Այս պահին որևէ փաստաթուղթ չի ստորագրվում. Սուրեն Պապիկյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+6.09 oC

Այս պահին որևէ փաստաթուղթ չի ստորագրվում. Սուրեն Պապիկյան

18:12 25.05.2021

Այս պահին որևէ փաստաթուղթ չի ստորագրվում, եղել է աշխատանքային փաստաթուղթ, որի մասին Ազգային ժողովի ամբիոնից խոսվել է։ Այս մասին ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը Գյումրիում այսօր անցկացրած խորհրդակցության ավարտին, լրագրողների հետ ճեպազրույցում: Նա նշել է՝ ադրբեջանական զորքերի ՀՀ տարածքից հեռանալու հարցով բանակցությունները շարունակվում են, որոնց մասնակցում են ՀԱՊԿ-ի գործընկերները:

«Այս պահին որևէ փաստաթուղթ առկա չէ: Ցանկացած առաջարկություն, որը կարող է հնչել երրորդ երկրի կողմից, միջնորդ երկրի կողմից, բնականաբար դա թղթային տարբերակով  համ պիտի մեզ գա, համ գնա հակառակ կողմին: Ու այդ պրոցեսը չի ենթադրում, որ եթե այդ թուղթը եկել է այդ տեսքով, ապա դա ընդունելի է մեզ այդ տեսքով: Աշխատանքային պրոցես է: Բանակցությունները շարունակվում են: Հիմնական հատվածը դա Սև լճի հատվածն է, որտեղ որոշակի հատվածներում տեղակայված են հարևան երկրի զինվորները, բայց շատ տեղերում էլ իրավիճակը այլ է: Ուղղակի մեր հասարակությունը ստիպում է, որ մենք էլ խոսենք մեր դիրքերի մասին: Հիմա փորձում ենք բանակցային եղանակով հնարավորինս հանդարտ, առանց որևէ սրացման խնդիրը լուծել: Դրան ներգրավված են մեր ռուս գործընկերները, նաև ՀԱՊԿ գործընկերները: Դիվանագիտական խողովակներով հարցին պիտի լուծում տրվի»,- ասել է ՀՀ տարածքայինն կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտանակատար Սուրեն Պապիկյանը:

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի են MLS-ի կիսաեզրափակչի զույգերը

17:16 26.11.2024

Հայտնի են MLS-ի կիսաեզրափակչի զույգերը

LS-ի փլեյ-օֆֆում հայտնի են դարձել կիսաեզրափակչի զույգերը. «Օռլանդո Սիթին» կմրցի «Նյու Յորք Ռեդ Բուլսի» հետ, իսկ «Լոս Անջելես Գելեքսին»-՝ «Սիեթլ Սաունդերսի»։ Քառորդ եզրափակչում «Լոս Անջելես Գելեքսին» տնային խաղում 6-2 հաշվով վստահ հաղթանակ էր տարել «Մինեսոտայի» նկատմամբ։ «Սիեթլ Սաունդերսը» հյուրընկալվելիս լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով կամային հաղթանակ էր տարել «Լոս Անջելեսի» նկատմամբ։ «Նյու Յորք Ռեդ Բուլսը» մրցակցի […] ...

Ի պատիվ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի` նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ

17:12 26.11.2024

Ի պատիվ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի` նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ

Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի` Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ: Պաշտոնական ճաշի ընթացքում նախագահները հանդես են եկել բաժակաճառերով: Քննարկվել են երկու երկրների պատմական, առևտրային, մշակութային և այլ ոլորտներում առնչակցությունների, ինչպես նաև փոխգործակցության առկա ներուժի լիարժեք իրականացման հնարավորությունների և ուղղությունների վերաբերյալ թեմաները: ...

Հայաստանի և Լեհաստանի նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով

17:06 26.11.2024

Հայաստանի և Լեհաստանի նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Երևանում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով: Նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը. «Ինձ համար մեծ պատիվ է այսօր հյուրընկալել Ձերդ Գերազանցության գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում: Հայ-լեհական հարաբերությունների հիմքում ընկած են պատմական սերտ առնչությունները և անշեղորեն զարգացող միջպետական հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների […] ...

Անահիտ Մանասյանը Մարտունու համայնքապետարանում հանդիպել է համայնքի բնակիչների հետ

17:00 26.11.2024

Անահիտ Մանասյանը Մարտունու համայնքապետարանում հանդիպել է համայնքի բնակիչների հետ

Գեղարքունիքի մարզ իրականացրած աշխատանքային այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 26-ին Մարտունու համայնքապետարանում հանդիպել է համայնքի բնակիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է մոտ 50 անձ, այդ թվում՝ բռնի տեղահանված անձինք: Նրանք ներկայացրել են իրենց իրավունքներին վերաբերելի մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությանը, հասարակական տրանսպորտի հասանելիությանը, մարդու իրավունքների […] ...

Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. հանգամանքները պարզվում են

16:58 26.11.2024

Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. հանգամանքները պարզվում են

2024 թվականի նոյեմբերի 25-ին՝ ժամը 20.00-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող որդին, նռնակով սպառնալով, հրաժարվում է տեղափոխել համապատասխան բուժհաստատություն: Ահազանգի հիման վրա ոստիկանության ծառայողները մեկնել են քաղաքացու կողմից մատնանշած հասցե և պարզել, որ Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի բնակիչը հրաժարվում է բուժհաստատություն տեղափոխվել և ձեռքին պահելով նռնակ՝ […] ...

Վարչապետի որոշմամբ COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով կոմիտե կստեղծվի

16:55 26.11.2024

Վարչապետի որոշմամբ COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով կոմիտե կստեղծվի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպման և անցկացման նպատակով կոմիտե ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 1. 2026 թվականին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծել կոմիտե և հաստատել դրա կազմը՝ համաձայն […] ...

BACK_TO_TOP