Twitter-ի ադմինիստրացիան սկսել է դիմումներ ընդունել օգտատերերից, ովքեր ցանկանում են գումար գանձել հրապարակվող նյութերի հասանելիության համար։ Այս մասին հաղորդում է սոցիալական կայքի պաշտոնական էջը:
«Այսօրվանից կարող եք դիմումներ ներկայացնել և դառնալ առաջինը, ով իր լսարանի հետ կփորձարկի Ticketed Spaces և Super Follows ծրագրերը», – ասվում է հայտարարության մեջ:
Ticketed Spaces գործառույթը հնարավորութուն կտա հետագայում հրապարակել էքսկլյուզիվ տեսանյութեր: Դրանք տեսնել կկարողանան այն հետևորդները, ովքեր ձեռք կբերեն էլեկտրոնային տոմս, որի արժեքը տատանվելու է $1 -ից $999-ի սահմաներում: Super Follows-ի հետևորդները ամսական վճարում պետք է կատարեն՝ հրապարակումները տեսնելու համար: Սոցիալական կայքի ադմինիստարացիան պարզաբանել է, որ այն օպգտատերերը, ովքեր ակտիվացնում են Ticketed Spaces-ը կամ Super Follows-ը, կարող են ստանալ մինչև 97% եկամուտ, քանի դեռ չեն վաստակել 50.000 դոլար: Դրանից հետո Twitter-ի եկամուտը 3% -ից կաճի մինչև 20%։ Բացի այդ, Google և Apple ցանցային խանութները ևս ունեն իրենց մասնաբաժինն այդ եկամտից:
Այդ ծրագրերից օգտվելու հայտ առայժմ կարող են ներկայանել միայն ԱՄՆ բնակիչները: Երկու ծրագիրն էլ սկզբում աշխատելու են միայն բջջային հեռախոսների համար: Ավելի վաղ Twitter -ը հայտարարել էր, որ վճարովի ծառայությունների համար կարող են դիմել միայն այն օգտատերերը, ովքեր ունեն 10.000-ից ավելի հետևորդ: