15:06 31.01.2018
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր՝ հունվարի 31-ին, ներկայացրել է սոցհարցման արդյունքները, որը վերաբերել է ծխելը թողնելու պայմաններին:
Հարցին, թե որ պայմաններում են հարցախույզին մասնակցածները պատրաստ թողնել ծխելը, ծխողների շուրջ 35%-ն ասել է, որ «եթե գինը բարձրանա», 50%-ը կշարունակի ծխել սննդի հաշվին, իսկ 15%-ն ասել է, թե ինքն այնքան փող ունի, որ «գինն իր վրա չի ազդի»:
«Գների բարձրացումը, ակցիզները մեծ ազդցեցություն չունեն ծխելու դեմ պայքարում, որովհետև միշտ փոխարինող տարբերակը կա: Այստեղ համալիր մոտեցում պետք է լինի՝ քարոզչություն, սահմանափակում, արգելք և ընտանիքի բացատրական աշխատանք: Հետազոտությունը ցույց է տալիս, որ ծխողների 75 տոկոսի ծնողները ծխող են եղել: ԱՄՆ-ու մ Եվրոպայում ծխողների աշխատավարձի 10%-ը պահվում է, քանի որ դա նաև աշխատանքի որակի վրա է ազդում»,- նշեց Ադիբեկյանը:
Սոցիոլոգի կարծիքով՝ ծխախոտի օգտագործման սահմանափակումը մեկ այլ վտանգով է հարուստ: Ծխելու արգելքը կարող է հանգեցնել թմրամիջոցների օգտագործման աճի:
«Հայկական հակաքաղցկեղային լիգա» ՀԿ փոխնախագահ, ուռուցքաբան Արամ Բադալյանը ևս կարծում է, որ ծխախոտի դեմ պայքարը պետք է գրագետ լինի: Միայն արգելելը քիչ է, իսկ բժշկական վիճակագրությունը ցույց է տալիս, որ ծխախոտի դեմ պայքարն անհրաժեշտ է:
«Պետք է մարդկանց բացատրել, որ պետք չէ ծխախոտը փոխարինել մեկ այլ միջոցով, պարզապես պետք է ծխախոտը հանել կենցաղից: Ծխախոտը մեր հասարակության ամենամեծ թշնամիներից մեկն է: Որպես բժիշկ՝ մեզ համար տրագեդիա է, որ հանդիպում ես հիվանդությունների, որոնց հիմնական պատճառը ծխելն է: Ծխախոտը, դասական բրոնխիտներից ու թուլությունից բացի, նաև ուռուցքների առաջացմանն է նպաստում»,- նշեց Արամ Բադալյանը:
Ըստ վիճակագրության՝ թոքի քաղցկեղի հիվանդների 90%-ը մոլի ծխող է, 10-5%-ը պասիվ ծխող է, կոկորդի քաղցկեղով հիվանդների 60%-ը մոլի ծխող է, 30%-ը ծխողի ընտանիքի անդամ է կամ գործընկերներն են ծխող և միայն 15-20%-ի դեպքում է այլ պատճառներով զարգանում այդ հիվանդությունը:
Մասնագետը նշում է նաև, որ երիտասարդացել է նաև թոքի քաղցկեղի տարիքը:
21:51 15.04.2025
Երևանում բախվել է 4 տրանսպորտային միջոց, վրացական համարանիշերով «Porsche»-ը հայտնվել է ճանապարհի մեջտեղումԱպրիլի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախվել են 4 տրանսպորտային միջոց, ինչից հետո ավտոմեքենաներից «Porsche»-ը հայտնվել է ճանապարհի մեջտեղում: ...
21:45 15.04.2025
Կոնֆլիկտ «Ռեալի» 2 ֆուտբոլիստների միջև«Ռեալի» մարզման ժամանակ կոնֆլիկտ է տեղի ունեցել Անտոնիո Ռյուդիգերի և Ջուդ Բելինգհեմի միջև, հայտնում է El Chiringuito-ն: Մենապայքարի ժամանակ Ռյուդիգերը կոպիտ սահանկում է կատարել, ինչը դուր չի եկել Ջուդին: Նրանց միջև կոնֆլիկտ է սկսվել, սակայն թիմակիցները կարողացել են բաժանել ֆուտբոլիստներին, որպեսզի ծեծկռտուք չլինի: Երբ կրքերը հանդարտվել են Ռյուդիգերն ու Բելինգհեմը միմյանց ձեռք են սեղմել: ...
21:34 15.04.2025
Թալին համայքի մի շարք բնակավայրերի գազաֆիկացման ցանցի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են. ՏԿԵ նախարարըՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրով կառուցվող Թալին համայքի Կարմրաշեն, Ոսկեթաս, Զովասար, Գառնահովիտ բնակավայրերի գազաֆիկացման ցանցի կառուցման աշխատանքները: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:21 15.04.2025
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
21:17 15.04.2025
17-ամյա աստղը մրցելու է քրոջ հետԱշխարհի 7-րդ ռակետ Միրա Անդրեևան մրցելու է ավագ քրոջ հետ, հայտնում է Sports.ru-ն: Վիճակահանությունը 17-ամյա ու 20-ամյա ռուս քույրերին մրցակից է դարձրել Շտուտգարտում կայանալիք մրցաշարի առաջին շրջանում: Անդրեևա քույրերը պրոֆեսիոնալ թենիսում մրցել են միայն մեկ անգամ: Չինական Ուհանում կայացած WTA-1000 կարգի մրցաշարում Միրան հաղթել է 6:3, 6:1 հաշվով: Շտուտգարտում աշխարհի 97-րդ ռակետ Էրիկան չէր հաղթահարել […] ...