Շիրակի մարզում այս տարի ճանապարհաշինական ծրագրերի բյուջեն կազմում է 24 մլրդ 350 մլն դրամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+9.09 oC

Շիրակի մարզում այս տարի ճանապարհաշինական ծրագրերի բյուջեն կազմում է 24 մլրդ 350 մլն դրամ

19:58 05.06.2021

 

Շիրակի մարզում այս տարի իրականացվող ճանապարահաշինական աշխատանքների բյուջեն կազմում է 24 մլրդ 350 մլն դրամ: Այս գումարային հաշվարկում Գյումրիի փողոցաշինական ծրագիրն է, ինչպես նաև Հյուսիս-հարավի Տրանշ 3-ը: Այս տարի կհիմնանորոգվեն նաև մի շարք մարզային, տեղական նշանակության ճանապարհներ: Հավելյալ 3 ճանապարհահատվածի հիմնանորոգման հարցը քննարկվում է ըստ ֆինանսական միջոցների առկայության: Խոսքը Գյումրի-Հացիկ,Վարդաքար-Այգաբաց, Նոր Կյանք-Փանիկ-Փոքր Մանթաշ հատվածների մասին է:

Գյումրի-Հացիկ ճանապարհի հարթեցումը 30տարի պարտադիր ամենամսյա գործ է դարձել, որին նաև գյուղացիներն են մասնակցում, գիտեն, որ գյուղի ճամփան անցանելի պահելու միակ տարբերակն է:

Հիմնանորոգման նախագծանախահաշվային աշխատանքներն անցած տարի են կատարվել: Պարզել են անհրաժեշտ գումարի չափը: Հաշվարկը կարևոր է ճանապարհը հիմնանորոգման ծրագրերում ընդգրկելու համար:

«30 տարի անմխիթար վիճակում է: Ոչ  մի անգամ հիմնանորոգման ծրագրերում չի ընդգրկվել: 2012 թվականին է ընդգրկվել պետական ծրագիր, որով ավազակոպճային հարթեցում է կատարվել ու ընդամենը դա է եղել: Իսկ անցած տարի նախահաշիվ են արել: Ըստ այդմ, պարզվեց, որ ճանապարհի հիմնանանորոգումը կարժենա 350-400 մլն դրամ»,-SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է Հացիկ գյուղի վարչական ղեկավար Կարեն Պետրոսյանը:

Համաշխարհային բանկի կենսական նշանակության ճանապարհների բարեկարգման ծրագրում ճանապարհահատվածները հերթի են դրվում: Հացիկի ճամփան էլ այդ հերթում է: Շիրակի մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետը նշում է՝ անցած տարի նույն ծրագրում Կամո գյուղի ճանապարհահատվածն ընդգրկվեց: Աշնանը հին ասֆալտը հեռացվեց, հիմա էլ նորի համար հիմքն են կառուցում:

Կամոյի ճանապարհը մինչև աշուն ասֆալտապատ կդառնա: Իսկ նույն ծրագրում ընդգրկված Հացիկի ճամփան հնարավոր է ավելի շուտ բարեկարգվի, բայց արդեն ոչ թե Համաշխարհային բանկի, այլ պետական ծրագրով:

«Գյումրի-Հացիկ, Վարդաքար-Այգաբաց և Նոր Կյանք-Փանիկ-Փոքր Մանթաշ ճանապարհների հիմնանորոգումը քննարկվում է: Նախագծանախահաշվային փաստաթղթերն անցած տարի են կատարվել, դրանք պատրաստ են: Անցած տարի, ելնելով ֆինանսական սղությունից, դուրս էին մնացել, բայց նորից այդ հարցը քննարկվում է: Մրցութային գործընթացն ավարտելուց հետո մնացորդային գումարների շրջանակներում  կքննարկվի 3 ճանապարհների հարցը և հնարավոր է ընդգրկվեն 2021-ի ծրագիր »,-SHANTNEWS -ին ասել է Շիրակի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը:

