19:59 07.06.2021
Պատերազմ բառը մարդկանց մոտ առաջացնում է վախի և խուճապի զգացողություն: Անկախ նրանից, մարդը անմիջական մասնակցություն ունի մարտական գործողություններին, թե ոչ՝ սկսվում է հոգեբանական լարվածություն և տագնապ: Պատերազմի անդառնալի ու ծանր հետևանքը մարդկային կորուստներն են։
Ըստ հոգեբանների՝ դեռ հասարակությունը չի հաղթահարել շոկային վիճակները։ Պատերազմի ժամանակ և այժմ, հայ և ֆրանսիացի հոգեբանները մեծ աշխատանք են կատարում վիրավորում ստացած զինվորների, ինչպես նաև զոհվածների ընտանիքների հետ։ Որոշ դեպքերում հոգեթերապիաները ունեցել են դրական ազդեցություն, բայց շատերի մոտ դեռ հոգեբանական խնդիրները հաղթահարված չեն։
Հոգեբանական աջակցության խիստ անհրաժեշտություն ունեցել են հիմնականում այն զինվորները, որոնք ծանր տրավմաներից հետո չեն հիշել իրենց հետ կատարվածը, և հիշողության կորուստը շատերի մոտ դեռ չի էլ վերականգնվել։
«Շատ հոգեբաններ հենց կռվի դաշտում են եղել, զինվորների կողքին, դա շատ կարևոր է, մարդիկ իրենց վերքերը տեսնելիս շատ հաճախ հայտնվում են հոգեկան անհավասարակշիռ վիճակում, տրավմաներ են ստանում, երբեմն չեն վերահսկում իրենց գործողությունները: Մենք դեպքեր ենք ունեցել, երբ սեփական վիրավորումները մոռացած զինվորները նետվել են մարտի դաշտ ընկերոջը փրկելու համար, կամ չգիտակցելով իր ստացած վերքերի բարդությունը՝ ցանկացել են հոսպիտալներից կրկին վերադառնալ առաջնագիծ: Այսպիսի դեպքերում հոգեբանների աշխատանքը շատ կարևոր է»,- SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է ֆրանսիացի հոգեբույժ Պատրիկ Ալեսյանը։
Պատրիկ Ալեսյանը ֆրանսիացի գործընկերների հետ արդեն մի քանի ամիս է՝ աշխատում է վիրավորում ստացած զինվորների և զոհվածների ընտանիքների հետ: Ֆրանսահայ հոգեբանի համար ամենաբարդը զոհված տղաների հարազատների հետ աշխատանքն է։
«Այլ բան է ունենալ ֆիզիկական վերք, բայց իրենց մոտ մտավոր ու հոգեկան վերք է բացված, իրենց հետ աշխատանքն ավելի բարդ է, բայց կարևոր: Առաջինը որդեկորույս մայրերին, կանանց չպետք է թողնել իրենց վշտի հետ միայնակ, ինչքան հնարավոր է պետք է փորձել իրենց դուրս բերել թե՛ տանից, թե՛ ստեղծված իրավիճակից: Սա շատ կարևոր է այն երեխաների համար նաև, որոնք ապրում են այդ ընտանիքներում, երեխաների համար դժվար է, երբ իրենց մայրերն անընդհատ վշտի մեջ են, անընդհատ ցավի մեջ են, իրենց հետ հոգեբանական աշխատանքը պետք է շարունակական լինի»,- ասում է Պատրիկ Ալեսյանը։
Զոհվածների մայրերից ու կանանցից բացի, մասնագետները հատուկ աշխատանք են տանում նաև հայրերի հետ, որոնք փորձում են ուժեղ երևալ, զսպում են իրենց էմոցիաները՝ այս կերպ վնասելով իրենց հոգեկան առողջությունը:
«Այսպիսի ստատիստիկա կա՝ երբ որ հետտրավմային պրոցես է սկսվում, մեծ թվով մարդկանց մոտ, մեր զինվորների, բնակիչների, արցախցի ընտանիքների, որոնք կորցրել են մարդկանց, նրանց մոտ 50 տոկոսը 3-4 ամսվա ընթացքում ինչ-որ կերպ ներքին հոգեբանական ռեսուրսների հաշվին ոչ լրիվ, բայց ապաքինվում է, մտնում է կյանք, մնացած 50 տոկոսը ավելի բարդ ճանապարհ ունի։ 25 տոկոսը էդ ապաքինմանը ավելի երկար ժամանակ կծախսի՝ վեց ամսից մինչև մեկ տարի, կմնա մյուս 25 տոկոսը, որոնք հակառակը՝ կարող է խորացնեն իրենց տրավմաները»,- ասում է հոգեվերլուծաբան Արմինե Գմյուրը։
Պատերազմի բովով անցած զինվորները շատ դժվար են տանում մարտական ընկերների կորուստը, երբեմն դեպրեսիկ խնդիրներ են առաջանում: Նրանք ունեն նաև մեղավորության զգացում:
Պատերազմի ավարտից հետո, առաջին ամիսներին, ավելի շատ էին հոգեբանական աջակցության կարիք զգացող մարդիկ, այդ թվում՝ հենց զինվորները։ Հոգեբանները վերջին շրջանում փորձում են աշխատել նաև գերեվարված տղաների հարազատների հետ, բայց նրանց հետ շփումները սահմանափակ են, շատերը հրաժարվում են հոգեբանական աջակցությունից:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում00:00 24.11.2024
Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համարԿորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...
23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANAԻսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...
23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարներըSolar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...
23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթՆոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...
23:20 23.11.2024
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևըՄիացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...