Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է վկայություն տալ Մարտի 1-ի գործով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+9.09 oC

Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է վկայություն տալ Մարտի 1-ի գործով

13:50 09.07.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը ծանուցում է ստացել Հատուկ քննչական ծառայությունից՝ որպես վկա հարցաքննության ներկայանալու կապակցությամբ: Այս մասին հուլիսի 9-ին լրագրողների հետ զրույցում նշեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Նա նշեց՝ պատկերացնելով, որ այս հարցը գտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում, որոշել է հրապարակել այն նամակը, որով իրենք պատասխանել են հարցաքննության գալու հայցին:

«2018 թ. հուլիսի 6-ին ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի բնակության վայրում փոստով ստացվել է հարցաքննության մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության ծանուցագիրը: Ծանուցագրով սահմանվում էր, որ հարցաքննության օրն է նույն օրը, այսինքն՝ 2018 թ. հուլիսի 6-ը, իսկ ժամը՝ 15:30:

Տեղեկացնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա Հայաստանի Հանրապետություն ոչ շուտ, քան 2018 թ. հուլիսի 25-ը: Երևան վերադառնալուց հետո նախագահ Քոչարյանը պատրաստ է առկա պատասխանել ՀՔԾ քննիչի կողմից իրեն ուղղված հարցերին:

Միաժամանակ, եթե մինչև 2018 թ. հուլիսի 25-ը առաջանան անհրաժեշտ հանգամանքներ, ապա նախագահ Քոչարյանը պատրաստ է պատասխանել նախապես տրամադրված գրավոր հարցերին՝

ա. գրավոր

բ. կապի այլ միջոցների օգնությամբ:

Հաշվի առնելով, որ քրեական գործը հասարակական հնչեղություն ունի, այն փաստը, որ գործին առնչվող իրականությանը համապատասխանող կամ չհամապատասխանող տեղեկությունների պարբերական ու միևնույն ժամանակ հատվածական արտահոսք է տեղի ունենում, ինչն աղճատում է գործի էությունը և դրա հասարակական ընկալումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանի պատասխանները որևէ պետական կամ ծառայողական գաղտնիք չեն պարունակելու, և կարող են հասու լինել հանրությանը ցանկացած պահի, առաջարկում եմ քննարկել այն հնարավորությունը, որ հարցաքննությունը սկզբից մինչև վերջ տեսաձայնագրվի մեր ներկայացուցչի կողմից՝ անհրաժեշտության դեպքում հրապարակելու նպատակով»,- ասված է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանում:

Սողոմոնյանը նաև նշեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը, որպես ՀՀ պաշտոնաթող նախագահ, հանդիսանում է պետական պաշտպանության ենթակա անձ, և ըստ ՀՀ պետական արարողակարգի մասին օրենքի՝ հանդիսանում է արարողակարգային ավագություն կրող անձ՝ առաջարկել է նախապես քննարկել 2018 թ. հուլիսի 25-ից հետո հարցաքննության անցկացման վայրը: Նա նաև տեղեկացրեց՝ գրչությունը ստանալուց հետո ակնկալում են ՀՔԾ արձագանքը՝ ողջամիտ ժամկետներում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

12:00 24.11.2024

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը Մյանմար է հասցրել 33 տոննա մարդասիրական օգնություն, հայտնում է ԱԻՆ-ը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցուցումով և ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարարությամբ 33 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել սաստիկ ցիկլոնից տուժած Մյանմարի բնակչությանը»,- ասվում է նախարարության Telegram-ի ալիքում։ Նշվում է, որ բեռը ներառում է առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղամիջոցներ, վրաններ, գեներատորներ, […] ...

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

11:40 24.11.2024

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

Հորդանանի ոստիկանությունը կիրակի օրը շրջափակել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Իսրայելի դեսպանատան հարակից տարածքը այն բանից հետո, երբ դիվանագիտական ​​առաքելության անմիջական հարևանությամբ կրակոցներ են հնչել, հայտնում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով ականատեսներին։ Աղբյուրները հայտնել են, որ կրակոցներից հետո ոստիկանությունը և շտապօգնության մեքենաները շտապել են Ռաբիա շրջան, որտեղ գտնվում է դեսպանատունը: Ոստիկանությունը բնակիչներին կոչ է արել […] ...

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

11:20 24.11.2024

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Նոյեմբերի 24-ին, ժամը 04:57-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարգարա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 07:55-ին: Այրվել է մոտ 500 հակ անասնակեր: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել […] ...

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

11:00 24.11.2024

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի գրասենյակում անցկացվել են Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և վերահսկողի ընտրություններ։ Փակ, գաղտնի քվեարկությամբ ձևավորվել է կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող։ Խորհրդի անդամների քվեարկությամբ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ. կուսակցության վարչության նիստում հաստատվել է Դավիթ Խուդաթյանի թեկնածությունը։ ...

Հրդեհ ավտոտնակում

10:40 24.11.2024

Հրդեհ ավտոտնակում

Նոյեմբերիի 24-ին, ժամը 03:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […] ...

Ռումինիայում  նախագահական ընտրություններ են

10:20 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններ են

Ռումինիայում նախագահական ընտրություններ են ընթանում։ Երկրի բնակիչներն ընտրում են պետության ապա նախագահին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ռումինիայում նախագահական ընտրություններն անցկացվում են կիրակի օրը, դրանք անցկացվում են հինգ տարին մեկ։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Ժամը 9.00-ին Ռումինիայում սկսել է գործել գրեթե 19 հազար ընտրատեղամաս։ Ռումինիայի քաղաքացիները, ովքեր ապրում […] ...

BACK_TO_TOP