16:45 24.05.2021
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Аргументы и факты լրատվամիջոցին տված հարցազրույցում խոսել է Թուրքիայի հետ հարաբերությունների մասին։
Լրագրողը հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահը վերջերս ընդունել է Ուկրաինայի նախագահին։ Անկարան Ղրիմը չի համարում ռուսական, շարունակում է Ուկրաինային զենք մատակարարել։ Լրագրողը նաև ընդգծել է, որ Թուրքիան այն երկիրն է, որը հրահրում էր Լեռնային Ղարաբաղում պատերազմը, հիշեցրել է Սիրիայում խոցված ռուսական ինքնաթիռի մասին։
«Արդյո՞ք մեր թուրք գործընկերներն իրենց շատ բան չեն թույլ տալիս»,- հարցրել է լրագրողը։
Լավրովը պատասխանել է, որ մի շարք միջազգային հարցերի շուրջ Մոսկվան և Անկարան լուրջ տարաձայնություններ ունեն, սակայն դա չի խանգարում կողմերին քաղաքական երկխոսություն պահպանել և զարգացնել փոխշահավետ համագործակցությունը։
Լավրովը նշել է, որ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ և չենթարկվելով ԱՄՆ-ի ճնշումներին, ձեռք է բերել ռուսական ռազմական տեխնիկա։ Ուկրաինայի հարցում Լավրովը Թուրքիային խորհուրդ է տվել մանրամասնորեն վերլուծել իրավիճակը և շեշտել է, որ «Ղրիմի հարցում ուկրաինական ագրեսիվ նախաձեռնությունների խրախուսումը հավասար է Ռուսաստանի տարածքային ամբողջականության ոտնահարման»։
Լավրովը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական համատեղ կենտրոնի մասին։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հունվարի 30-ից գործում է թուրք գործընկերների հետ համատեղ հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման կենտրոնը։ Այդ կենտրոնը զբաղվում է հնարավոր խախտումների մոնիթորինգով՝ բացառապես վիզուալ դիտման մեթոդներով»,- ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ չնվազեցնելով առկա տարաձայնությունները՝ Թուրքիայի հետ հարաբերություններում Ռուսաստանը հետագայում էլ կառաջնորդվի ընդհանուր շահերով։
10:52 25.11.2024
Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է10:42 25.11.2024
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է09:21 25.11.2024
Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին09:00 25.11.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:55 25.11.2024
Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել08:34 25.11.2024
Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը11:20 25.11.2024
Ճապոնիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի Օկինավա կղզու արևելյան ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Նահա քաղաքից 90 կմ հարավ-արեւելք, որտեղ ապրում է մոտ 300 հազար մարդ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...
11:13 25.11.2024
Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմինՆոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի մոտոցիկլետը, ինչից հետո մոտոցիկլետը բախվել է կայանած «Նիսան» մակնիշի մեքենային: Մոտոցիկլավարը՝ 33-ամյա Մկրտիչ Ղ.-ն, մահացել է, իսկ վարորդը պատահարի վայրից դիմել է փախուստի: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է «ԳԱԶ 32213»-ի վարորդի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում նա […] ...
11:05 25.11.2024
Վիլնյուսում բնակելի շենքի մոտ բեռնատար ինքնաթիռ է կործանվելԳերմանական DHL տրանսպորտային ընկերության ինքնաթիռը կործանվել է Վիլնյուսի օդանավակայանի մոտ, հայտնում է Reuters-ը ՝ հղում անելով Լիտվայի ոստիկանությանը։ «Վիլնյուսի օդանավակայանի մոտակայքում վթարի է ենթարկվել DHL բեռնատար ինքնաթիռ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Գործակալությունը պարզաբանում է, որ ինքնաթիռն ընկել է, երբ պատրաստվում էր վայրէջք կատարել։ Օդանավը շահագործում է իսպանական Swiftair ավիաընկերությունը։ Ինչպես հայտնում է LRT ազգային ռադիոն, […] ...
10:59 25.11.2024
Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներՆոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
10:52 25.11.2024
Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել էՆոյեմբերի 22-ին, ժամը 11.05-ին, Մեղրի-Երևան ճանապարհի 218-րդ կմ-ին «ԻՎԵԿՈ» բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը: 50-ամյա վարորդ Ալիզադեն Յ.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...
10:50 25.11.2024
Վրաստանում հայտնել են, որ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականինՎրաստանում նախագահական ընտրությունները, ինչպես նաև նախագահի երդմնակալության արարողությունը նախատեսվում է անցկացնել 2024 թվականին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Մենք պետք է նախագահ ընտրենք հինգ տարի ժամկետով, հետևաբար, որպեսզի նախագահն ընտրվի հինգ տարով, կարևոր է, որ ընտրություններն ու երդմնակալությունը տեղի ունենան այս տարի»,- ասել է Պապուաշվիլին։ ...