Երեք ճանապարհների հիմնանորոգումը կախված է նրանից, թե այս տարվա ծրագրում ընդգրկված ճանապարհների մրցութային փուլից հետո, ինչքան գումար կավելանա: Շինմրցույթների առաջին փուլն ավարտված է: Հստակ հիմնանորոգման աշխատանքներ կսկսվեն Վարդաքար-Աշոցք, Աշոցք-Ամասիա, Գյումրի-Կապս-Ամասիա ճանապարհի Արեգնադեմի հատվածում, ինչպես նաև Արթիկ-Պեմզաշեն և Անուշավան-Փանիկ ճանապարհներին:

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

16:13 26.11.2024

Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Տիգրան Պետրոսյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,-նշված է որոշման տեքստում: ...

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

16:07 26.11.2024

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Անիի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, իսկ Տաշիրի, Ստեփանավանի, Արթիկի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Գորիսի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար […] ...

Գտնվել է Վիլնյուսում կործանված DHL ինքնաթիռի սև արկղը

16:02 26.11.2024

Գտնվել է Վիլնյուսում կործանված DHL ինքնաթիռի սև արկղը

Փորձագետները հայտնաբերել են DHL բեռնատար ինքնաթիռի սև արկղը, որը վթարի էր ենթարկվել երկուշաբթի օրը Վիլնյուսի միջազգային օդանավակայանին մոտենալիս։ Այս մասին հայտնել է Լիտվայի արդարադատության նախարարությունը։ «Ինքնաթիռի բեկորների ապամոնտաժման ժամանակ հայտնաբերվել է սև արկղը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Վթարի ենթարկված Boeing 737-ը պատկանել է իսպանական Swift Air ընկերությանը և օգտագործվել է DHL ծանրոցների տեղափոխման համար։ ...

Կոմպանիի կարծիքով Մեսսիի, Նեյմարի և Մբապեի հեռանալուց հետո ՊՍԺ-ն չի թուլացել

15:55 26.11.2024

Կոմպանիի կարծիքով Մեսսիի, Նեյմարի և Մբապեի հեռանալուց հետո ՊՍԺ-ն չի թուլացել

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին ՊՍԺ-ի դեմ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տնային հանդիպման նախախաղային ասուլիսին չի ընդունել լրագրողներից մեկի կարծիքը, թե վերջին ֆրանսիական ակումբի կազմն այժմ ամենաթույլն է` հաշվի առնելով Նեյմարի, Լիոնել Մեսսիի և Կիլիան Մբապեի հեռանալու փաստը: «Սա միանշանակ ՊՍԺ-ի վերջին տարիների ամենաթույլ կազմը չէ։ Սա անհավանական տաղանդավոր թիմ է: Այս […] ...

Լիբանանում հայտնել են ռազմական գործողությունների ավարտի օրը

15:49 26.11.2024

Լիբանանում հայտնել են ռազմական գործողությունների ավարտի օրը

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագիրը կարող է ուժի մեջ մտնել նոյեմբերի 27-ի գիշերը։ Այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Աբդալլա Բու Հաբիբը։ «Մենք սպասում ենք Իսրայելի կաբինետի նիստի արդյունքներին։ Հույս ունենք, որ մենք կկարողանանք հասնել զինադադարի»,- ասել է ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատարը։ Ավելի վաղ Al Jadeed հեռուստաալիքը հայտնել էր, որ հրադադարի […] ...

Կոտայքի մարզում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

15:45 26.11.2024

Կոտայքի մարզում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Անհատ ձեռնարկատեր Արշակ Գրիգորյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Կոտայքի մարզ, ք․ Նոր Հաճն) իրականցված ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսրական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։ Մասնավորապես՝ արտադրական շինությունները սարքավորված չեն եղել սանհանգույցներով և ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով, շինության պատերը պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով, բացվող ներքին պատուհանները […] ...

BACK_TO_TOP