Կրկին նոր խաղի կանոններ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+14.09 oC

Կրկին նոր խաղի կանոններ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների համար

17:56 31.01.2018

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել ու հավանություն է տվել ԱԺ 4 խմբակցությունների կողմից հեղինակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագծին: 

Հիշեցնենք, որ այս նախագծի առաջին ընթերցման ժամանակ կառավարությունը որոշ առարկություններ ուներ՝ վարչական տուժերի կիրառման խնդրի հետ կապված: Երկրորդ ընթերցման ներկայացրած տարբերակում հստակեցվել և լրամշակվել էին վիճելի բոլոր դրույթները:

Եվ այսպես, առաջարկվող տարբերակում տարանջատվել են «վիճակախաղեր» և «շահումով խաղեր» հասկացությունները և ըստ այդմ՝ նրանց համար սահմանվում են տարբեր պատժատեսակներ:  

Վիճակախաղերի այնպիսի տեսակների, օրինակ՝ լոտոների համար, որոնք ունեն առավել նվազ հասարակական վտանգավորություն, տարիքային շեմ է սահմանվել 18 տարեկանը, իսկ շահումով խաղերի ու վիճակախաղերի մյուս տեսակների համար արգելքի շեմը 21 տարեկանն է:

Տարիքային այս շեմերը խախտելու և անչափահասներից խաղադրույք վերցնելու համար վիճակախաղեր իրականացնող կազմակերպությունները կտուգանվեն՝ առաջին դեպքի համար 2 միլիոն, երկրորդ դեպքի համար 5 միլիոն, իսկ երրորդ և ավելի դեպքերի համար 10 միլիոն դրամով:

Ի տարբերություն նախկին տարբերակի՝ վիճակախաղերի համար հանված է լիցենզիայից զրկելու հարցը: Շահումով խաղերի և խաղատների պարագայում գործում են նույն տուգանքները, բայց մի տարբերությամբ՝ երրորդ դեպքից հետո, երբ արարքը կրկնվի ևս մեկ անգամ, ընկերությունը կզրկվի լիցենզիայից: 

Պարտադիր պահանջ է դրվում նաև ոչ հայաստանյան գրանցում ունեցող ինտերնետ շահումով խաղեր կազմակերպող ընկերությունների համար՝ կա՛մ լիցենզավորվում են Հայաստանում և հարկ ու տուրք վճարում, կա՛մ արգելափակվում են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարզային 42 բժշկական կենտրոնների լիազոր մարմինն այսուհետ առողջապահության նախարարությունն է

20:10 29.04.2025

Մարզային 42 բժշկական կենտրոնների լիազոր մարմինն այսուհետ առողջապահության նախարարությունն է

Ավելի կուռ ու միասնական համակարգ ունենալու, աշխատանքները օպերատիվ և արդյունավետ կազմակերպելու համար, բուժծառայության հասանելիության ու որակի անընդմեջ բարելավման, ֆինանսական կառավարման , տնտեսական , կադրային, կազմակերպչական օրակարգով, նախարարը հանդիպել է կենտրոնների տնօրենների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։ «Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության քաղաքականության առաջնահերթությունները: Նախարարի տեղակալներն անդրադարձել են իրենց համակարգման ոլորտի հիմնական ուղղությունները, դրանց […] ...

Մանուել Պետրոսյանը` Maharashtra International Grandmaster Chess Tournament-ի հաղթող

20:05 29.04.2025

Մանուել Պետրոսյանը` Maharashtra International Grandmaster Chess Tournament-ի հաղթող

Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Հնդկաստանում անցկացված 3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament-2025 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Նա 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և բաժանել 1-3-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով առաջինը Պետրոսյանն է։ Երկրորդ տեղում Լևան Փանցուլաիան (Վրաստան), երրորդ տեղում՝ Բորիս Սավչենկոն (Ռուսաստան)։ ...

SHANTNEWS

20:00 29.04.2025

SHANTNEWS

Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

19:51 29.04.2025

Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Ապրիլի 29-ին, ժամը 16:06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Lexus», «VAZ» և «Renault» մակնիշների ավտոմեքենաները․ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի […] ...

Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»

17:14 29.04.2025

Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»

Ռուսաստանը ներկայացնող և չեզոք դրոշի ներքո հանդես եկող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ մրցախաղը անցկացրեց Մադրիդի «Մասթերսում»: Երրորդ շրջանում աշխարհի 25-րդ ռակետի մրցակիցը 12-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլն էր: Մրցախաղն ավարտվեց ամերիկացու հաղթանակով՝ 6-3, 3-6, 6-2։ Փոլը 1/8 եզրափակչում կմրցի Ջեք Դրեյփեր – Մատեո Բերետինի մրցախաղի հաղթողի հետ: Madrid Open-ը մեկնարկել է ապրիլի 24-ին և […] ...

Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերում

17:06 29.04.2025

Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերում

Ապրիլի 29-ին՝ ժամը 18:00-ին, ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվի ֆլեշմոբ՝ նվիրված Պարի միջազգային օրվան: Պարային հանդիսությանը մասնակից կդառնան ՀՀ պարային խմբերը․ ուղիղ ժամը 18:00-ին ընտրված հարթակներում կհնչի ավանդական քոչարու երաժշտությունը, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Երևանում ֆլեշմոբը կիրականացվի 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ […] ...

BACK_TO_TOP