19:25 23.06.2021
Ապօրինի ծագման գույքի վերադարձման ենթակա 2 տասնյակ գործեր ամփոփման փուլում են: Այս մասին այսօր Գյումրիում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը: Լրագրողների հետ զրույցում ասել է, որ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրառումը պատժիչ գործիք չէ, այլ մեխանիզմ է պետական բյուջե վերադարձնելու այն, ինչը համարվում է պետական ունեցվածք:
«Եթե խոսում ենք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքի մասին, ապա պետք է հասկանանք, որ սա պատժիչ գործիք չէ, այլ գույքի դեմ ուղղված հայտ է, որի նպատակը ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձն է պետական բյուջե: Այո՛, կան գործեր: Շուրջ 2 տասնյակ գործեր գտնվում են ամփոփման փուլում: Կան արդեն դատական ակտեր, միջանկյալ դատական ակտեր, որոնք վերաբերում են հայցի ապահովումներին, երբ որ արգելանք է դրվում գույքի վրա: Իմ տեղեկություններով՝ բավական մեծ չափերի գույքերի մասին է խոսքը գնում, և այո՛, գործիքը միանշանակ այն գործիքներից է, որը մենք անցած տարիների ընթացքում ներդրել ենք, ինստիտուցիոնալ մոտեցում ենք ցուցաբերել: Չենք փորձել ուղղակի գույքն ամեն գնով վերադարձնել, փորձել ենք այնպիսի մարմիններ ստեղծել, այնպիսի օրենսդրական բազա ստեղծել, որ վերջնական արդյունքում որևէ կասկած չհարուցի, որ մենք չենք միջամտում սեփականության իրավունքին, այլ պետբյուջե է վերադառնում այն, ինչը պետք է լիներ պետական բյուջեում»,- ասել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը:
Նա նաև նշել է, որ հույս ունի, որ այն անձինք, ովքեր գիտակցում են, որ առկա է ապօրինի ծագման գույք, կհամագործակցեն պետության հետ։
16:20 26.11.2024
Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը16:07 26.11.2024
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում15:12 26.11.2024
Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը15:00 26.11.2024
SHANTNEWS12:55 26.11.2024
Լեհաստանը Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է․ ՀՀ նախագահ12:48 26.11.2024
Խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված մարտական ատրճանակ12:27 26.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում11:55 26.11.2024
Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է11:20 26.11.2024
Պլանային ջրանջատում Շիրակի մարզում11:12 26.11.2024
1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին11:04 26.11.2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ09:40 26.11.2024
Պետր Յանը հաղթել է Դեյվիսոն Ֆիգեյրեդուին․ UFC08:10 26.11.2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է21:50 25.11.2024
ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա16:13 26.11.2024
Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալՀայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Տիգրան Պետրոսյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,-նշված է որոշման տեքստում: ...
16:07 26.11.2024
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղումՆոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Անիի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, իսկ Տաշիրի, Ստեփանավանի, Արթիկի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Գորիսի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար […] ...
16:02 26.11.2024
Գտնվել է Վիլնյուսում կործանված DHL ինքնաթիռի սև արկղըՓորձագետները հայտնաբերել են DHL բեռնատար ինքնաթիռի սև արկղը, որը վթարի էր ենթարկվել երկուշաբթի օրը Վիլնյուսի միջազգային օդանավակայանին մոտենալիս։ Այս մասին հայտնել է Լիտվայի արդարադատության նախարարությունը։ «Ինքնաթիռի բեկորների ապամոնտաժման ժամանակ հայտնաբերվել է սև արկղը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Վթարի ենթարկված Boeing 737-ը պատկանել է իսպանական Swift Air ընկերությանը և օգտագործվել է DHL ծանրոցների տեղափոխման համար։ ...
15:55 26.11.2024
Կոմպանիի կարծիքով Մեսսիի, Նեյմարի և Մբապեի հեռանալուց հետո ՊՍԺ-ն չի թուլացելՄյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին ՊՍԺ-ի դեմ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տնային հանդիպման նախախաղային ասուլիսին չի ընդունել լրագրողներից մեկի կարծիքը, թե վերջին ֆրանսիական ակումբի կազմն այժմ ամենաթույլն է` հաշվի առնելով Նեյմարի, Լիոնել Մեսսիի և Կիլիան Մբապեի հեռանալու փաստը: «Սա միանշանակ ՊՍԺ-ի վերջին տարիների ամենաթույլ կազմը չէ։ Սա անհավանական տաղանդավոր թիմ է: Այս […] ...
15:49 26.11.2024
Լիբանանում հայտնել են ռազմական գործողությունների ավարտի օրըԼիբանանի և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագիրը կարող է ուժի մեջ մտնել նոյեմբերի 27-ի գիշերը։ Այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Աբդալլա Բու Հաբիբը։ «Մենք սպասում ենք Իսրայելի կաբինետի նիստի արդյունքներին։ Հույս ունենք, որ մենք կկարողանանք հասնել զինադադարի»,- ասել է ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատարը։ Ավելի վաղ Al Jadeed հեռուստաալիքը հայտնել էր, որ հրադադարի […] ...
15:45 26.11.2024
Կոտայքի մարզում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԱնհատ ձեռնարկատեր Արշակ Գրիգորյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Կոտայքի մարզ, ք․ Նոր Հաճն) իրականցված ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսրական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։ Մասնավորապես՝ արտադրական շինությունները սարքավորված չեն եղել սանհանգույցներով և ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով, շինության պատերը պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով, բացվող ներքին պատուհանները […] ...