Եկեղեցին քաղաքական տեմպի տակ դնելն անթույլատրելի է. կրոնագետը՝ Էջմիածնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+2.09 oC

Եկեղեցին քաղաքական տեմպի տակ դնելն անթույլատրելի է. կրոնագետը՝ Էջմիածնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

14:02 09.07.2018

«Այսօր հարց է դրված, որ եկեղեցու մեջ անհրաժեշտ են արմատական վերափոխումներ, մարդիկ պահանջում են կաթողիկոսի հրաժարականը: Սա կնճիռ է, որը պետք է արագ հարթել»,- հուլիսի 9-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց կրոնագետ Վարդան Խաչատրյանը` անդրադառնալով Մայր Աթոռի (ՄԱ) շուրջ ստեղծված լարված իրավիճակին:

Ըստ կրոնագետի՝ ստեղծված իրավիճակը կա՛մ պետք է նպաստի հոգևոր կյանքի վերափոխմանը, կա՛մ չպետք է վերածվի խայտառակության, քանի որ կարող է համաշխարհային հնչեղություն ստանալ:

Վարդան Խաչատրյանը հանդիպել է ՄԱ-ում բողոքի ակցիա իրականացնողներին և նշեց, որ նրանք պահանջում են հոգևոր վերածնունդ` կաթողիկոսի հրաժարականը, որի համար պետք է փաստարկներ ներկայացնել: Պայքարողների կողմից երկու փաստարկ է ներկայացվում` ապօրինի զավակներ ունենալն ու կաշառքով ընտրվելը:

«Հայ ազգի գլխավոր գրավականը հայ ազգի միասնական գործունեությունն է, այս տեսակետից ստեղծված իրավիճակը խորը հիասթափություն կարող է առաջացնել, ինչն անթույլատրելի է մեզ համար և ապագայի համար, այդ իրավունքը չունենք մենք, և խնդիրը պետք է լուծել այլ տարբերակով»,- ասաց Վարդան Խաչատրյանը:

Խոսելով այլ տարբերակների մասին՝ կրոնագետը նշեց, որ պետք է փոխզիջումների գնալ: Չի կարող լինել լուծումը, որ բոլոր կողմերին ձեռնտու կլինի: Ըստ նրա՝ օպտիմալ լուծումը պետք է լինի հայ ժողովրդին և հայ ազգին ձեռնտու տարբերակ:

«Պետք է դեմ լինել ֆիզիկական ճնշումներով շարունակությանը, սա քաղաքական զարգացում չէ, եկեղեցին քաղաքական տեմպի տակ դնելն անթույլատրելի է: Եկեղեցին չի եղել այն կառույցը, որ մտնի քաղաքական ռիթմի մեջ: Դարեր ի վեր այդպես է եղել, և դրանով է եկեղեցին կարողացել պահպանել հայ ժողովրդի գոյությունը»,- նկատեց կրոնագետը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP