Բագրավանում Անի պատմական մայրաքաղաքը ներկայացնող  գյուղական թանգարան ու իջևանատուն է կառուցվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+8.09 oC

Բագրավանում Անի պատմական մայրաքաղաքը ներկայացնող  գյուղական թանգարան ու իջևանատուն է կառուցվում

17:15 29.05.2021

Անիի տարածաշրջանի Բագրավան գյուղը սահմանամերձի կարգավիճակ ունի, թեև ի տարբերություն հարևան գյուղերի, հայ-թուրքական սահմանը Բագրավանից տեսանելի չէ, գյուղը սահմանից 7 կմ հեռու է: Հենց սահմանային գոտում է գտնվում Նորշեն՝ Խարկով գյուղը, այն Բագրավանի վարչական մաս է կազմում: Այս գյուղերը համարվել են Անի պատմական մայրաքաղաքի արվարձանները և այստեղ տները կառուցվել են Անիի քարհանքերի քարերով: Օգտագործված ու հին քարերը Բագրավանում նոր կյանք են ստանում: Ավերված ու լքված տների քարերը դարձել են Բագրավանում թանգարանի ու  իջևանատան պատաշար:

«Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը գյուղում թանգարան է կառուցում, որտեղ ներկայացված են լինելու գյուղական կենցաղն ու մշակույթը և այս տարածաշրջանում է Անի պատմական մայրաքաղաքի ազդեցությունը:

«Քանդված, փլված տներից հավաքել ենք քարերը, բերել ենք, տաշել ենք, դրանցով կառուցել ենք: Ուզեցինք հին քարերով կառուցել: Սա և ֆինանսապես էժան կլինի և գյուղական տների ճարտարապետական տեսքը կպահպանվի: Անիի շունչն ենք փորձել տալ: Հին տեղի քարերով՝ Անիի քարերով է շինությունը: Ներսում լրիվ պետք է զարդարված լինի Անիի լուսանկարներով և մենք պետք է այստեղ՝ Բագրավանում Անին ցույց տանք»,- SHANTNEWS -ին ասել է ծրագրի նախաձեռնողներից Արշակ Թումասյանը:

Այս տարածաշրջանը  իջևանատեղի է եղել Անի եկող առևտրականների համար: Կառուցվող իջևանատունը ևս մեկ գործառույթ է ունենալու: Գյուղական թանգարան է լինելու, որտեղ կներկայացվեն գյուղի կենցաղն ու մշակույթը: Հին ու մոռացված գյուղգործիքները առաջին ցուցանմուշներն են, Շիրակի մարզի տարբեր գյուղերից են հավաքվել ու տեղափոխվել Բագրավան:

Բագրավանից ու հարևան գյուղերից այստեղ են տեղափոխվել ձիթհանի  քարեր: Հայաստանում ամենահին ձիթհաններից մեկի մնացորդները հենց Բագրավանում են: Ձիթհանի քարերից հուշարձան են կառուցել:

Բագրավանի մի օրինակով որոշել են ցույց տալ ու օգտագործել գյուղերի զբոսաշրջային պոտենցիալը, որն ուղղակիորեն կարող է գյուղացու կենսամակարդակը փոխել:

«Անիի տարածաշրջանի գյուղերը պատմաճարտարապետական հուշարձաններով հարուստ են և տրամաբանորեն պետք է լինեին շատ բարեկեցիկ կյանք ունեցող գյուղեր, բայց այդպես չէ: Ես համարում եմ, որ այդ ամենն արհեստական է: Ուշադրություն չդարձնելով՝ արհեստական աղքատություն է տիրում այս գյուղերում: Այս գյուղը կունենա միջավայր, որտեղ մարդիկ իրենց հանգիստը կանցկացնեն: Հազարավոր մարդիկ կգան տեսնելու այս ամբողջը, որովհետև մեծ թանգարան է լինելու: Սա վառ օրինակ է, թե ինչ կարելի է գյուղերում անել: Հայաստանում չես գտնի մի գյուղ, որտեղ պատմաճարտարապետական հուշարձան կամ միջավայր չլինի»,- ասում է «Շիրակ կենտրոն» հկ նախագահ Վահան Թումասյանը:

Անիի տարածաշրջանում բազմաթիվ պատմաճարտարապետական հուշարձաններ կան, այստեղ  է գտնվում նաև Երերույքի տաճարը, որը զբոսաշրջային ուղղություններից դուրս է մնում ոչ բավարար ենթակառուցվածքների պատճառով: Բագրավանի թանգարանը և իջևանատունը հավակնում են դառնալ այն կենտրոնը, որն այս տարածաշրջանում կարող է զբոսաշրջային ակտիվություն մտցնել:

Սահմանային ու բազում խնդիրներով գյուղերում այցելուներին ցույց տալու շատ բան ունեն: Բագրավանում կիկլոպյան ամրոցներ կան, հարևան Ջրափիում Անիի քարավանատունը, Հայկաձորում՝ քարանձավային Անին:

 

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի հետ

16:35 26.11.2024

Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 26-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել դեսպան Դի Ռիզոյի աշխատանքը Հայաստանում եւ շնորհակալություն հայտնել հայ-իտալական հարաբերությունների զարգացման ու խորացման գործում նրա անձնական ներդրման ու ջանքերի համար: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկկողմ […] ...

Կարմիր ծովում նավի խորտակումից հետո 3 անձի դի են հայտնաբերել

16:27 26.11.2024

Կարմիր ծովում նավի խորտակումից հետո 3 անձի դի են հայտնաբերել

Եգիպտոսի Մարսա Ալամ առողջարանային քաղաքի ափերի մոտ Sea Story զբոսանավի վթարից հետո երեք զոհերի մարմիններ են հայտնաբերվել, հայտնում է Al Masry Al Youm թերթը՝ վկայակոչելով Կարմիր ծովի նահանգապետ Ամր Հանաֆին։ Ավելի վաղ Հանաֆին հայտնել էր, որ Կարմիր ծովի Մարսա Ալամ ափերի մոտ խորտակված Sea Story զբոսանավից քսանութ մարդ է փրկվել, 17-ը համարվում են անհետ կորած։ […] ...

Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը

16:20 26.11.2024

Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը

Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը ֆրանսիական «Բրեստի» դեմ։ Այդ մասին հայտնել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը։ «Յամալն իրեն անհամեմատ լավ է զգում։ Նա լավ աշխատանք է կատարել մարզմանը, սակայն բաց կթողնի «Բրեստի» դեմ խաղը։ Մենք պետք է զգույշ լինենք նրա ապաքինման հարցում և հուսով ենք` նա խաղադաշտ կվերադառնա շաբաթ օր։ […] ...

Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

16:13 26.11.2024

Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Տիգրան Պետրոսյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,-նշված է որոշման տեքստում: ...

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

16:07 26.11.2024

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Անիի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, իսկ Տաշիրի, Ստեփանավանի, Արթիկի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Գորիսի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար […] ...

Գտնվել է Վիլնյուսում կործանված DHL ինքնաթիռի սև արկղը

16:02 26.11.2024

Գտնվել է Վիլնյուսում կործանված DHL ինքնաթիռի սև արկղը

Փորձագետները հայտնաբերել են DHL բեռնատար ինքնաթիռի սև արկղը, որը վթարի էր ենթարկվել երկուշաբթի օրը Վիլնյուսի միջազգային օդանավակայանին մոտենալիս։ Այս մասին հայտնել է Լիտվայի արդարադատության նախարարությունը։ «Ինքնաթիռի բեկորների ապամոնտաժման ժամանակ հայտնաբերվել է սև արկղը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Վթարի ենթարկված Boeing 737-ը պատկանել է իսպանական Swift Air ընկերությանը և օգտագործվել է DHL ծանրոցների տեղափոխման համար։ ...

BACK_TO_TOP