Կներդրվի հակակարկտային պաշտպանության հրթիռային համակարգ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+20.09 oC

Կներդրվի հակակարկտային պաշտպանության հրթիռային համակարգ

12:07 31.01.2018

Կառավարությունում այսօր տեղի է ունեցել հակակարկտային պաշտպանության հրթիռային համակարգի ներդրմանը նվիրված աշխատանքային խորհրդակցություն: 

Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը զեկուցել է, որ առաջին փուլի աշխատանքները կսկսվեն մարտի վերջին: Առաջին փուլով  կորոշվեն 36 հրթիռային արձակիչ կայանների տեղադրման վայրերը, ձեռք կբերվեն և կտեղափոխեն 36 հրթիռային արձակիչ կայաններ:  Արտակարգ իրավիճակների և գյուղատնտեսության նախարարները հայտնել են, որ համակարգը ծախսարդյունավետ է: Համատեղ քննարկումների արդյունքում այժմ դիտարկվում է ապահովագրական համակարգի ներդրման միջոցով կայանների հաստատուն ծախսերի ապահովման հնարավորությունը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է հակակարկտային պաշտպանության հրթիռային համակարգի արագ ներդրումը՝ հաշվի առնելով գյուղատնտեսության ոլորտում կարկտահարության հետևանքով առաջացող ռիսկերը նվազեցնելու անհրաժեշտությունը և ծախսարդյունավետությունը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին ընթացք տալ ծրագրին: Նա հանձնարարել է այս տարի շահառու համայնքներում ծրագիրը փորձնական իրականացնել ու սեղմ ժամկետում ներկայացնել ապահովագրական համակարգի ներդրման սխեմա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կառավարությունն ընդունել է «Ինժեներական քաղաք» ծրագրի վերաբերյալ որոշում

17:06 10.04.2025

Կառավարությունն ընդունել է «Ինժեներական քաղաք» ծրագրի վերաբերյալ որոշում

Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Ինժեներական քաղաք» ծրագրի, մասնավորապես՝ ռեզիդենտ համարվող ընկերություններին նվիրաբերվող հողակտորների բաղադրիչի վերաբերյալ: Հարցը ներկայացրել է նշել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը և նշել. «Բանն այն է, որ այս պահի դրությամբ ի սկզբանե նախատեսված 20 ռեզիդենտ ընկերությունների համար դեռևս ազատ մնացած լոթեր են առկա: Եվ երկրորդ՝ վերջին ամիսների ընթացքում ԲՏԱ նախարարությունը ստացել է […] ...

Աբովյան քաղաքի մսուր-մանկապարտեզին և գեղարվեստի դպրոցին հատկացված հողամասերը կեղծ աճուրդ-վաճառքների միջոցով փաստացի ձեռք է բերել Աբովյան համայնքի նախկին ղեկավարը

17:00 10.04.2025

Աբովյան քաղաքի մսուր-մանկապարտեզին և գեղարվեստի դպրոցին հատկացված հողամասերը կեղծ աճուրդ-վաճառքների միջոցով փաստացի ձեռք է բերել Աբովյան համայնքի նախկին ղեկավարը

Դատախազը 2025 թվականի ապրիլի 10-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ի և այլոց վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը: Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ 2015-2021 թվականների ընթացքում Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ն, նույն համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական ծրագրերի, առողջապահության և տեղեկատվության բաժնի պետ Ա.Զ.-ի և իր աներորդու կնոջ՝ […] ...

Սարգիս Խանդանյանն աշխատանքային այցով Նորվեգիայում էր

16:54 10.04.2025

Սարգիս Խանդանյանն աշխատանքային այցով Նորվեգիայում էր

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 8-9-ն աշխատանքային այցով եղել է Օսլոյում: Այցի շրջանակում Սարգիս Խանդանյանը հանդիպել է Նորվեգիայի խորհրդարանի` Ստորտինգի արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ինե Էրիքսեն Սյորայդեի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Նորվեգիայի խորհրդարանների միջեւ երկկողմ հարաբերությունների ակտիվացման հեռանկարները: Սարգիս Խանդանյանն այս համատեքստում կարեւորել է Նորվեգիայի Ստորտինգի […] ...

ՀՀ-ում կիրականացվի անասնաբուծության խթանմանն ուղղված ևս երկու ծրագիր

16:48 10.04.2025

ՀՀ-ում կիրականացվի անասնաբուծության խթանմանն ուղղված ևս երկու ծրագիր

Հանրապետության անասնաբուծության տարբեր ճյուղերի զարգացումը խթանելու նպատակով պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ: Ըստ այդմ՝ որոշման մեջ ներառվել են անասնաբուծության խթանմանն ուղղված ևս երկու ծրագիր: Մասնավորապես՝ «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թթ. ծրագիրը, որի նպատակն է շարունակել ժամանակակից տեխնոլոգիաներով գործող «Խելացի» […] ...

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդունել է ԵՄ փորձագիտական առաքելությանը

16:42 10.04.2025

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդունել է ԵՄ փորձագիտական առաքելությանը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման առաջիկա գործողությունների շրջանակում Հայաստանում գտնվող ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության անդամներին: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը ողջունելով ԵՄ առաքելության անդամներին՝ ընդգծել է անդրազգային բնույթի հանցագործությունների ոլորտում միջազգային գործընկերների աջակցության կարևորությունն ու շնորհակալություն հայտնել հանդիպման նախաձեռնության համար։ ԵՄ առաքելության փորձագետներն էլ իրենց […] ...

Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր. ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մարտի հաշվետվությունը

16:35 10.04.2025

Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր. ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մարտի հաշվետվությունը

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ: Այսպիսով՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների, ուղեկցումների բաժնի և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2025 թվականի մարտի ընթացքում ազատազրկված անձանց անձնական զննությամբ, տեսակցության եկած […] ...

BACK_TO_TOP