Զելենսկին հայտնել է, թե որքան կարևոր է Ուկրաինայի անհապաղ անդամակցությունը ՆԱՏՕ-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 09 2024
  • $
    387.75
  • RUBLE
    4.17
  • 433.23
WEATHER
+17.09 oC

Զելենսկին հայտնել է, թե որքան կարևոր է Ուկրաինայի անհապաղ անդամակցությունը ՆԱՏՕ-ին

10:29 07.06.2021

Ուկրաինայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը պետք է անհապաղ լուծվի, քանի որ երկրի անկախությունը վտանգված է: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին Axios-ին տված հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Գործակալությունը նշում է, որ հաջորդ շաբաթ Բրյուսելում տեղի կունենա ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովը: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ավելի վաղ հիասթափություն էր հայտնել, որ Դաշինքը Կիևից պատվիրակություն չի հրավիրել այդ հանդիպմանը:

«Կարծում եմ՝ եթե ՆԱՏՕ-ում մեզ ողջունում են, եթե նրանք իսկապես ուզում են մեզ տեսնել իրենց անդամների շարքում, ապա իմաստ չունի հեռադիտակով նայել ինչ-որ հեռավոր ապագայի և քննարկել ապագան: Հարցը պետք է անհապաղ լուծվի: Հիմա մենք վտանգի տակ ենք, վտանգված է մեր անկախությունը, և հենց հիմա է մեզ օգնություն հարկավոր», – ասել է Զելենսկին:

Ուկրաինայի ղեկավարի խոսքով ՝ Կիևն, ի վերջո, կմտնի ՆԱՏՕ, բայց երկրի քաղաքացիները, Զելենսկիի խոսքով, ավելի քիչ են հավատում դրան։

Ուկրաինայում սահմանադրական փոփոխություններ են կատարվել՝ ամրապնդելով դեպի Եվրամիություն և ՆԱՏՕ երկրի ուղղվածությունը։ Ուկրաինան դարձել է 6-րդ պետությունը, որը ստացել է ՆԱՏՕ-ի գործընկերոջ կարգավիճակ՝ ընդլայնված հնարավորություններով։ Սակայն ըստ փորձագետների՝ առաջիկա 20 տարիների ընթացքում Կիևը չի կարող ՆԱՏՕ-ի անդամության հավակնել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 20-ին

13:37 20.09.2024

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 20-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 430 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 434 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.15 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.2 դրամ:   ...

Հայաստանի տղամարդկանց հավաքականը նահանջեց․ շախմատի Համաշխարհային Օլիմպիադա

13:30 20.09.2024

Հայաստանի տղամարդկանց հավաքականը նահանջեց․ շախմատի Համաշխարհային Օլիմպիադա

Շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայի 8-րդ տուրում 1,5-2,5 հաշվով պարտվել է Հունգարիայի թիմին: Հայկ Մարտիրոսյանն ու Գաբրիել Սարգսյանը սև ֆիգուրներով և Շանթ Սարգսյանը` սպիտակներով, ոչ-ոքիներ են գրանցել: Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով պարտվել է Բենջամին Գլեդուրա Ուոնին: Սա Հայաստանի հավաքականի երկրորդ պարտությունն է, Արման Փաշիկյանի գլխավորած թիմը նույն հաշվով պարտվել […] ...

Չինաստանը հայտնել է, որ փեյջերների պայթյունները Լիբանանում ահաբեկչությունը նոր մակարդակի են հասցրել

13:22 20.09.2024

Չինաստանը հայտնել է, որ փեյջերների պայթյունները Լիբանանում ահաբեկչությունը նոր մակարդակի են հասցրել

Լիբանանում փեյջերների զանգվածային ռմբակոծումը և էլեկտրոնային սարքերի մարտկոցներում պայթուցիկ նյութերի տեղադրումը ահաբեկչությունը նոր մակարդակի է հասցնում, ուրբաթ օրը ասել է CPC Կենտրոնական կոմիտեի միջազգային հարաբերությունների բաժնի նախկին փոխղեկավար Չժոու Լին: «Ահաբեկչական և ծայրահեղական ուժերը չափազանց ակտիվ են, այս տարի Ռուսաստանում և Պակիստանում տեղի են ունեցել լայնածավալ ահաբեկչություններ, կան միջադեպեր Ֆրանսիայում, Ավստրիայում, Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում»,-ասել […] ...

BRICS-ի երկրների արտգործնախարարները կքննարկեն գործընկեր պետությունների նոր կատեգորիա

13:12 20.09.2024

BRICS-ի երկրների արտգործնախարարները կքննարկեն գործընկեր պետությունների նոր կատեգորիա

BRICS-ի երկրների արտաքին գործերի նախարարները սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կքննարկեն ասոցացման համար գործընկեր երկրների նոր կատեգորիա, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Անցյալ տարի Յոհանեսբուրգում՝ BRICS-ի գագաթնաժողովում, առանց չափազանցության, պատմական որոշում կայացվեց ընդլայնման մասին, և ասոցիացիայի մասնակիցների թիվը հունվարի 1-ից կրկնապատկվեց: Այս պահին գլոբալ հարավի և արևելքի ավելի քան 30 երկրներ […] ...

Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանին

13:11 20.09.2024

Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ Պն-ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին: «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արգենտինայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ: ...

Էդգար Սևիկյանը «Լոկոմոտիվում» նորամուտի խաղում գոլային փոխանցում է կատարել

13:03 20.09.2024

Էդգար Սևիկյանը «Լոկոմոտիվում» նորամուտի խաղում գոլային փոխանցում է կատարել

Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Էդգար Սևիկյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» կազմում նորամուտի խաղում փոխարինման դուրս գալուց երկու րոպե անց գոլային փոխանցում է կատարել։ 23-ամյա ֆուտբոլիստը մերձմոսկովյան «Խիմկիի» դեմ Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի չորրորդ տուրի արտագնա խաղի 48-րդ րոպեին արդյունավետ փոխանցում է կատարել Թիմուր Սուլեյմանովին: 67-րդ րոպեին էլ «Լոկոմոտիվի» կազմում խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի ազգային […] ...

BACK_TO_TOP