Գյումրիի և Ախուրյանի հրշեջ փրկարարական ջոկատների նոր շենքերի կառուցումն ավարտական փուլում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Գյումրիի և Ախուրյանի հրշեջ փրկարարական ջոկատների նոր շենքերի կառուցումն ավարտական փուլում է

18:45 27.05.2021

Գյումրիում և Ախուրյանում  ավարտին են մոտենում հրշեջ փրկարարական ջոկատների նոր շենքերի կառուցման աշխատանքները: Փրկարարական ծառայության համար ժամանակակից պահանջներին համապատասխան նոր շենքերի շինարարությունը սկսվեց 2020-ի ամռանը։ Մեկ տարի անց երկու շենքերն էլ շահագործման կհանձնվեն։ Նոր  կայանների կառուցումն ու Գյումրիում  հրշեջ փրկարարական ջոկատի տեղակայման վայրի փոփոխությունը դեպքերի արագ արձագանքումն ապահովելու պայման է։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆինանսավորմամբ։

Հրշեջ փրկարարական Գյումրիի ջոկատի նոր շենքը կառուցվում է Անի և Մուշ թաղամասերի միջանկյալ հատվածում: Տարածքի ընտրությունը կատարվել է՝  հաշվի առնելով երկու թաղամասերի խիտ բնակեցված լինելը, ինչպես նաև 3-5 կմ շառավղում գտնվող շրջակա գյուղերի սպասարկումը կդառնա ավելի արդյունավետ:

Գյումրիի հրշեջ փրկարարական ջոկատը մոտ երեք տարի է՝ ժամանակավոր տեղակայված է Հայաստանի էլեկտրացանցերին պատկանող տարածքում: Անհրաժեշտություն է նաև Գյումրիում ունենալ երկրորդ ջոկատը։

«Միանշանակ Գյումրիին անհրաժեշտ է երկրորդ  հրշեջ փրկարարական ջոկատը, էդ ուղղությամբ աշխատանքներ են մեր կողմից տարվում, զեկուցել ենք մեր վերադասին։ Երբ որ երկու ջոկատները սկսեն գործել, քաղաքը  բաժանելու ենք սեկտորների, ամեն մեկն ունենալու է իրեն սպասարկման տարածքը»,- ասել է ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Կարեն Եղշատյանը։

Նորակառույց շենքում փրկարարների համար ստեղծվում են վարժանքների և ծառայության համար բոլոր պայմանները: Հրշեջ և փրկարարական ավտոմեքենաները վերջապես կունենան համապատասխան ստանդարտներով ավտոտնակ։ Շենքն ամբողջությամբ արտաքինից նաև ջերմամեկուսացվում է:

Հրշեջ փրկարարական ջոկատի տարածքում կառուցվում է ջրավազան, որը նախատեսված է ռեզերվային  ջրերի կուտակման համար: Մինչ այժմ այսպիսի ենթակառուցվածք մարզի հրշեջ կայանները չեն ունեցել:

Իսկ Ախուրյանի հրշեջ փրկարարական ջոկատի նոր շենքը կառուցվում է հին շենքի տեղում: Կայանը տեխնիկական միջոցներով, հրշեջ ավտոմեքենաներով ապահովված է, բայց  կայանման ու ձմեռային սպասարկման համար բավարար պայմաններ չունեին։

«Ավտոտնակ ունեինք, բայց փոքր էր, հիմա չափերով մեծացրել են, ավելի լուսավոր ու ավելի հարմարավետ է դարձել, նաև կունենանք մշտական լոկալ ջեռուցման համակարգ»,- նշել է ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության Ախուրյանի ՀՓՋ պետ Հրաչ Սերոբյանը։

Ախուրյանի և Գյումրիի հրշեջ փրկարարական ջոկատներից բացի, նախատեսվում է նաև Աշոցքի փրկարարական ջոկատի համար ևս նոր շենք կառուցել։

«Աշոցքի ՀՓՋ շենքը գտնվում է վթարային վիճակում, հողն այնտեղ նստում է։ Աշխատանքներն էս տարի  նախատեսվում է սկսել, նոր տարածքում կառուցվելու է Աշոցքի փրկարարական ջոկատի նոր շենք»,- ասել է Կարեն Եղշատյանը։

Գյումրիի և Ախուրյանի նորակառույց շենքերը շահագործման կհանձնվեն հուլիսին։ Այսպիսով, Շիրակի մարզային փրկարարական վարչության տարածքային 5 կառույցներից 4-ի շենքային նոր պայմաններով ապահովումը լուծված կհամարվի, կմնա միայն Ամասիայի ջոկատի խնդիրը լուծել։ Քննարկվում է նոր շենքի կառուցման հարցը։

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP