատում, որ […] ...

Ստեփանավանի ոլորաններում թույլ մառախուղ է

09:10 25.11.2024

Ստեփանավանի ոլորաններում թույլ մառախուղ է

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորաններում թույլ մառախուղ է, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

Բուրկինա Ֆասոյի բանակը ահաբեկիչներին ոչնչացրել է երկրի հյուսիս-արևելքում

09:05 25.11.2024

Բուրկինա Ֆասոյի բանակը ահաբեկիչներին ոչնչացրել է երկրի հյուսիս-արևելքում

Բուրկինա Ֆասոյի կառավարական զորքերը գործողություն են իրականացրել Սեբբա շրջանում (երկրի հյուսիս-արևելքում), որի արդյունքում ոչնչացվել են զինված ահաբեկիչները։ Այս մասին հայտնում է Burkina News Agency-ն։ Դպրոցի շենքում և այգում թաքնված զինյալների գտնվելու վայրը պարզվել է օդից՝ հետախուզական մեքենաների միջոցով։ Դրանից հետո հրթիռային հարվածներ են հասցվել ահաբեկիչների դիրքերին։ Ողջ մնացած զինյալները փորձել են թաքնվել Վաբոտտի գյուղում, սակայն, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:00 25.11.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել

08:55 25.11.2024

Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել

Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս ռուսական Azimut ավիաընկերության ինքնաթիռում հրդեհ է բռնկվել, սակայն այն մարվել է, հայտնում է HavaSosyalMedya պորտալը։ Ինչպես պարզաբանել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը, ինքնաթիռում ոչ ոք չի մահացել արտակարգ իրավիճակի հետեւանքով։ Իր հերթին, Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ բռնկված օդանավից տարհանվել են 89 ուղևորներ և անձնակազմի վեց անդամներ։ Նրանք […] ...

BACK_TO_TOP