«Կրեմլյան ցուցակ»-ում հայտնվել են Կրեմլի հետ գործարքների գնացող հայերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+5.09 oC

«Կրեմլյան ցուցակ»-ում հայտնվել են Կրեմլի հետ գործարքների գնացող հայերը

12:40 01.02.2018

«Շանթ» ՀԸ-ում՝ Արամ Աբրահամյանի հետ զրույցի ժամանակ քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը խոսել է այն մասին, թե ինչու են ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած «Կրեմլյան ցուցակ»-ում հայ գործարարների անուններ հայտնվել:

«Այս պատժամիջոցների առանձնահատկությունը կայանում է  նրանում, որ պատժամիջոցները ոչ միայն թիրախի տակ են վերցնում այն մարդկանց, ովքեր Պուտինի շրջապատն են կազմում կամ նրա քաղաքականությունն են իրականացնում, այլ նաև այն անձինք, ովքեր կհամագործակցեն, գործարքների կգնան նշված շրջանակի հետ»,- ասել է Ստյոպա Սաֆարյանը:

Արամ Աբրահամյանի հիշեցմանը, թե հայտնի արտահայտություն կա՝ երբ մեղավոր են բոլորն, ապա ոչ ոք մեղավոր չէ կամ արդյո՞ք Դմիտրի Պեսկովն ու Սամվել Կարապետյանը նույն կերպ կարող են ընկնել պատժամիջոցների տակ, Սաֆարյանն  արձագանքել է

«Մենք դեռ ամբողջությամբ չենք պատկերացնում այս պատժամիջոցների,  մեխանիզմի ազդեցության ծավալները»

Քաղաքական վերլուծաբանը դժվարացել է հստակ ասել, որ բոլոր 210 հոգու դեմ էլ պատժամիջոցները կկիրառվեն:

 «Այս պահին հստակեցում չի մտցվել, բոլոր դեպքերում Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հրապարակել է այս ցանկը՝ նշելով, որ սրան հաջորդելու է կոնկրետ պատժամիջոցների կիրառման հաստակեցումը: Ինչը, թերևս, որոշում է կառավարությունը»:

Սաֆարյանի հիշեցմամբ, մինչ մենք դեկտեմբերին զբաղված էինք ամանորյա աժիոտաժով, ԱՄՆ-ում  ընդունվեց  ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունը: Այն, ինչ լինում է  այսօր, ըստ քաղաքական վերլուծաբանի,  իրենից ներկայացնում է այդ ռազմավարության իրականացման սկիզբ: 

«Եթե ԱՄն նախագահի կողմից վավերացված Ազգային անվտանգության ռազմավարության մեջ նշվում է, որ իրենց համար մարտահրավեր է, որ Չինաստանը և Ռուսաստանը փորձում են մաշեցնել ԱՄՆ հեղինակությունը, բարեկեցությունը, արժեքները, որոնց վրա խարսխված է գլոբալ աշխարհակարգը և ազատ առևտուրը, բնականաբար նրանք թիրախի տակ են վերցնում այն անձնանց  և այն կազմակերպություններին, որոնք առնչություն ունեն իրականացնողների հետ: Պատժամիցները միայն, օրինակ, Ռւկրաինայի տարածքում իրականացրած գործողությունների արդյունք չեն, դրանք հավասարապես վերաբերում են նաև Հայաստանին, քանի որ ԱՄՆ խոսում է աշխարհով մեկ իր ազդեցությունը նշված գործիքներով թուլացնելու մասին: Եվ դրա մեջ կարող է մտնել թե հետխորհրդային տարածքը և թե աշխարհի ցանկացած կետ, որտեղ այդ ընկերությունները գործունեություն են ծավալում», – հավելել է Ստյոպա Սաֆարյանը:

Հիշեցնենք նաև, որ ԱՄն ֆինանսների նախարարության հրապարակած ցուցակում ընդգրծված են 114 խոշոր պաշտոնյաների և պետական ընկերությունների ղեկավարներ, ինչպես նաև 96 գործարարներ։ Հայազգի գործարարներից նշված են Սամվել Կարապետյանի, Դանիիլ Խաչատուրովի, Սերգեյ Գալիցկինի անունները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

23:55 18.04.2025

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

23:47 18.04.2025

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

23:46 18.04.2025

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...

BACK_TO_TOP