Ջաջուռի Մինաս Ավետիսյանի թանգարանը ժամանակավոր ցուցադրության է ներկայացրել նկարչի ևս մեկ բնօրինակ կտավ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+15.09 oC

Ջաջուռի Մինաս Ավետիսյանի թանգարանը ժամանակավոր ցուցադրության է ներկայացրել նկարչի ևս մեկ բնօրինակ կտավ

20:00 09.06.2021

 

Մինաս Ավետիսյանի Ջաջուռի թանգարանի ցուցադրությունը համալրվել է ևս մեկ բնօրինակ կտավով: Ժամանակավոր ցուցադրության է ներկայացվել Մինասի վաղ շրջանի գործերից մեկը, որը մինչ այս մասնավոր հավաքածուներում է գտնվել: «Եդեմական պարտեզ» կոչվող կտավը Մինասը նկարել է 1963-ին: Այն առաջին անգամ է Ջաջուռում ցուցադրվում նկարչի մյուս բնօրինակ գործերի կողքին: Սա անձնական հավաքածուներում պահվող Մինասի բազմաթիվ գործերից միայն մեկն է: Այդպիսի կտավների ստույգ թիվը հայտնի չէ:

«Եդեմական պարտեզը» Մինասի մյուս բնօրինակներից տարբերվում է գունային լուծումներով: Այստեղ  հանճարեղ գեղանկարչի վառ գույներն ու գյուղական տեսարանները բացակայում են: Նկարչի վաղ շրջանի աշխատանքներից է: Նկարել է 1963 թվականին, իր մեծ ստեղծագործական կյանքի մեկնարկի տարիներին: Ոգեշնչման աղբյուրը Սայաթ-Նովան է։

«Մինասը ոգեշնչված է եղել Սայաթ-Նովայով: Այս կտավը ձոն է մեծն Սայաթ-Նովային: Այն կոչվում է «Եդեմական պարտեզ»: Ինքնին Աստվածաշնչյան թեմայում Եվայի կերպարում տեսնում ենք Աննային՝ Սայաթ-Նովայի մեծ սիրուն»,- Shantnews-ին ասել է «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Լիլիթ Փաշինյանը:

Հայտնի է, որ Մինասը չի կարողացել իր աշխատանքները վաճառել: Դրանց մեծ մասը նվիրել է: Հետո նվիրած կտավները վաճառվել են, վերավաճառվել և հիմա հայտնի չէ, թե որտեղ, ում հավաքածուներում ու քանի բնօրինակ աշխատանքներ կան, որոնց հեղինակը Մինաս Ավետիսյանն է:

«Թիվ հայտնի չէ, և երևի թե չկարողանանք ինչ-որ թիվ ունենալ, որովհետև մասնավոր հավաքածուները սրանով են արտասովոր, որ դրանք միշտ վերափոխվում են, վերավաճառվում, շատ անգամ փոխանակվում էլ են, հասցեից հասցե են գնում: Հետո տարիներ անց ինչ-որ տեղից ի հայտ են գալիս նկարները: Նպատակ ունենք կատալոգ տպել և կոչ անել մարդկանց, որ ովքեր Մինասի նկարներ ունեն, ուղարկեն մեկ լուսանկար: Այդ լուսանկարները կտպվեն կատալոգում, և սա լավ հնարավորություն կտա նաև զտել այն աշխատանքները, որոնք կասկածելի են, թե արդյոք պատկանում են Մինասի վրձնին»,- Shantnews-ին ասել է Մինաս Ավետիսյանի թանգարանի տնօրեն Արման Ավետիսյանը:

«Եդեմական պարտեզը» Ջաջուռում կցուցադրվի մինչև ձմեռ: Երբ ջեռուցման սեզոնը սկսվում է, Ջաջուռում բոլոր բնօրինակները հանվում են ցուցադրությունից: Թանգարանը ջեռուցում չունի, նկարների պահպանման պայմաններ չկան: Իսկ մինչ այդ, ամբողջ ամռան ընթացքում այցելուները հնարավորություն ունեն Ջաջուռում տեսնելու «Եդեմական պարտեզը»: Զուգահեռ, թանգարանը նոր ցուցանմուշների տրամադրման խնդրանքով նաև Ազգային պատկերասրահին է դիմել: Ջաջուռում Մինասի թանգարանի այցելուները ավելացել են ներքին տուրիզմի հաշվին:

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ-ն միավորում է ջանքերը՝ խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերի ամրապնդման նպատակով․ կայացել է աշխատանքային խմբի նիստ

20:07 28.04.2025

ՆԳՆ-ն միավորում է ջանքերը՝ խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերի ամրապնդման նպատակով․ կայացել է աշխատանքային խմբի նիստ

ՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարության շրջանակներում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ոլորտում պետական քաղաքականության միասնականություն ապահովելու և առավել ընդգրկուն գործիքակազմեր մշակելու նպատակով։ Ապրիլի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։ Մասնակցում էին ՆԳ նախարարության, Քննչական կոմիտեի, Գլխավոր դատախազության, […] ...

SHANTNEWS

20:00 28.04.2025

SHANTNEWS

Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»

19:53 28.04.2025

Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»

Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», հայտնում է Madrid Universal-ը։ «Ռեալը» վերջին շրջանում երկու անգամ կապվել է գերմանացի մասնագետի հետ` իմանալու նրա ծրագրերը։ Իսպանական ակումբին գրավում են 57-ամյա մարզչի` բարձր մակարդակով աշխատելու փորձը, տակտիկական մակարդակը և աստղային ֆուտբոլիստների հետ աշխատելու ունակությունը։ Կլոպը 2024թ. հուլիսին է հեռացել «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից։ ...

Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծ

19:41 28.04.2025

Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով սահմանվում Է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին բարձր կատարողականի արդյունքով խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում […] ...

Լավրովը հանդիպել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետ

19:36 28.04.2025

Լավրովը հանդիպել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։ Հանդիպումը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում՝ BRICS-ի երկրների արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակում։ Նախարարները ջերմորեն ողջունել են և միմյանց ձեռք են սեղմել: ...

Սպիտակ տունը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրը պատմական է անվանել

19:30 28.04.2025

Սպիտակ տունը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրը պատմական է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարել է հարյուրավոր խոստումներ և ունեցել է ամենապատմական պաշտոնավարման առաջին 100 օրը, ասել է Սպիտակ տան խոսնակ Կարոլին Լևիթը։ «Թրամփի առաջին 100 օրերը, անկասկած, եղել են ամենամոնումենտալն ու պատմականը ամերիկյան պատմության մեջ ցանկացած վարչակազմի համեմատությամբ: Նախագահ Թրամփն արդեն կատարել է իր տված հարյուրավոր խոստումները», – ասել է Լևիթը ճեպազրույցում: Նա ասել […] ...

BACK_TO_TOP