19:46 24.05.2021
Մինսկում Ryanair ավիաընկերության ինքնաթիռի արտակարգ վայրէջքի հետ կապված միջադեպը միջազգային սկանդալ է և ԵՄ երկրների ղեկավարները մայիսի 24-25-ի գագաթնաժողովի ընթացքում կքննարկեն Բելառուսի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը գագաթնաժողովին ժամանելիս։
«Սա միջազգային սկանդալ է։ Ես իրավիճակը ներառել եմ գագաթնաժողովի օրակարգում, մենք կքննարկենք պատժամիջոցները»,- ասել է Շառլ Միշելը։
Եվրոպական խորհրդի ղեկավարը հույս է հայտնել, որ ԵՄ 27 երկրների ղեկավարները կարող են որոշում ընդունել այս հարցի շուրջ։
Հիշեցնենք՝ Բելառուսում ընդդիմադիր լրագրող Ռոման Պրոտասևիչի ձերբակալությունը միջազգային բուռն արձագանքի է արժանացել։ NEXTA տելեգրամ ալիքի նախկին գլխավոր խմբագրին ձերբակալել են, երբ Միսնկում արտակարգ վայրէջք է կատարել Աթենքից Վիլնյուս մեկնող ինքնաթիռը ռումբի տեղակայման մասին տեղեկությունների պատճառով։ Ռումբի մասին տեղեկությունները չեն հաստատվել։ Արևմտյան մի շարք երկրներ սպառնացել են պատժամիջոցներ սահմանել Բելառուսի նկատմամբ։
16:00 21.11.2024
Մեսսին բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստն է. Ռոդրի15:20 21.11.2024
Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները14:55 21.11.2024
Արսեն Զախարյանը չի ընդգրկվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում14:34 21.11.2024
«Բարսելոնայի» վերադարձը «Կամպ Նոու» հետաձգվում է13:30 21.11.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի նախագահի հետ15:52 21.11.2024
Երևանում մթնոլորտային օդի որակըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ նոյեմբերի 16-ին, Արաբկիրում՝ նոյեմբերի 14-ին, շՇենգավիթում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Նոր Նորքում՝ նոյեմբերի 19-ին, Կենտրոնում, Շենգավիթում, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ ...
15:49 21.11.2024
ՀՀ մարզերում կկառուցվեն հրշեջ-փրկարարական ջոկատների նոր շենքերՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը նոյեմբերի 20-ին ընդունել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Ցամաքային զորքերի ինժեներական կորպուսի Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակի, ԱՄՆ դեսպանատան Պաշտպանական համագործակցության գրասենյակի և «ՍԵՍԿՈ» (Շինինժսերվիս ՍՊԸ) ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա էին ՓԾ տնօրենի տեղակալները, Արմավիրի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունների պետերը, ՆԳՆ տնտեսական վարչության շինարարական պլանավորման և վերահսկողության բաժնի […] ...
15:44 21.11.2024
Կապահովվի «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցում» ծրագրի իրականացումըԿառավարության որոշմամբ կապահովվի «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցում» ծրագրի իրականացումը: Ըստ հիմնավորման՝ հաշվի առնելով ծրագրի կարևորությունը, դրա իրականացումից ակնկալվող արդյունքը՝ ֆինանսական միջոցների տրամադրումը բյուջետային վարկի միջոցով հնարավորություն կտա այն ավարտին հասցնել հնարավոր սեղմ ժամկետներում: Այն հնարավորություն կտա ՀՀ և ԻԻՀ միջև էլեկտրաէներգիայի փոխհոսքերը 350 ՄՎտ-ից հասցնել մինչև 1200 ՄՎտ-ի, կբարձրանա […] ...
15:39 21.11.2024
Կգազիֆիկացվի Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքը, կհիմնանորոգվի Օթևան բնակավայրի միջհամայնքային ճանապարհըԿառավարությունն ընդունել է որոշում՝ համայնքների միավորմանը չմասնակցած, ինչպես նաև փոքր համայնքներում կարևոր ու մեծածավալ ծրագրերի իրականացման հնարավորության ապահովմամբ պայմանավորված: Հիմնավորման համաձայն՝ Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքը գազիֆիկացված չէ, և բնակչությունը օգտագործում է հիմնականում վառելափայտ։ Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գազիֆիկացմամբ ակնկալվում է ապահովել բնակիչների, առողջապահական, կրթական, մշակութային և այլ հաստատությունների արդյունավետ ջեռուցման ապահովումը, ինչն էլ իր հերթին […] ...
15:35 21.11.2024
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցելԻրանի հարավում՝ Բորզաջան քաղաքում, 4,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել: Նշվում է, որ վիրավորներ և նյութական վնասներ չեն գրանցվել, գրում է ISNA գործակալությունը: Երկրաշարժը տեղի է ունեցել 6 կիլոմետր խորության վրա: ...
15:30 21.11.2024
Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դարձել է Միջազգային արևային դաշինքի 104-րդ լիիրավ անդամՀայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դարձել է Միջազգային արևային դաշինքի 104-րդ լիիրավ անդամ: Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը և Հնդկաստանի ԱԳՆ Տնտեսական դիվանագիտության և Բազմակողմ տնտեսական հարաբերությունների վարչությունների պետ Աբիշեկ Սինգհը պաշտոնապես փոխանակվել են ՀՀ նախագահի կողմից ստորագրված «Միջազգային արևային դաշինքի (ՄԱԴ) հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագրի վավերագրով և որպես նույն համաձայնագրի ավանդապահ կողմ հանդիսացող պետության՝ Հնդկաստանի ԱԳՆ […] ...