Հիմնանորոգվում է Գյումրին սահմանամերձ գյուղերին կապող ճանապարհը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+9.09 oC

Հիմնանորոգվում է Գյումրին սահմանամերձ գյուղերին կապող ճանապարհը

19:59 19.06.2021

 

Շիրակի մարզում այս տարվա ճանապարհաշինական ծրագրերում են ընդգրկվել ճանապարհահատվածներ,որոնք 30 տարուց ավելի հիմնանորոգում չեն տեսել: Օրինակը՝ Սպիտակ-Գյումրի- Թուրքիայի սահման ճանապարհի մասին է: Ճանապարհը Գյումրին կապում է Առափի, Ոսկեհասկ, Ախուրիկ գյուղերին ու հասնում մինչև սահմանային հատված: Միջպետական նշանակության ճանապարհը հիմնանորոգվում է պետբյուջեի միջոցներով: Խորհրդային տարիներին Ոսկեհասկը, Առափին համարվել են սահմանամերձ գյուղեր, մուտքն այստեղ եղել է անցագրերով։

«Այս ճանապարհի վերջնամասը հատվում է Ախուրիկ գյուղում գտնվող կամուրջի մոտ: Ժամանակին այստեղով գործել է երկաթուղուն զուգահեռ ճանապարհ դեպի Ղարս: Հիմնանորոգվում է այդ ճանապարհի միայն մինչև Ախուրիկ գյուղ հասնող հատվածը: 30 տարուց ավելի այստեղ անգամ փոսային նորոգումներ չեն եղել»,-Shantnews-ին ասել է Ոսկեհասկի գյուղապետ Արտաշես Սահակյանը:

Վերակառուցվում է  4 կմ` Շիրակի մարզի Առափիից մինչև Ախուրիկ գյուղ ընկած հատվածը: Առափիի հատվածում նաև կամուրջն է վերակառուցում: Կամուրջը Ախուրյան գետի վրա է կառուցված՝ խոնավության հետևանքով նստվածքներ են առաջացել: Հիմա կամուրջը վերակառուցվում է ջրամեկուսացման տեխնոլոգիայով:

«Կամուրջի աջ հատվածում ճահճային տարածք է : Խոնավության հետևանքում քարերը քանդվել էին: Հիմա շինարարները նոր տեխնոլոգիաներով են վերակառուցում՝ ավելի ամուր կամուրջ ունենալու համար: Այս ճանապարհը այլընտրանքային է Գյումրի-Արմավիր ճանապարհի համար, որտեղով երթևեկում են Ախուրիկ գյուղի բնակիչները»,- ասել է Արտաշես Սահակյանը:

Հիմնանորոգվող 4 կիլոմետրանոց հատվածով մինչ այս երթևեկում էին միայն Ոսկեհասկ գյուղի բնակիչները, այլընտրանք չունեին: Իսկ ախուրիկցիների համար ավելի հարմար էր քաղաք հասնել Գյումրի-Արմավիր ճանապարհով: Հիմա այն գրեթե անանցանելի է, իսկ հիմնանորոգվող հատվածը դարձել է այլընտրանքային Ախուրիկ գյուղի համար:

Ընդհանուր առմամբ Շիրակի մարզում այս տարի իրականացվող ճանապարահաշինական աշխատանքների բյուջեն կազմում է 24 մլրդ 350 մլն դրամ: Գումարային հաշվարկում Գյումրիի փողոցաշինական ծրագիրն է, ինչպես նաև Հյուսիս-հարավի Տրանշ 3-ը: Հավելյալ 3 ճանապարհահատվածի հիմնանորոգման հարցը քննարկվում է ըստ ֆինանսական միջոցների առկայության: Այդ ցանկում նաև Գյումրի-Արմավիր ճանապարհահատվածն է:

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարմիր ծովում նավի խորտակումից հետո 3 անձի դի են հայտնաբերել

16:27 26.11.2024

Կարմիր ծովում նավի խորտակումից հետո 3 անձի դի են հայտնաբերել

Եգիպտոսի Մարսա Ալամ առողջարանային քաղաքի ափերի մոտ Sea Story զբոսանավի վթարից հետո երեք զոհերի մարմիններ են հայտնաբերվել, հայտնում է Al Masry Al Youm թերթը՝ վկայակոչելով Կարմիր ծովի նահանգապետ Ամր Հանաֆին։ Ավելի վաղ Հանաֆին հայտնել էր, որ Կարմիր ծովի Մարսա Ալամ ափերի մոտ խորտակված Sea Story զբոսանավից քսանութ մարդ է փրկվել, 17-ը համարվում են անհետ կորած։ […] ...

Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը

16:20 26.11.2024

Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը

Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը ֆրանսիական «Բրեստի» դեմ։ Այդ մասին հայտնել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը։ «Յամալն իրեն անհամեմատ լավ է զգում։ Նա լավ աշխատանք է կատարել մարզմանը, սակայն բաց կթողնի «Բրեստի» դեմ խաղը։ Մենք պետք է զգույշ լինենք նրա ապաքինման հարցում և հուսով ենք` նա խաղադաշտ կվերադառնա շաբաթ օր։ […] ...

Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

16:13 26.11.2024

Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Տիգրան Պետրոսյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,-նշված է որոշման տեքստում: ...

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

16:07 26.11.2024

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Անիի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, իսկ Տաշիրի, Ստեփանավանի, Արթիկի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Գորիսի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար […] ...

Գտնվել է Վիլնյուսում կործանված DHL ինքնաթիռի սև արկղը

16:02 26.11.2024

Գտնվել է Վիլնյուսում կործանված DHL ինքնաթիռի սև արկղը

Փորձագետները հայտնաբերել են DHL բեռնատար ինքնաթիռի սև արկղը, որը վթարի էր ենթարկվել երկուշաբթի օրը Վիլնյուսի միջազգային օդանավակայանին մոտենալիս։ Այս մասին հայտնել է Լիտվայի արդարադատության նախարարությունը։ «Ինքնաթիռի բեկորների ապամոնտաժման ժամանակ հայտնաբերվել է սև արկղը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Վթարի ենթարկված Boeing 737-ը պատկանել է իսպանական Swift Air ընկերությանը և օգտագործվել է DHL ծանրոցների տեղափոխման համար։ ...

Կոմպանիի կարծիքով Մեսսիի, Նեյմարի և Մբապեի հեռանալուց հետո ՊՍԺ-ն չի թուլացել

15:55 26.11.2024

Կոմպանիի կարծիքով Մեսսիի, Նեյմարի և Մբապեի հեռանալուց հետո ՊՍԺ-ն չի թուլացել

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին ՊՍԺ-ի դեմ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տնային հանդիպման նախախաղային ասուլիսին չի ընդունել լրագրողներից մեկի կարծիքը, թե վերջին ֆրանսիական ակումբի կազմն այժմ ամենաթույլն է` հաշվի առնելով Նեյմարի, Լիոնել Մեսսիի և Կիլիան Մբապեի հեռանալու փաստը: «Սա միանշանակ ՊՍԺ-ի վերջին տարիների ամենաթույլ կազմը չէ։ Սա անհավանական տաղանդավոր թիմ է: Այս […] ...

BACK_TO_TOP