Կանադան խորհուրդ է տալիս չթռչել Բելառուսի օդային տարածքով․ Օտտավայում Բելառուսի դեսպանատունը փակվում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Կանադան խորհուրդ է տալիս չթռչել Բելառուսի օդային տարածքով․ Օտտավայում Բելառուսի դեսպանատունը փակվում է

10:35 26.05.2021

Արևմտյան երկրները շարունակում են Բելառուսից պահանջել ազատ արձակել ձերբակալված ընդդիմադիր լրագրող Ռոման Պրոտասևիչին և նրա ընկերուհուն։ Մի շարք երկրներ արդեն փակել են իրենց օդանավակայանները բելառուսական պետական ավիաընկերությունների համար, արգելել են թռիչքները Բելառուսի օդային տարածքով, ինչպես նաև պատրաստվում են տնտեսական պատժամիջոցներ կիրառել։

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ իր երկրի կառավարությունն ուսումնասիրում է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու հնարավորությունը։ Կանադայի իշխանությունները նաև ավիաընկերություններին կոչ են արել խուսափել Բելառուսի օդային տարածքով թռիչքներից։

Միևնույն ժամանակ Օտտավայում Բելառուսի դեսպանատունը, որն արդեն գործում է 24 տարի, հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ից կփակվի։ Ըստ Կանադայում Բելառուսի դեսպանի պաշտոնակատար Եվգենի Ռուսակի՝ այդ որոշումն ընդունվել է «առկա երկկողմ շփումների վրա գործնական ազդեցության վերլուծության հիման վրա»։ Ըստ Բելառուսի դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության՝ Կանադայի դեսպանատան հյուպատոսական գործառույթներն, ամենայն հավանականությամբ, հետագայում կիրականացնի Նյու Յորքի գլխավոր հյուպատոսությունը։

Իր հերթին, ԵՄ երկրների ղեկավարների երկօրյա գագաթնաժողովի ավարտին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է ԵՄ պատժամիջոցները Բելառուսի նկատմամբ՝ նշելով, որ գուցե, դա բավական չլինի։ Reuters գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես ասել է, որ Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ են նախատեսվում։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Աթենքից Վիլնյուս թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Մինսկում, և Բելառուսի իշխանությունները ձերբակալել էին ընդդիմադիր տելեգրամյան ալիքի համահիմնադիր Ռոման Պրոտասևիչին և նրա ընկերուհուն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոբախիձեն խորհրդարանին է ներկայացրել Բոչորիշվիլիի թեկնածությունը ԱԳ նախարարի պաշտոնում

11:40 25.11.2024

Կոբախիձեն խորհրդարանին է ներկայացրել Բոչորիշվիլիի թեկնածությունը ԱԳ նախարարի պաշտոնում

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն խորհրդարանին է ներկայացրել Եվրոպայի հետ հարաբերությունների խորհրդարանական կոմիտեի ղեկավար Մակի Բոչորիշվիլիի թեկնածությունը հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում։ «Նա հատուկ ներածության կարիք չունի, բայց ևս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ տիկին Մակի Բոչորիշվիլին դիվանագիտական ​​ծառայության մեծ փորձ ունի, նա հաջողությամբ զբաղվում է իր բիզնեսով ավելի քան 20 տարի։ Դուք գիտեք, […] ...

«Երևանի թիվ 175 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:35 25.11.2024

«Երևանի թիվ 175 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին, «Երևանի թիվ 175 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...

33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է

11:28 25.11.2024

33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է

Նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Արագածոտն գյուղի բնակիչ 33-ամյա երիտասարդ: Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի և ՔՈԳՎ Արագածոտնի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արագածոտն գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 33-ամյա երիտասարդի գլխին […] ...

Ճապոնիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

11:20 25.11.2024

Ճապոնիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի Օկինավա կղզու արևելյան ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Նահա քաղաքից 90 կմ հարավ-արեւելք, որտեղ ապրում է մոտ 300 հազար մարդ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...

Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին

11:13 25.11.2024

Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին

Նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի մոտոցիկլետը, ինչից հետո մոտոցիկլետը բախվել է կայանած «Նիսան» մակնիշի մեքենային: Մոտոցիկլավարը՝ 33-ամյա Մկրտիչ Ղ.-ն, մահացել է, իսկ վարորդը պատահարի վայրից դիմել է փախուստի: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է «ԳԱԶ 32213»-ի վարորդի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում նա […] ...

Վիլնյուսում բնակելի շենքի մոտ բեռնատար ինքնաթիռ է կործանվել

11:05 25.11.2024

Վիլնյուսում բնակելի շենքի մոտ բեռնատար ինքնաթիռ է կործանվել

Գերմանական DHL տրանսպորտային ընկերության ինքնաթիռը կործանվել է Վիլնյուսի օդանավակայանի մոտ, հայտնում է Reuters-ը ՝ հղում անելով Լիտվայի ոստիկանությանը։ «Վիլնյուսի օդանավակայանի մոտակայքում վթարի է ենթարկվել DHL բեռնատար ինքնաթիռ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Գործակալությունը պարզաբանում է, որ ինքնաթիռն ընկել է, երբ պատրաստվում էր վայրէջք կատարել։ Օդանավը շահագործում է իսպանական Swiftair ավիաընկերությունը։ Ինչպես հայտնում է LRT ազգային ռադիոն, […] ...

BACK_TO_TOP