13:42 09.07.2018
«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամներ Գեղամ Օհանյանը, Սոնա Ռուշանյանը և Մերի Սերոբյանն այսօր անդրադարձել են Ամուլսարի խնդրի իրավական և տնտեսական կողմերին: Բանախոսները պնդում են, որ «Լիդիանի» նյարդերը տեղի են տալիս:
«Մեր պայքարը Լիդիանի դեմ չէ, այլ հանքի կասեցման»,- ասել է Գեղամ Օհանյանը:
«Թե՛ տարբեր ՀԿ-ների, թե՛ տարածքի բնակիցչները, ովքեր պայքարում են հանքի դադարեցման համար, օրինական պահանջ են դնում: Մասնավորապես, Ջերմուկի փոշին մենք տեսնում ենք, տեսանք, որ Արփա գետը կավաջրով ախտոտվեց, որի հետևանքով մեծ թվով ձկներ սատկեցին, թեև «Լիդիանը» նշում էր, որ գետի վրա հետևանքները կլինեն չնչին»,- ասել է Մերի Սերոբյանը:
Իսկ Սոնա Ռուշանյանը հիշեցրել է վարչապետի այցի մասին և ասել, որ արդյունքն այն էր, որ այսօրվանից տեսչական մարմինը ստուգումներ է սկսելու տարածքում:
«Վարչապետի հանդիպումից հետո եղել եմ Ջերմուկում, տեղացիները գոհ են, տեսնում են, որ վարչապետը չի խրախուսում տվյալ տարածքում հանքարդյունաբերությունը, եթե ունենանք օրենսդրական հիմքերը, կլինի լուծում»,- հավելել է Սոնա Ռուշանյանը
SHANTNEW.am-ի դիտարկմանը, թե խնդիրը լուծում փաստորեն չի ստացել, որո՞նք են լինելու իրենց հաջորդ քայլերը, ակտիվիստները պատասխանել են.
«Մենք փակել ենք ճանապարհները և փակելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ «Լիդիանը» պաշտոնապես չի հայտարարել, որ կասեցնում է հանքի աշխատանքները. մեր տրամադրվածությունը այնպիսին է, որ հանքը չի գործելու»,- ասել է Գեղամ Օհանյանը:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք հանգիստ կվերաբերվեն ակտիվիստները այն հանգամանքին, եթե տեսչական ստուգումների արդյունքում պարզվի, որ հանքը պետք է շահագործվի։
«Չեմ ցանկանում հիմա այդ դաշտ մտնեմ: Ամեն դեպքում պետք է հաշվի առնել նաև բնակիչների և ազդակից համայնքների կարծիքը, ինչը չի արվում: Վնասները շատ են: Ջուրը սարից է ծնվում ու հիմա այդ գագաթին ուզում են մի քաղցկեղ դնել ու թունավոր ջրերով թունավորել տարածքը մինչև Սևան: Տարածաշրջանի բնակիչները առողջական հարվածի տակ են, արդեն զգում են գլխացավերը, երբ դեռ շինարարական աշխատանքներ են միայն: Սա այն դեպքում, երբ Ջերմուկը տուրիստական կենտրոն է, զբոսաշրջությունն արդեն սկսել է վնասներ կրել, օտարերկրացին, երբ համացանցում փնտրում է Ջերմուկ բառը, բերում է հանքի պատմությունը, հյուրանոցները պնդում են, որ արդեն վնասներ է կրում իրենց բիզնեսը»,- հավելել է Օհանյանը:
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:00 11.04.2025
Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ կրկին ծաղրել էր Ֆրանսիայի հավաքականին: Արգենտինացին Փարիզում զբոսնել էր մի գլխարկով, որի վրա Ֆրանսիայի հավաքականի խորհրդանիշն է, որը, սակայն, ծածկված է Արգենտինայի հավաքականի նվաճած տիտղոսներով՝ աշխարհի գավաթով, Ամերիկայի գավաթով ու Ֆինալիսիմայով: Մարտինեսը, մեղմ ասած, սիրված չէ Ֆրանսիայում, քանի որ աշխարհի առաջնության […] ...
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...