19:58 02.06.2021
Բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության՝ մեկ բուհ մեկ մասնագիտություն կարգը այս տարվա գործընթացում նոր է, բայց թերևս փորձված և տարիներով կիրառելի տարբերակ է արվեստի բուհերի համար։ Այս բուհերի դիմորդները մասնագիտության ընտրության հարցում ավելի հստակ կողմնորոշումներ ունեն և այլընտրանքների չեն դիմում։ Գյումրիի Արվեստների ակադեմիայի մասնաճյուղերում տեղյակ են դիմորդների մոտավոր թվից և այն մասնագիտությունների, որտեղ նոր ուսումնական տարում ուսանողներ չեն ունենա։
Գյումրիի Արվեստների ակադեմիայի երեք բուհերի մասնաճյուղերում ապագա ուսանողներին նախապատրաստական կուրսերից են ճանաչում, SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Հակոբ Զիլֆիմյանը:
«Մենք դիմորդների թվի մասին մոտավոր տեղեկություն միշտ ունենում ենք, քանի որ նախապատրաստական դասընթացներ ունենք. երեխաները գալիս են, և մոտավոր պատկեր ենք ունենում, թե ինչքան դիմորդ կունենանք: Վերջին տարիների փորձով կասեմ, որ ստաբիլ թիվ՝ 35-40 բուհը միշտ ունի:»
Թատրոնի և կինոյի ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղում տնօրենի նշած կայուն թիվն այս տարի էլ պահպանվել է։ Այստեղ քննական գործընթացի հետ կապ չունեն։ Մայր բուհում քննությունները հանձնած դիմորդն արդեն, որպես ուսանող, ուսումնական տարվա մեկնարկին գալիս է մասնաճյուղ։ Ուսանողի թվի հետ պահպանվել է նաև մասնագիտությունների ընտրության ձևաչափը: Ինչպես ամեն տարի, դերասանություն, ռեժիսուրա և պարարվեստ մասնագիտությունների հիմնական տեղերը, ըստ Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղի տնօրենի, փակված են:
Գեղարվեստի ակադեմիայի մասնաճյուղում ևս նախապատրաստական կուրսերի շնորհիվ հայտնի է դիմորդների մոտավոր թիվը։ Նեղ մասնագիտական քննություններն անցկացվում են մասնաճյուղում։ Հայտերի ընդունման առաջին փուլի ավարտից հետո հստակ պատկեր ունեն ապագա ուսանողների թվի մասին։ Գեղարվեստի ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղ այս տարի դիմել է 31 դիմորդ: Ամենամեծ հետաքրքրությունը, ինչպես վերջին տարիներին, այս տարի էլ հագուստի մոդելավորումն ունի: Իսկ քանդակագործության ընդարձակ արվեստանոցում մեկ առաջին կուրսեցի է սովորելու։ Պահանջված չէ նաև արվեստաբանություն մասնագիտությունը.
«Երիտասարդությունը փորձում է ընտրել այնպիսի մասնագիտություններ, որոնք շուկայում պահանջված են: Տեսնելով որ արվեստաբանության կամ քանդակագործության շուկան բացակայում է, սկսում են նմանատիպ մասնագիտություններ չընտրել, բայց դա էլ իր հերթին բերում է այն խնդրին, որ այդ մասնագետների պակասի շնորհիվ Հայաստանում չի ձևավորվում արվեստի պարզագույն շուկա»,- նշում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Վահագն Ղուկասյանը:
Կոնսերվատորիայում, ի տարբերություն մնացած բոլոր բուհերի, դիմորդը 3 քննություն է հանձնելու։ Այս տարի առաջին անգամ Գյումրիում տավղահարի մասնագիտությունն ընտրած դիմորդ ունեն, բայց տավիղ չունեն։ Նվագարանի ձեռք բերման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Կոնսերվատորիայի մասնաճյուղում այս տարի դիմորդներ չունեն դիրիժորություն և կոմպոզիցիա մասնագիտություններով։ Փողային նվագարանների և ժողգործիքների դեպքում էլ պահանջվածությունը մեծ չէ։ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Հարությունյանի համար թիվը հուսադրող է, սակայն որոշ մասնագիտությունների պրոպագանդման ուղղությամբ աշխատելու կարիք ունեն:
«Թառը, սազը, քամանչան հազվագյուտ գործիքներ են, քամանն ընդհանրապես չի օգտագործվում: Բայց կոնկրետ մեր քաղաքում աշուղները շատ են օգտագործել այդ նվագարանները, և մենք անպայման պետք է նորից կարողանանք կյանքի կոչել: Գուցե աշխատատեղերի խնդիրը կա: Մեր քաղաքում, երևի, մեր քաղաքի տուրիստական գրավչությունը պետք է նաև այս երևույթը ընդգրկի»,- նշում է Հարությունյանը:
Դեռ նախորդ տարիներից ժողնվագարաններում մասնագիտանալու պահանջվածության պատկերը նույնն է։ Իսկ ընդհանուր դիմելիության արդյունքից կոնսերվատորիայի մասնաճյուղում դժգոհ չեն, արդեն ունեն 22 դիմորդ, և սա միայն առաջին փուլի արդյունքներով։
Հուլիսին սահմանվելու է նաև երկրորդ փուլը։ Արվեստների ակադեմիայում թափուր մասնագիտությունների գծով դիմորդների նոր հայտեր են ակնկալում։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
20:07 28.04.2025
ՆԳՆ-ն միավորում է ջանքերը՝ խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերի ամրապնդման նպատակով․ կայացել է աշխատանքային խմբի նիստՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարության շրջանակներում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ոլորտում պետական քաղաքականության միասնականություն ապահովելու և առավել ընդգրկուն գործիքակազմեր մշակելու նպատակով։ Ապրիլի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։ Մասնակցում էին ՆԳ նախարարության, Քննչական կոմիտեի, Գլխավոր դատախազության, […] ...
19:53 28.04.2025
Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», հայտնում է Madrid Universal-ը։ «Ռեալը» վերջին շրջանում երկու անգամ կապվել է գերմանացի մասնագետի հետ` իմանալու նրա ծրագրերը։ Իսպանական ակումբին գրավում են 57-ամյա մարզչի` բարձր մակարդակով աշխատելու փորձը, տակտիկական մակարդակը և աստղային ֆուտբոլիստների հետ աշխատելու ունակությունը։ Կլոպը 2024թ. հուլիսին է հեռացել «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից։ ...
19:41 28.04.2025
Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով սահմանվում Է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին բարձր կատարողականի արդյունքով խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում […] ...
19:36 28.04.2025
Լավրովը հանդիպել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։ Հանդիպումը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում՝ BRICS-ի երկրների արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակում։ Նախարարները ջերմորեն ողջունել են և միմյանց ձեռք են սեղմել: ...
19:30 28.04.2025
Սպիտակ տունը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրը պատմական է անվանելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարել է հարյուրավոր խոստումներ և ունեցել է ամենապատմական պաշտոնավարման առաջին 100 օրը, ասել է Սպիտակ տան խոսնակ Կարոլին Լևիթը։ «Թրամփի առաջին 100 օրերը, անկասկած, եղել են ամենամոնումենտալն ու պատմականը ամերիկյան պատմության մեջ ցանկացած վարչակազմի համեմատությամբ: Նախագահ Թրամփն արդեն կատարել է իր տված հարյուրավոր խոստումները», – ասել է Լևիթը ճեպազրույցում: Նա ասել […] ...