16:37 24.05.2021
Ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և 6 ամբաստանյալի դեմ հարուցված քրեական գործի քննությունը:
Հիշեցնենք՝ դա մեկ անգամ արդեն դատական երեք ատյաններով անցած «Իգլայի» հայտնի գործն է, որով Սամվել Բաբայանի և մյուսների նկատմամբ կար դատավճիռ, սակայն այն բողոքարկվեց, և Վճռաբեկ դատարանը գործն ուղարկեց Ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
Դատավոր Գագիկ Պողոսյանը լրատվամիջոցներին տեսանկարահանում թույլատրում է միայն 10 րոպե: Այսօրվա դատական նիստին ցուցմունք են տվել վկաները: Վկա Սուսաննա Հարությունյանը դատարանին պատմել է, որ 2017-ին եղել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի Էջմիածնի նախընտրական շտաբի աշխատանքների համակարգողը, Սամվել Բաբայանին վաղուց է ճանաչում, իսկ մյուս ամբաստանյալներից Սանասար Գաբրիելյանին գիտի՝ որպես նրա ընկերոջ։
Սուսաննա Հարությունյանը դատարանին հայտնեց, որ իր դիրքորոշմամբ՝ Սամվել Բաբայանի դեմ այս քրեական գործը շինծու է․
«Ես ճանաչում եմ «Իգլայի» իրական տիրոջը՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Երվանդ Աղվանյանը, որի որդին՝ Ռոբերտ Աղվանյանը, հետո ուզել է «Իգլա»-ն վաճառել, նյութական ծանր վիճակում է եղել։ Եթե ես ավելի շուտ իմանայի, որ «Իգլա»-ի տերը Երվանդ Աղվանյանն է, ավելի շուտ կասեի։ Նա պատերազմի ժամանակ զենք բերելու համար մեծ գումարներ էր տալիս, իրենց տանը կարող էր զենք լինել։ Բոլորը գիտեին, որ նա զենք էր բերում ու տալիս էր ազատամարտի համար։ Եթե այն ժամանակ հարցնեին, կիմանային, որ ոչ թե մեկ, այլ երկու «Իգլա» է եղել իր մոտ, որոնք անպիտան են եղել, դրա համար չեն տարել կռվի, պահել են իրենց տանը։ Հետո քաղաքապետը մահացավ, նրա տղան էլ մտածեց, որ «Իգլա»-ները ծախի, փող աշխատի։ Առիթը գտան էլի․․․ Պնդում եմ, որ այս գործը Սամվել Բաբայանի վրա սպիտակ, սիրուն թելով «կարած» գործ է: Սամվել Բաբայանը պատերազմի ժամանակ շատացրել է մեր տարածքները, նա ամենաաղքատ գեներալն է»,- ասաց վկան:
Հիշեցնենք՝ Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրված մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն դրդելու, փոխադրելու և պահելու, նաև փոխարկման արդյունքում հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելու համար:
18:14 26.11.2024
Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ18:06 26.11.2024
Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ16:52 26.11.2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ16:42 26.11.2024
«Փյունիկին» հաղթած թիմը դարձել է իր երկրի չեմպիոն16:27 26.11.2024
Կարմիր ծովում նավի խորտակումից հետո 3 անձի դի են հայտնաբերել16:20 26.11.2024
Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը16:07 26.11.2024
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում15:12 26.11.2024
Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը15:00 26.11.2024
SHANTNEWS12:55 26.11.2024
Լեհաստանը Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է․ ՀՀ նախագահ12:48 26.11.2024
Խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված մարտական ատրճանակ12:27 26.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում11:55 26.11.2024
Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է11:20 26.11.2024
Պլանային ջրանջատում Շիրակի մարզում11:12 26.11.2024
1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին11:04 26.11.2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ09:40 26.11.2024
Պետր Յանը հաղթել է Դեյվիսոն Ֆիգեյրեդուին․ UFC18:06 26.11.2024
Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ ՍալահԱնգլիական «Լիվերպուլն» ակումբի եզրային հարձակվող Մոհամեդ Սալահին պայմանագրի երկարաձգման առաջարկ չի արել։ Այդ մասին հայտնել է եգիպտոսցին։ «Արդեն գրեթե դեկտեմբերն է, և ես ակումբից որևէ առաջարկ չեմ ստացել։ Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն, քան ակումբում մրցելույթներս շարունակելուն։ Գիտեք` ես արդեն երկար տարիներ է՝ «Լիվերպուլում» եմ։ Նման ակումբ աշխարհում չկա, բայց ապագաս գործնականում իմ ձեռքում […] ...
17:54 26.11.2024
Երիտասարդության նկատմամբ ուշադրությունը պետական ռազմավարական նշանակություն ունեցող առաջնահերթություն է. Հասմիկ ՀակոբյանՈղջունելով Ինդիանայի համալսարանի հանրային եւ բնապահպանական հարցերի գծով մասնագիտացված դպրոցի ուսանողներին եւ «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի մասնակիցներն՝ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն ասել է, որ երիտասարդության նկատմամբ ուշադրությունը պետական ռազմավարական նշանակություն ունեցող առաջնահերթություն է, եւ պետությունը պետք է ունենա համապատասխան գործիքակազմ՝ ոլորտը համակարգելու համար. «Խթանելով ՀՀ Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու […] ...
17:49 26.11.2024
Նոր Արեշում երկու «Լեքսուս» են հրկիզելՆոյեմբերի 24-ին` գիշերվա ժամը 3:19-ին, Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է ահազանգ, որ Երևանի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակում մեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոտնակում այրվում է երկու մեքենա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 3.49-ին, մարվել` 4.42-ին: Այրվել է «Լեքսուս» մակնիշի երկու մեքենա, մեկը` […] ...
17:44 26.11.2024
ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումներըԳՐԵԿՈ-ի 98-րդ լիագումար նիստի ընթացքում (2024 թվականի նոյեմբերի 18-ից-22-ը) հետագա բարեփոխումների, ինչպես նաև ԳՐԵԿՈ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակության և ԳՐԵԿՈ-ի քարտուղարության միջև լրացուցիչ խորհրդակցությունների արդյունքում ևս երեք հանձնարարական գնահատվել է բավարար կատարված: Այսպիսով, Հայաստանն ավարտում է ԳՐԵԿՈ-ի չորրորդ փուլի գնահատման փուլը՝ 6 մասնակի և 12 բավարար կատարված հանձնարարականի կատարողականի […] ...
17:38 26.11.2024
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Պրեմիեր լիգայի չեմպիոնինOpta վիճակագրական ռեսուրսի սուպերհամակարգիչը կանխատեսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնին։ Սուպերհամակարգիչը հաշվի է առել անցած 12 տուրի արդյունքները։ Ըստ սարքի` չեմպիոնի տիտղոսը 69,5 տոկոս հավանականությամբ նվաճելու է «Լիվերպուլը»։ Գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» շանսերը գնահատվում է 23,3, «Արսենալինը»` 6,5, իսկ «Չելսիինը»` 0,6 տոկոս։ Պրեմիեր լիգայի առաջատարը 31 միավորով «Լիվերպուլն» է։ Երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթին» է, որը […] ...