18:16 17.06.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Վահրամ Դումանյանը շնորհավորել է Ալֆոնսո Դի Ռիզոյին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նրան մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-իտալական բարեկամական կապերի զարգացման:
«Վստահ եմ, որ Ձեր գործունեությունը կնպաստի Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայնմանը։ Այդ համատեքստում կարևորում եմ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ իրականացվող ծրագրերը և փորձի փոխանակումը»,- նշել է նախարարի պաշտոնակատարը:
Վահրամ Դումանյանի խոսքերով՝ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ արտերկրում գործող 12 ուսումնահետազոտական կառույցներում իրականացվում է հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման ծրագիր: Իտալիայում ծրագիրն իրականացվում է Հռոմի Լա՛Սապիենցա և Վենետիկի Կա՛Ֆոսկարի համալսարաններում: Նախարարի պաշտոնակատարն առաջարկել է ընդլայնել ծրագրի իրականացումը՝ ներգրավելով ՀՀ պետական բուհերը, որի արդյունքում հնարավոր կլինի իրականացնել համատեղ կրթական և հետազոտական ծրագրեր, ուսանողների, դասախոսների և երիտասարդ հետազոտողների փոխանակումներ: Վահրամ Դումանյանն առաջարկել է նաև ընդլայնել Erasmus+ համատեղ ծրագրերը, որոնք կնպաստեն երկու պետությունների բուհերի միջազգայնացման գործընթացին և կայուն զարգացմանը:
Նախարարի պաշտոնակատարը կարևորել է նաև 2019 թվականից Երևանի դպրոցներում իտալերենի խորացված ուսուցման փորձնական ծրագրի իրականացումը. 2020-2021 ուսումնական տարում ծրագիրն իրականացվել է 7 հանրակրթական հաստատություններում: Հայ-իտալական համագործակցության շրջանակում Վահրամ Դումանյանը կարևորել է Իտալիայից ժամանած պրոֆեսորների գործունեությունը՝ ուղղված իտալերենի զարգացմանը Հայաստանում. «Առաջարկում եմ զարգացնել ծրագիրը Հայաստանի և Իտալիայի դպրոցների միջև կապերի ստեղծմամբ, դպրոցներում իրականացնել հայկական և իտալական կրթամշակութային համատեղ ծրագրեր, ինչպես նաև դիտարկել աշակերտների մասնակցությամբ երկու երկրներում ամառային դպրոցներ կազմակերպելու հնարավորությունը»:
Վահրամ Դումանյանի խոսքերով՝ «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» հուշագրի շրջանակում ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեն համագործակցում է Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի հետ: 2019 թվականին անցկացվել է հայ-իտալական համատեղ ծրագրերի առաջին մրցույթը՝ մի շարք ուղղություններով: Մրցույթի արդյունքում ֆինանսավորման են երաշխավորվել 4 համատեղ ծրագրեր՝ 2 տարի ժամկետով: Նախարարի պաշտոնակատարը կարևորել է նաև կրթագիտական համատեղ ծրագրերի իրականացումը գիտնականների միջև ուղիղ համագործակցային կապերի ստեղծման և ընդլայնման միջոցով: Նա առաջարկել է համագործակցությունը զարգացնել հետևյալ ուղղություններով՝ ինֆորմատիկա, աստղաֆիզիկա, տարրական մասնիկների ֆիզիկա, միջուկային ֆիզիկա, օպտիկա, կենսաքիմիա և քիմիա:
Վահրամ Դումանյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին: Անդրադառնալով մշակույթի և ստեղծագործական ոլորտում համագործակցությանը՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանը տարիներ շարունակ մասնակցում է Վենետիկի ժամանակակից արվեստի միջազգային բիենալեին: 2020 թվականին ևս նախատեսվում էր Հայաստանի մասնակցությունը Վենետիկի ճարտարապետական բիենալեին՝ «HYBRID IDENTITIES» նախագծով, սակայն համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ ցուցահանդեսը հետաձգվել է: Հայկական տաղավարի բացումն ու նախագծի ներկայացումը նախատեսվում է 2021 թվականի օգոստոսին:
Վահրամ Դումանյանն առանձնահատուկ կարևորել է «ՌՕՔԵՄՓ Հայաստան. մշակութային ժառանգության պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնի ստեղծում» ծրագրի իրականացումը և հույս հայտնել, որ այն կլինի շարունակական, կունենա զարգացման կայուն հիմքեր և մեծապես կնպաստի մշակույթի ոլորտում հայ-իտալական արդյունավետ համագործակցության խորացմանը: Նախարարի պաշտոնակատարը դեսպանին առաջարկել է նաև դիտարկել արվեստի ստեղծագործությունների վերականգնման հայ-իտալական դպրոցի հիմնադրման կամ ՀՀ ուսումնական հաստատություններում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը:
