Թուրքիան սկսում է իր Turcovac պատվաստանյութի III փուլի փորձարկումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Թուրքիան սկսում է իր Turcovac պատվաստանյութի III փուլի փորձարկումները

19:03 22.06.2021

Թուրքիան սկսել է կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլը: Այս մասին երեքշաբթի օրը NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, գրում է ՏԱՍՍ-ը։ 

 

«Շատ կարևոր է ձեռք բերել մեր սեփական պատվաստանյութը՝ մեր երկիրը այս համաճարակից փրկելու համար: Մենք հասել ենք վերջին փուլին՝ սկսելով փորձարկման երրորդ փուլը: Կարծում եմ, որ Turcovac անունը շատ հարմար է»,- ասել է Էրդողանը:

 

Փորձարկման երրորդ փուլի ընթացքում կամավորները կստանան պատվաստանյութ։ Էրդողանը կոչ է արել քաղաքացիներին և նրանց հարազատներին պատասխանատվություն ստանձնել իրենց պաշտպանության համար, կատարել իրենց պարտքը և պատվաստվել:

«Առաջին հերթին Գերմանիայից և Չինաստանից ստացված դեղերի շնորհիվ Թուրքիան պատվաստումների մակարդակով առաջնագծում է: Հուսով եմ, որ հաջորդ մի քանի շաբաթվա ընթացքում մենք պատվաստման ծրագրով կներառենք 18 և բարձր տարիքի բնակչության բոլոր խմբերին»,- ասել է Էրդողանը:

 

Երեկ Թուրքիայի ղեկավարը հայտարարել էր, որ հուլիսի 1-ից դադարեցնելու է սահմանափակումների  կոշտ միջոցառումները, որոնք ուժի մեջ էին վերջին ամիսներին: Մասնավորապես, պարետային ժամը կվերացվի ամբողջ երկրում, և կվերացվեն բնակավայրերում և հանրապետության քաղաքների միջև տեղաշարժի շատ սահմանափակումներ:

 

Թուրքիայում մինչ այժմ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 5,3 միլիոնը, մահացել է 49 հազար մարդ, բուժվել՝ 5,2 միլիոնը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Իրանի Ահար քաղաքից 67 կմ արևմուտք

21:24 26.11.2024

Երկրաշարժ Իրանի Ահար քաղաքից 67 կմ արևմուտք

Սույն թվականի նոյեմբերի 26-ին` տեղական ժամանակով ժամը 20:50-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16։50-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․53⁰ և արևելյան երկայնության 46.30⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Ահար քաղաքից 67 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 4․4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը […] ...

ՔՊ Վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի, Իջևանի, Վեդիի տ/կ խորհուրդների նախագահներին․ վարչապետ

21:16 26.11.2024

ՔՊ Վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի, Իջևանի, Վեդիի տ/կ խորհուրդների նախագահներին․ վարչապետ

ՔՊ կենտրոնական գրասենյակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Վարչության նիստ։ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «ՔՊ Վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի, Իջեւանի, Վեդիի տ/կ խորհուրդների նախագահներին։ Վարչությունը նաեւ որոշեց Խոյ խոշորացված համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու»։ ...

ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է պարեկների վերապատրաստման հերթական դասընթացը

21:08 26.11.2024

ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է պարեկների վերապատրաստման հերթական դասընթացը

ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է պարեկային ծառայողների կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված Հայաստանի ոստիկանության վերապատրաստման ծրագրով (ՀՈՎԾ) հերթական դասընթացը: Ծրագրի նպատակն է նոր մոտեցմամբ ապահովել ՆԳՆ կրթահամալիրն ավարտած և աշխատանքի անցնող պարեկների սահուն ու անխոչընդոտ մուտքն ու ինտեգրումը ծառայություն։ Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկ Իլյա Սարգսյանի խոսքով՝ նոր ավարտած և արդեն գործող պարեկային ծառայողներին կցվում […] ...

Հուսով եմ` կշարունակեմ հաջողությունների հասնել «Ինտերի» հետ․ Ինձագի

21:00 26.11.2024

Հուսով եմ` կշարունակեմ հաջողությունների հասնել «Ինտերի» հետ․ Ինձագի

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին գերմանական «Լայպցիգի» դեմ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսին հույս է հայտնել, որ երկար ժամանակ կմնա միլանյան թիմի ղեկին: «Հուսով եմ, որ երկար ժամանակ կմնամ «Ինտերում», ցանկանում եմ շարունակել զգալ «Սան Սիրոյի» մթնոլորտը։ Այստեղ մենք առավելություն ունենք երկրպագուների շնորհիվ, նրանք առաջ են մղում մեզ։ Ես բախտավոր […] ...

G7-ը խոստանում է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

20:55 26.11.2024

G7-ը խոստանում է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

Յոթնյակի (G7) երկրները վերահաստատել են իրենց վճռականությունը՝ թույլ չտալու Իրանին միջուկային զենք ձեռք բերել։ Այս մասին ասված է Իտալիայում կայացած Յոթնյակի խմբի նախարարների հանդիպման արդյունքներով հայտարարության նախագծում։ «Մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը, որ Իրանը երբեք չպետք է ստեղծի կամ ձեռք բերի միջուկային զենք: Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ՝ հակազդելու Իրանի միջուկային էսկալացիային», – նշվում է […] ...

Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովին

20:45 26.11.2024

Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հրավերով Վիեննայում մասնակցում է «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովին: Միջոցառումը նվիրված է միջուկային տեխնոլոգիաների զարգացման և կիրառության խթանմանը, այդ թվում` առողջապահության ոլորտում: Վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը միջուկային տեխնոլոգիաների խաղաղ օգտագործման սկզբունքներին` նախարարն իր եույթում անդրադարձել է […] ...

BACK_TO_TOP