Անդրադառնալով սպորտի ոլորտում համագործակցությանը՝ Վահրամ Դումանյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի հավաքականներն ակտիվ մասնակցություն են ունեցել մի շարք մարզական միջոցառումների՝ առաջարկելով իրականացնել մարզիչների և մարզիկների փոխանակման ծրագրեր:
Դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն իր հերթին նշել է, որ երկու երկրների միջև համագործակցությունն իրավամբ սկսվում է մշակութային հարաբերություններից:
«Այդ առումով պատահական չէ, որ գործադիր մարմնի անդամներից իմ առաջին հանդիպումը հենց ԿԳՄՍ նախարարի հետ է: Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերություններն ավելին են, քան զուտ երկու պետությունների համագործակցությունը»,- նշել է դեսպանը՝ հավելելով, որ այդ համագործակցությունը հատկապես ակտիվ է մշակութային ոլորտում:
Ալֆոնսո Դի Ռիզոն կարևորել է Իտալիայի բուհերում հայերենի և հայագիտական առարկաների դասավանդումը՝ առաջարկելով ընդլայնել բուհերի ցանկը՝ օրինակ՝ այն ներդնելով Նեապոլի ուսհաստատություններից մեկում: Դեսպանը շեշտել է նաև ՀՀ դպրոցներում իտալերենի խորացված ուսուցման հարցը՝ ընդգծելով, որ ներկայումս իտալերենի նկատմամբ հետաքրքրության աճ կա ամբողջ աշխարհում: Նա պատրաստակամություն է հայտնել զարգացնել ծրագիրը հանրակրթական դպրոցներում, ինչպես նաև առաջարկել է դիտարկել երաժշտական դպրոցներում իտալերենի դասավանդման հնարավորությունը, ինչը, ըստ Ալֆոնսո Դի Ռիզոյի, լավ հիմք կհանդիսանա հետագայում այն Կոնսերվատորիայում զարգացնելու համար:
Դեսպանն ընդգծել է նաև միջբուհական համագործակցության կարևորությունը, հատկապես ՏՏ ոլորտում իտալական փորձը փոխանցելու տեսանկյունից: Նա պատրաստակամություն է հայտնել սերտ համագործակցություն ծավալել նաև մշակութային ժառանգության պահպանության և արվեստի ստեղծագործությունների վերականգնման գործում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
19:53 28.04.2025
Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», հայտնում է Madrid Universal-ը։ «Ռեալը» վերջին շրջանում երկու անգամ կապվել է գերմանացի մասնագետի հետ` իմանալու նրա ծրագրերը։ Իսպանական ակումբին գրավում են 57-ամյա մարզչի` բարձր մակարդակով աշխատելու փորձը, տակտիկական մակարդակը և աստղային ֆուտբոլիստների հետ աշխատելու ունակությունը։ Կլոպը 2024թ. հուլիսին է հեռացել «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից։ ...
19:41 28.04.2025
Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով սահմանվում Է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին բարձր կատարողականի արդյունքով խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում […] ...
19:36 28.04.2025
Լավրովը հանդիպել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։ Հանդիպումը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում՝ BRICS-ի երկրների արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակում։ Նախարարները ջերմորեն ողջունել են և միմյանց ձեռք են սեղմել: ...
19:30 28.04.2025
Սպիտակ տունը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրը պատմական է անվանելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարել է հարյուրավոր խոստումներ և ունեցել է ամենապատմական պաշտոնավարման առաջին 100 օրը, ասել է Սպիտակ տան խոսնակ Կարոլին Լևիթը։ «Թրամփի առաջին 100 օրերը, անկասկած, եղել են ամենամոնումենտալն ու պատմականը ամերիկյան պատմության մեջ ցանկացած վարչակազմի համեմատությամբ: Նախագահ Թրամփն արդեն կատարել է իր տված հարյուրավոր խոստումները», – ասել է Լևիթը ճեպազրույցում: Նա ասել […] ...
19:20 28.04.2025
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Բուխարեստում կայացել է ոգեկոչման արարողությունԱպրիլի 27-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը և դեսպանության անձնակազմը մասնակցել են Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը։ Ռումինահայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի գլխավորությամբ մատուցվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված պատարագ, որին հաջորդել է ծաղկեպսակների զետեղման արարողությունը։ Ռումինահայ համայնքի կողքին արարողությանն […] ...